ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒԶԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԻ ԵՎ ՌԵՖԼԵՔՍԻՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

##article.authors##

  • Տաթեվիկ Մալումյան Թումանյանի անվան ՎՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v3i53.401

Հիմնաբառեր-:

հուզական ինտելեկտ, ռեֆլեքսիա, ռեֆլեքսիվ կարողություններ, նախադպրոցական տարիք, հուզական զարգացում, ինքնագիտակցություն, զարգացնող աշխատանք։

Վերացական

Հոդվածում ուսումնասիրվում են ավագ նախադպրոցական տարիքի երեխաների հուզական ինտելեկտի և ռեֆլեքսիվ կարողությունների զարգացման առանձնահատկությունները։ Նախադպրոցական տարիքը երեխայի հուզական և անձնային զարգացման կարևոր փուլ է, որի ընթացքում ձևավորվում են սեփական և այլոց հուզական վիճակները ճանաչելու, տարբերակելու և հասկանալու, սեփական ապրումները գիտակցելու, վարքային արձագանքները գնահատելու և սոցիալական իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունները։ Այս համատեքստում հուզական ինտելեկտի և ռեֆլեքսիվ կարողությունների զարգացումը կարող է դիտարկվել որպես երեխայի հուզական ինքնակարգավորման, ինքնաճանաչման և արդյունավետ սոցիալական փոխազդեցության կարևոր նախադրյալ։

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել ավագ նախադպրոցականների հուզական ինտելեկտի և ռեֆլեքսիվ կարողությունների առանձնահատկությունները և գնահատել դրանց զարգացմանն ուղղված նպատակային աշխատանքի արդյունքները։ Հետազոտությանը մասնակցել է 60 երեխա՝ փորձարարական (n=30) և վերահսկիչ (n=30) խմբերում։ Հուզական ինտելեկտի գնահատման համար կիրառվել է Գ. Ա. Ուրունտաևայի և Յու. Ա. Աֆոնկինայի «Նկարների միջոցով մարդկանց հուզական վիճակների ըմբռնման ուսումնասիրման մեթոդիկան»։ Ռեֆլեքսիվ կարողությունների գնահատման նպատակով հետազոտության շրջանակներում մշակվել է 11 բաց հարցից կազմված հեղինակային հարցարան։ Հետազոտությունն իրականացվել է նախաթեստ–զարգացնող միջամտություն–հետթեստ սխեմայով։

Ստացված արդյունքները վկայում են, որ հուզական ինտելեկտի ուսումնասիրված բաղադրիչների և ռեֆլեքսիվ կարողությունների միասնական զարգացմանն ուղղված նպատակային աշխատանքը ավագ նախադպրոցական տարիքում ուղեկցվում է երկու ոլորտների արտահայտված դրական դինամիկայով և կարող է նպատակահարմար լինել հոգեբանամանկավարժական զարգացման ծրագրերում կիրառելու համար։

Հղումներ

Andreeva I. N. (2011). Emocional'nyj intellekt kak fenomen sovremennoj psihologii (Emotional intelligence as a phenomenon of modern psychology). Novopolock.

Andreeva I. N. (2017). Struktura i tipologiya emocional'nogo intellekta (Structure and typology of emotional intelligence). Minsk.

Bar-On R. (1997). Emocional'nyj coefficient (Emotional quotient).

Bozhovich L. I. (1968). Lichnost' i ee formirovanie v detskom vozraste (Personality and its formation in childhood). M.: Prosveshchenie.

El'konin D. B. (2007). Detskaya psihologiya (Child psychology). M.: Akademiya.

Izard K. E. (2000). Psihologiya emocij (Psychology of emotions). SPb.: Piter.

Karpov A. V. (2003). Refleksivnost' kak psihicheskoe svojstvo i metodika ee diagnostiki (Reflexivity as a psychological trait and a methodology for its assessment). Psihologicheskij zhurnal. 24(5).

Karpov A. V. Petrovskaya A. S. (2008). Psihologiya emocional'nogo intellekta (The Psychology of Emotional Intelligence). YAroslavl'.

Karpov A. V., Skityaeva I. M. (2001). Psihologiya refleksii (The Psychology of Reflection). M.; YAroslavl': In-t psihologii RAN.

Lyur'ya N. I. (1997). Psihologicheskie osobennosti razvitiya refleksivnogo znaniya v doshkol'nom i mladshem shkol'nom vozraste (Psychological features of the development of reflective knowledge during the preschool and primary school years). M.

Stepanov S. YU., Semenov I. N. (1985). Psihologiya refleksii: problemy i issledovaniya (The Psychology of Reflection: Issues and Research). Voprosy psihologii. (3).

Uruntaeva G. A., Afon'kina YU. A. (1995). Praktikum po detskoj psihologii (Workshop in Child Psychology). pod red. G. A. Uruntaevoj. M.: Prosveshchenie: Vlados.

Vygotskij L. S. (2004). Psihologiya razvitiya rebenka (Child Development Psychology). M.: Smysl; Eksmo.

Zaporozhec A. V. (1986). Izbrannye psihologicheskie Trudy (Selected Psychological Works). T. II. M.: Pedagogika.

Ներբեռնումներ

Հրապարակված

2026-11-05

Թողարկում

Բաժին

Articles