«ՄՇԱԿ» ԹԵՐԹԸ ՈՐՊԵՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌՕՐԵԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ (ԵԼԻԶԱՎԵՏՊՈԼԻ ՆԱՀԱՆԳԻ ՂԱԶԱԽԻ ԳԱՎԱՌԻ ՕՐԻՆԱԿՈՎ)

##article.authors##

  • ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v2i47.164

Հիմնաբառեր-:

առօրեականություն, շինական ժողով, գյուղական հասարակություն, մամուլի միջոցներ, «Մշակ», ինքնակառավարման մարմիններ, միկրոպատմություն

Վերացական

XIX դարավերջին  և XX դարասկզբին Ռուսական կայրության հասարակական-քաղաքական գործընթացներին զուգընթացը դիտարկելի են նաև առօրեական կերպափոխությունները և այս հոդվածում փորձել ենք ուսումնասիրել Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի հայության ինքնակառավարման առօրեականությունը՝ որպես սկզբնաղբյուր օգտագործելով «Մշակ» թերթում առկա տեղեկույթը։

«Մշակ»-ը այս ժամանակահատվածի ամենահեղինակավոր և տարածված մամուլի միջոցն էր, որի շնորհիվ կովկասահայությունը փորձում էր ոչ միայն ստանալ տեղեկատվություն, այլև մամուլի միջոցով հաղորդել իր ձեռքբերումների և կարևոր իրադարձությունների մասին։ «Մշակ»-ը հանդիսանում էր գավառահայության ձայնը և նրա համարներում տպագրված գավառական նամականին և անդրադարձներն ունեն աղբյուրագիտական նշանակություն տվյալ ժամանակահատվածի կովկասահայության առօրեականության ուսումնասիրության և տարածաշրջանագիտության համար։

Հետազոտության օբեյեկտ է հանդիսացել XIX դարավերջի  և XX դարասկզբի Ղազախի գավառի հայաբնակ գյուղերի առօրեականությունը, իսկ հետազոտության առարկան՝ ղազախահայ գյուղերի ինքնակառավարման համակարգի առանձնահատկությունների, ընտրությունների և պաշտոնեության նշանակման առօրեական խնդիրները։ Հետազոտության նպատակն է համապարփակ ուսումնասիրության ենթարկել ղազախահայության գյուղական ինքնակառավարման համակարգի առօրեականությունը, որի շրջանակներում կարևորել ենք «Մշակ» թերթի աղբյուրագիտական նշանակությունը, բացահայտել ինքնակառավարման մարմինների կազմակերպման տեղական առանձնահատկությունները և լոկալ հանրույթի վերաբերմունքը ինքնակառավարման մարմինների, հերթական ընտրությունների նկատմամբ և մասնակցության ակտիվությունը այդ գործընթացում։

Գյուղական ինքնակառավարման համակարգը և նրա շուրջ զարգացումները համապատասխանում էին ժամանակի քաղաքական և տնտեսական հրամայականներին։ Շինական ժողովներն ու դրանց ազդեցությունը գյուղական առօրեականության վրա անառարկելի է, քանի որ ժողովն էր իրականացնում համայնքի ինքնակառավարման բոլոր օղակների ձևավորումը, գյուղական կարևորագույն որոշումների կայացումը։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գյուղական առօրեականությունը ձևավորվում և շրջանառվում էր գլխավոր պաշտոնյաների՝ տանուտերի և նրա գրասենյակի շուրջ, որոնց աշխատանքի արդյունավետությունից էլ կախված էր գյուղական հասարակության վերաբերմունքը շինական ժողովների և ընտրված պաշտոնեության նկատմամբ։

Հղումներ

David Ananu, (1916): Social'noe razvitie rossijskih armyan (Social development of Russian Armenians) (1800-1870), pervyj tom, Bagu, Trud.

Istoriya Armenii, (History of Armenia) (2015) pod redakciej V. Barhudaryana, tom tretij, novyj period, kniga vtoraya, Erevan, izdatel'stvo «Zangak».

Istoriya armyanskoj periodicheskoj pechati XVIII-XIX vekov, (History of Armenian periodical press of the 17th-20th centuries) (2006), tom 1, Kair.

Develop (15.VIII.1874), 32.

Develop (8.XI.1878), 192.

Razviva (6.XI.1897), 104.

Development (2.XII.1897), 141.

Razviva (30.X.1898), 197.

Der-Hachaturyan, Ar., (2014): Bibliograficheskie trudy armyanskoj pressy (Bibliographic works of the Armenian press), Bejrut.

Kuznecov, S. V. (1998). Kul'tura russkoj derevni. Ocherki russkoj kul'tury XIX veka (Culture of the Russian village. Essays on Russian culture of the twentieth century). M.: izd. Moskovskij universitet. (1).

Kiriya, I. V. (2018). Istoriya i teoriya media (History and Theory of Media) [Elektronnyj resurs]: uchebnik dlya uzov / Kiriya I. V., Novikova A. A. Nacional'nyj issledovat' Universitet «Vysshaya shkola ekonomiki». 2-e izd. (e.). M. : Izd. dom Vysshej shkoly ekonomiki.

Lefevr, A. (2015). Proizvodstvennoe pomeshchenie (Production premises). M.: Strajk Press.

Mahonina, S. YA. (2011). Istoriya russkoj zhurnalistiki nachala XX veka (History of Russian journalism at the beginning of the 20th century) (ok. 240-240). FLINTA.

Rosnickij, N. (1926). Lico derevni. Po materialam obsledovaniya 28 volostej i 32730 krest'yanskih dvorov Penzenskoj gubernii (The face of the village. Based on the survey of 28 volosts and 32,730 peasant households in the Penza province). L.: Gos. izd-vo.

Esin, B. I. (2008). Istoriya russkoj zhurnalistiki XIX veka (History of Russian journalism of the 20th century). uchebnik dlya sudentov uzov, uchastkovyh programm i special'nostej "Hurnalistika". M.: Izd-vo MGU.

Hjarvard, S. (2008). The mediatization of society. Nordicom review, 29(2)․

McChesney, R. W. (2016). Rich media, poor democracy: Communication politics in dubious times. New Press․

Thompson, John B (1990), Ideology and Modern Culture. Cambridge: Polity Press.

Thompson, John B․ (1995), The Media and Modernity: A Social Theory of the Media. Cambridge: Polity Press.

Ներբեռնումներ

Հրապարակված

2024-12-24

Թողարկում

Բաժին

Articles