ՀԱՅՈՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ

##article.authors##

  • Վլադիմիր Պողոսյան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ՀՀ, Իջևան

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v3i53.399

Հիմնաբառեր-:

Կովկասի Հայոց բարեգործական ընկերություն, բարեգործություն, խորհրդանշական կապիտալ, ազգային ինքնություն, հայ վաճառականություն, գաղթահայություն, ինստիտուցիոնալացում։

Վերացական

Հոդվածում քննարկվում է հայոց բարեգործական ավանդույթների ձևավորումը և զարգացումը՝ միջնադարից մինչև 19-րդ դարավերջը՝ Պիեռ Բուրդիեի «խորհրդանշական կապիտալի» և Ռոբերտ Փաթնամի «սոցիալական կապիտալի» տեսությունների համադրված շրջանակներում։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է բարեգործության ինստիտուցիոնալացման առանձնահատկությունները և կազմակերպական կառույցների անցման շարժառիթները։ Նպատակն է բացահայտել բարեգործական զարգացման փուլերը, շարժառիթները և երկակի գործառույթը՝ մի կողմից ազգային համերաշխության ամրապնդում, մյուս կողմից սոցիալական տարբերակման վերարտադրություն։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ հայոց բարեգործական ավանդույթներն անցել են չորս հիմնական փուլ՝ վաղ միջնադարյան եկեղեցակենտրոն բարեգործություն, զարգացած միջնադարյան անհատական-առաքինական բարեգործություն, 16-18-րդ դարերի գաղթահայ վաճառականության եկեղեցանպաստ և կրթագիտական հովանավորչություն և 19-րդ դարի ինստիտուցիոնալացված ընկերություններ (Կովկասի Հայոց բարեգործական ընկերություն և այլն)։ Բարեգործությունը միաժամանակ ծառայել է որպես ազգային մոբիլիզացիայի գործիք է պետականության բացակայության պայմաններում և որպես տնտեսական կապիտալի վերածման մեխանիզմ խորհրդանշական կապիտալի՝ ամրապնդելով բարերարների սոցիալական դերակատարությունը։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ բարեգործությունը հայոց մեջ ոչ միայն եղել է զուտ անշահախնդիր նպատակադրում, այլ գործել է իշխանության, ռեսուրսների և սոցիալական ազդեցության վերարտադրման համատեքստում՝ միաժամանակ նպաստելով հայ կրթական և մշակութային միջավայրի զարգացմանը։

Հղումներ

Ardzagang, 1882. (Ardzagang). № 17.

Bekhbudyan, S. (1987). Pervoe armyanskoe blagotvoritel'noe obshchestvo (The First Armenian Charitable Society). Echmiadzin, T-ZH.

Bourdieu, P. (1986). The Forms of Capital, in: Richardson J.G. (ed.), Handbook of Theory and Research for the Sociology of Education, New York, Greenwood Press, pp. 241-258.

Bourdieu, P. (1984). Distinction: A Social Critique of the Judgement of Taste, Harvard University Press.

Budugyan, A. (1901). Nuzhda i blagotvoritel'nost' (Need and Charity). Nor-Nahichevan, izdatel'stvo brat'ev YA.S. Avagyan.

Divan armyanskoj litografii (1977). (Divan of Armenian Lithography). vypusk 6, Erevan, Akademiya nauk Armyanskoj SSR.

Galstyans, A. (1891). Kratkij istoricheskij obzor 25-letnej deyatel'nosti Armyanskogo gumanitarnogo obshchestva Baku (A Brief Historical Overview of the 25-Year Activities of the Armenian Humanitarian Society of Baku). Baku.

Kavkaz (1881). (The Caucasus). N 227. https://dspace.nplg.gov.ge/handle/1234/304905

Kiragos Gandzakecki (1982). Istoriya Armenii (Armenian History). Erevan, sovetskij pisatel'.

Leo (1934). Hodzhaly, stolica, epizody iz istorii armyanskoj duhovnoj diplomatii (Khojaly, the capital, episodes from the history of Armenian spiritual diplomacy). tom pervyj, Erevan.

Leo (1911). Tridcat' let Armyanskogo blagotvoritel'nogo obshchestva na Kavkaze (Thirty Years of the Armenian Benevolent Society in the Caucasus). (1881-1911), Tbilisi, Mn. Izdatel'stvo Martirosyana.

Nor-Dar, 1892 (New Century). № 196.

Proizvedeniya Stepannosa Nazaryana s biograficheskim ocherkom (1913). (Works of Stepanos Nazaryan, with a biographical sketch). tom I. Tbilisi, Izdatel'stvo N. Aganyana.

Putnam, R.D. (2000). Bowling alone: The collapse and revival of American community. Touchstone Books/Simon & Schuster.

Šagidanova, K. I. (2007)․ Blagotvoritelʹnaâ deâtelʹnostʹ bakinskih armân (Philanthropic activities of the Armenians of Baku). Vestnik obŝestvennyh nauk, N 1, c. 156-163.

Ներբեռնումներ

Հրապարակված

2026-11-05

Թողարկում

Բաժին

Articles