ԳՐԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

##article.authors##

  • ԵՎԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ASPU

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v1i43.9

Հիմնաբառեր-:

տարրական դպրոց, գրական տարրական գիտելիք, մայրենիի դասագործընթաց, առարկայական ծրագիր, շարունակականություն, մեթոդ, մանկական ստեղծագործություն, արժեհամակարգ, համակողմանի ուսումնասիրություն, ինքնադրսևորում

Վերացական

Հոդվածում կարևորվում է տարրական դպրոցի մայրենիի դասագործընթացում մանկական ստեղծագործությունների գրականագի­տական տարրերի վերլուծության անհրաժեշտությունը. այդ նկատառումով ուսումնասիրվում ու ներկայացվում է կրտսեր դպրոցականների՝ գրական տարրական գիտելիքների յուրացման և կիրառման մակարդակը մայրենիի դասագործընթացում:

Տարրական դպրոցում գրական տարրական գիտելիքի հաղորդումն առավելապես ունի գործնական բնույթ: Գեղարվեստական կամ բանահյուսական որևէ երկ ուսուցանելիս մեծ աշխատանք ու ջանքեր են պահանջվում ուսուցչից. նա անպայման պետք է ուշադրություն դարձնի գրական տարրական գիտելիքին՝ առաջնորդվելով այն չափանիշներով, որոնք պահանջվում են տարրական դպրոցի առարկայական ծրագրով:

Գրական տարրական գիտելիքի համակողմանի ուսումնասիրումը և գործնական յուրացումը կրտսեր դպրոցականին օգնում են առավել հիմնավոր ըմբռնելու գեղարվեստական ստեղծագործությունների թեմատիկ-գաղա­փա­րական հիմքը, ինչի շնորհիվ էլ մեծանում է գրական երկի դաստիարակչական, ուսուցողական, ճանաչողական նշանակությունը: Գրական ցանկացած գիտելիք որոշակի ազդեցություն է թողնում երեխայի մտածողության, աշխարհայացքի ձևավորման, գրագետ և գեղեցիկ հաղորդակցվելու կարողության զարգացման, երևույթները ճիշտ գնահատելու խնդրում: Գեղարվեստական ստեղծագործության գործող անձանց արարքները, փոխհարաբերությունները, աշխարհըն­կա­լումը, զգացմունքները, խոսքը, դրանց շուրջ քննարկումներն ու վերլուծություններն ուղղակիորեն ներգործում են աշակերտների վրա՝ առնչվելով աշակերտի ինքնա­ճանաչման, ինքնարտահայտման ոլորտ­նե­րին: Անհատական և խմբային աշխատանքների ընթացքում դասընկերների միջև ձևավորվում են միջանձնային ջերմ ու անկեղծ հարաբերություններ, որոնք մեծ դեր են խաղում անձի զարգացման, արժեքային համակարգի ձևավորման գործում: Ցանկալի նպատակին հասնելու ուղիղ ճանապարհը նպատակային ու արդյունավետ մեթոդների կիրառումն է:

Հղումներ

Dzhrbashyan Ed., Mahchanyan G. (1980). Literaturnyj slovar'. (Literary dictionary). Erevan Lujs.

Galstyan A. (2003). Dialog na sovremennom armyanskom yazyke. (Dialogue in modern Armenian). Erevan: Redaktor print.

Gyulamiryan Dzh. (1998). Razvitie chteniya i rechi v mladshih klassah. (Development of reading and speech in elementary grades). Erevan: EGU.

Gyulamiryan Dzh. (2018). Metodika obucheniya rodnomu yazyku. (Teaching methodology on the native language). Erevan, Zangak.

Harazyan R. (2016). Armyanskij yazyk i metodika prepodavaniya. (The Armenian language and teaching methodology). Erevan, VMV-print.

Kyurkchyan A., Ter-Grigoryan L. (2010). Majreni 2 (Mother tongue 2). Erevan: Lujs.

L'vov M., Goreckij V., Sosnovskaya O. (2007). Metodika prepodavaniya russkogo yazyka v nachal'nyh klassah (Teaching methodology of the Russian language in primary school). Moskva. Akademiya.

Mnacakanyan E. (2013). Literaturno-spravochnyj slovar' (Literary reference dictionary). Erevan, "VMV-print".

Predmetnyj standart i programma obshcheobrazovatel'noj shkoly Armyanskij yazyk, literatura․ (Standards and curriculum of comprehensive school. The Armenian language and Literature). (2006). Erevan: Antares.

Sargsyan V. A. (2006). Rodnoj yazyk 1 (Mother tongue 1). Erevan: Lujs.

Ter-Grigoryan A. (1980). Metodologiya armyanskogo yazyka (Methodology of the Armenian language). Erevan, Lujs.

Ներբեռնումներ

Հրապարակված

2022-08-24

Թողարկում

Բաժին

Articles