ՇԱԽՄԱՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ԵՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԳՐՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v2i45.99Հիմնաբառեր-:
դասագիրք, գնահատման օբյեկտիվ գիտական մեթոդ, թեմայի ընկալում, նորմատիվային բարդություն, մեթոդական և բովանդակային թերություններՎերացական
Հետազոտությունն ընդգրկել է մանկավարժական բարձր որակներով և շախմատ առարկայի գիտելիքների բարձր մակարդակով օժտված ուսուցիչների փորձագիտական գնահատման գործընթացը: Բացահայտվել են «Շախմատ» հանրակրթական առարկայի գործող դասագրքի բարդ թեմաները, թեմաների անհիմն կրկնությունները, ուսուցանվող նյութերի անհամաչափ, ոչ աստիճանական զարգացումը:
Կարևոր է ընդգծել, որ նախորդ տարիներին իրականացված մի շարք հետազոտություններում ևս հեղինակներին հետաքրքրել են դասագրքերի բովանդակությանը, կազմման չափանիշներին վերաբերող հարցերը։ Այդ հետազոտություններից մեկի շրջանակներում հեղինակները վերլուծել են «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Շախմատ» առարկաների դասագրքերը և ուսուցչի ձեռնարկները՝ վեր հանելով այն որակներն ու կարողությունները, որոնց ձևավորմանն ուղղված է այդ առարկաների բովանդակությունը, ինչպես նաև՝ թե ինչպիսի համամասնությամբ են դրանք ձևավորվում (յուրաքանչյուր առարկայի ազդեցության գործոնը) (Sargsyan, et al., 2021):
Այդ ամենը հաշվի առնելով՝ մշակվել է «Շախմատ 3» դասագիրքը, բեռնաթափվել են թեմաները, կրճատվել է դասերի ծավալն ու քանակը, ներմուծվել են նոր թեմաներ։
Հղումներ
Tumanyan H. T. (2018). Shahmaty. Uchebnik dlya 3 klassa nachal'noj shkoly (Chess: Textbook for the Third Grade of Primary School). Erevan "Zangak".
Tumanyan H.T., Movsisyan N.N. (2022). SHahmaty. Uchebnik dlya 3 klassa nachal'noj shkoly (Chess: Textbook for the Third Grade of Primary School). Erevan, "Zangak".
Manukyan S. (2022). Bazovyj kurs IBM SPSS Statistica 20(20 Basic Courses of IBM SPSS Statistica), Video metodicheskoe posobie. Erevan. https://www.ibm.com/support/spss-statistika
Nacional'nyj centr obespecheniya kachestva professional'nogo obrazovaniya (National Center for Quality Assurance of Professional Education)(NKC). Eksperty. (2022). https://www.anqa.am/
Sargsyan V. Zh., et al. (2021). The Connection of Chess Knowledge With the Indicators of Progress in Mathematics and Native Language in Primary Schools. ASPU SCIENTIFIC NEWS, 3(41), 98. https://aspu.am/chessjournal/30.12.2021.pdf
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

