ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԲԱՐՈՅԱԽՈՍԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v3i53.397Հիմնաբառեր-:
առակ, բարոյական արժեքներ, իրավական նորմեր, պատմական հիշողություն, ազգային-մշակութային ժառանգորդություն, բարոյական ինքնավարություն, փաստարկման մշակույթ, սոցիալական պատասխանատվություն, ներքին բարոյական կողմնորոշիչ։Վերացական
Մխիթար Գոշը մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում՝ լինելով Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Մխ. Գոշն իր առակների ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակներով։ Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունները, ծաղրելու պակասամտությունը, հիմարությունն ու տգիտությունը, խարազելու չարիքը։ Մխ. Գոշի առակների ժողովածուն առաջին արձակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որը գրված է իբրև գրական–գեղարվեստական երկ։ Այս իմաստով Մխ. Գոշը գեղարվեստական արձակի հիմնադիրն է հայ գրականության մեջ։ Ավագ դպրոցի հումանիտար հոսքերում գրական տեքստի վերլուծությունը պետք է դուրս գա սոսկ սյուժետային վերապատմման սահմաններից: Գոշի երկերի ուսուցման պարագայում մեթոդաբանական հենքը կառուցվում է իմաստային հետախուզության սկզբունքների վրա: Քանի որ միջնադարյան առակն օժտված է խորհրդանշական մտածողությամբ, այն պահանջում է ոչ թե մակերեսային ընթերցում, այլ «ընթերցում տողերի արանքում»:
Գոշի առակները կառուցված են որպես «ինտելեկտուալ հանելուկներ»: Դրանք ունեն արտաքին շերտ (կենդանիների կամ բույսերի զրույցը) և ներքին շերտ (իրավական և բարոյական նորմը): Ուսումնական գործընթացում աշակերտը ստանձնում է «վերծանողի» դերը: Նա պետք է կատարի տրամաբանական թռիչք պատկերից դեպի գաղափար:
Գրական տեքստը դառնում է բարոյական փորձադաշտ, որտեղ գեղարվեստական հյուսվածքը միջոց է՝ բարձրագույն արժեքները մատուցելու համար: Վերլուծության կենտրոնում հայտնվում է ոչ թե սյուժեն, այլ այնպիսի բարոյական արժեքներ, ինչպիսիք են արդարությունը, պատիվը, հավատարմությունը և իրավահավասարությունը: Գոշի յուրաքանչյուր առակ մի արժեքային բանաձև է, որը պետք է քննարկվի և գնահատվի դասի ընթացքում:
Հղումներ
Abegyan M., Istoriya drevnearmyanskoj literatury (History of Ancient Armenian Literature). (2) Izdatel'stvo Akademii nauk Armyanskoj SSR. Erevan. 1946․
Badalyan S., Social'nye i pravovye vzglyady Mhitara Gosha (Social and Legal Views of Mkhitar Gosh). Mhitar Gosh. Erevan. 2002․
Gasparyan D., Istoriya drevne- i srednevekovoj armyanskoj literatury (History of Ancient and Medieval Armenian Literature). Erevan. Tigran Velikij. 2009․
Gosh M., Poslovicy (Fables). Sovetskij pisatel. Erevan. 1980․
Gosh M., Kniga Suda (The Law Code). Ajastan. Erevan. 1975․
Ishkhanyan R., Istoriya drevnearmyanskoj literatury (History of Ancient Armenian Literature). Izdatel'stvo Erevanskogo universiteta, Erevan. 1993․
Nalbandyan V., Osnovnye napravleniya srednevekovoj armyanskoj literatury (Main Trends in Medieval Armenian Literature). «Lujs». Erevan. 1982.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Array

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

