ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

##article.authors##

  • ԼԻԼԻԹ ՍԻՄՈՆՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v1i44.43

Հիմնաբառեր-:

կառավարիչ, կառավարման արդյունավետություն, անձնային հատկություններ, հուզական հավասարակշռվածություն, ինքնակառավարում, միջանձնային փոխհարաբերություններ

Վերացական

Հոդվածում քննարկվում և հաստատվում են անձնային այնպիսի հատկություններ, ինչպիսիք են վստահությունը, պատասխանատվությունը, հուզական հավասարակշռվածությունը, ինքնակառավարումը, միջանձնային փոխհարաբերությունները և այլն, որոնք հիմք են հանդիսանում կառավարչի բարոյական և ոգեղեն դրսևորումների համար։ Հատկություններ, որոնց առկայությունն ու կիրառումը, մասնագիտական առանձնահատկությունների հետ մեկտեղ, նպաստում են կառավարչի բարոյական դրսևորումների, ինչպես նաև արդյունավետ կառավարման գործընթացի ապահովմանը: Բացի կառավարչի անձնային հատկանիշներից, արդիական է նաև կառավարչական գոծունեության ընթացքում կառավարչի բարոյական արժեքների հետագա զարգացումը:

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել և հիմնավորել ոգեղենության և բարոյականության անհրաժեշտությունը  ղեկավարի մասնագիտական և հոգեբանական պատրաստման ու ընտրության հարցում։ Վերջիններս ապահովում են կառավարչի ծավալած գործունեության ընթացքում աշխատանքն իրականացնել ավելի կանոնակարգված, արդյունավետ ձևով, ինչպես նաև ստեղծել հաճելի աշխատանքային մթնոլորտ։ Նշվածն ապահովվում է կառավարչի այնպիսի բարոյական հատկանիշների առկայությամբ, ինչպիսիք են բարությունը, ճշմարտությունը, պարտքի զգացումը, պատասխանատվությունը, խիղճը, արդարությունը, ուժը, կամքի ազատությունը, կանխատեսման և նպատակաուղղվածության արժեքները:

Հղումներ

Aguzumcyan R., Petrosyan L., Pogosyan S., Hachatryan A. (2016). Osobennosti processa psihologicheskogo otbora menedzherov (Features of the process of psychological selection of managers). RMPKA.

Andreeva G. M., & Doncov A.I. (1981). Mezhlichnostnoe vospriyatie v gruppe (Interpersonal perception in a group). M, Moskovskogo universiteta.

Vudkok M., & Frensis D. (1981). Raskreposhchennyj menedzher (Liberated Manager). M., Delo.

Goulman D. (2013). Emocional'nyj intellekt. Pochemu on mozhet znachit' bol'she, chem IQ (Emotional intellect. Why can he mean more than IQ). Mann, Ivanov i Ferber.

Grouv & Endryu S. (1999). Vysokoeffektivnyj menedzhment (High Performance Management). M․, Filin".

ZHuravlev A. L. (2004). Psihologiya upravlencheskogo vzaimodejstviya (Psychology of managerial interaction) (teoreticheskie i prikladnye problemy). Institut psihologii.

Zabrodin YU. M., & Badmaeva S. V. (2008). Psihologiya upravleniya (Psychology of management). M., IPK.

Zigert V. & Lang L. (1990). Rukovodit' bez konfliktov (Lead without conflict). M., Ekonomika.

Kant I. (1982). O temperamente. Psihologiya individual'nyh razlichij (About temperament. Psychology of individual differences). M.

Krichevskij R.L. (1996). Esli vy rukovoditel' (If you are a leader). Moskva.

Revskaya N. E. (2001). Psihologiya menedzhmenta (Psychology of management). SPb, Al'fa.

Sinyagin YU. V. (2000). V kontekste lichnyh i professional'nyh kachestv (In the context of personal and professional qualities). Direktor SHkoly, 6, 20–25.

SHikun A. F., & Filinova I. M. (2002). Upravlencheskaya psihologiya (Management psychology). M., Aspekt press.

Ներբեռնումներ

Հրապարակված

2023-04-28

Թողարկում

Բաժին

Articles