ՀՀ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

##article.authors##

  • ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՀՊՄՀ
  • ԱԼԼԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ ՀՊՄՀ
  • ՄԱՐԻԱՆՆԱ ԱՄԻՐԱՂՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v1i44.44

Հիմնաբառեր-:

նախադպրոցական կրթության չափորոշիչ, կարողունակություն, կարողություն, կրթական վերջնարդյունք

Վերացական

Հոդվածում քննարկվում են նախադպրոցական կրթության բարեփոխմանը միտված կարողունակահեն մոդելի առանձնահատկությունները, որոնց համատեքստում հիմնավորվում է նախադպրոցականի կոմպետենտային զարգացման դերը շարունակական կրթության արդյունավետ ապահովման գործում։ Այստեղից էլ, նկարագրված են նախադպրոցականի հենքային կարողունակությունները, որոնք, ըստ էության, ձեռք բերված գիտելիքի, հմտությունների, արժեքների և դիրքորոշումների հիման վրա, ըստ իրավիճակի, արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևեր են: Հետևապես, կարևորվում է գիտելիքով ամրագրված նախադպրոցականի կարողության ձևավորումը, ինչն աստիճանաբար նպաստում է դիրքորոշումների և արժեհամակարգի ձեռքբերմանը։ Ներկայացված են նաև 21-րդ դարի հիմնարար կոմպետենցիաները, որոնք համադրված են ՀՀ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով նախատեսված կարողունակություններին։ Ուսումնասիրության արդյունքում մշակված է նախադպրոցականի կարողունակությունների դրսևորմանն ուղղված մանկավարժական գործընթացի քայլաշար, որի հիմքում զարգացման ոլորտների միավորումն է և խաչվող կրթական վերջնարդյունքների, այն է՝ կարողությունների առանձնացումը։ Միավորվող զարգացման ոլորտների խաչվող կրթական վերջնարդյունքների ձևավորման գործընթացը նպաստում է ճանաչելու, գործելու և միասին ապրելու կարողունակությունների դրսևորումներին։ Քննարկված է նաև ոչ միայն դաստիարակի, այլ նաև երեխայի կողմից սեփական կարողունակությունների գնահատման հարցը, որի արդյունքում ձևավորվում են նաև ինքնագնահատման կարողություններ, որոնք երեխային օգնում են հասկանալ և օբյեկտիվ վերլուծել սեփական ձեռքբերումները։

Հղումներ

Gosudarstvennyj obrazovatel'nyj standart doshkol'nogo obrazovaniya (State educational standard of preschool education). (2021). Http://Www.Arlis.Am/DocumentView.Aspx?DocID=152575.

Gosudarstvennyj obrazovatel'nyj standart obshchego obrazovaniya (State educational standard of general education). (2021). Https://Www.Arlis.Am/Documentview.Aspx?Docid=149788.

Voznyuk A. V., (2012). Pedagogicheskaya sinergetika (Pedagogical Synergetics) ZHitomir: Izd-vo ZHGU im. I. Franko.

Zimnyaya I.A., (2009). Klyuchevye kompetencii (Key competencies) novaya paradigma rezul'tatov obrazovaniya. Eksperiment I Innovacii V SHkole, 2, 7–17.

Grinevich I.M., CHuprina A.A., Totorkulova M.A., Moskvitina N.YU., Grinevich G.V., Matyazhova O.A. (2018). Kompetentnostnaya model' doshkol'nogo obrazovaniya (Competence model of preschool education), Stavropol': SKIRO PK i PRO.

Obrazovanie: sokrytoe sokrovishche։ (Education: a hidden treasure) Osnovnye polozheniya Doklada Mezhdunarodnoj komissii po obrazovaniyu dlya XXI veka. ЮНЕСКО (1996). Https://Www.Gcedclearinghouse.Org/Ru/Resources

Fel'dshtejn, D. I., (2011). Glubinnye izmeneniya detstva i aktualizaciya psihologo-pedagogicheskihproblem razvitiya obrazovaniya (Profound changes in childhood and actualization of psychological and pedagogical problems of education development). SPb. : SPbGUP.

Masaru Ibuka. (2010). Kindergarden is too late. University of Virginia.

Ներբեռնումներ

Հրապարակված

2023-04-28

Թողարկում

Բաժին

Articles