ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ. ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ

##article.authors##

  • Արտակ Խաչատրյան Երևանի պետական համալսարան, ՀՀ, Երևան

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v3i53.395

Հիմնաբառեր-:

կենսաքաղաքականություն, ավտոազգագրություն, կենսաիշխանություն, բնակչության կենսաքաղաքականություն, բժշկական մարդաբանություն, վիզուալ մարդաբանություն, մարդաբանական-ինտեգրված մոդել։

Վերացական

Բարձրագույն կրթության հիմնական նպատակը, ըստ էության, ոչ միայն մասնագիտական գիտելիքների պարզ, մեխանիկական փոխանցումն է, այլև ուսանողների քննադատական մտածողության, վերլուծական հմտությունների և միջառարկայական ընկալման ձևավորումը: 21-րդ դարի առանցքային կարողունակությունների շարքում հատկապես կարևորվում են սոցիալ-քաղաքական բարդ գործընթացները մարդկային փորձառության և սուբյեկտիվության տեսանկյունից իմաստավորելու կարողությունները, դրանք իրական կյանքում կիրարկելու հմտությունների զարգացումը: Կարևորում ենք, որ մարդաբանական հայեցակարգերը չներկայացվեն դասընթացից զատ՝ որպես հավելյալ տեսական ուղղություն, այլ դինամիկ ինտեգրվեն «Կենսաքաղաքականություն» առարկայի բուն տրամաբանությանն ու դասավանդման կառուցվածքին:

Ելնելով վերոգրյալից, «Կենսաքաղաքականություն» առարկայի դասավանդման շրջանակում առաջարկում ենք կրթական համակարգի այս խնդիրների լուծման հնարավոր մոտեցումներ: Հոդվածի շրջանակում մշակվել են դասերի կազմակերպման մի քանի մոդելներ՝ զուգակցելով ակադեմիական-տեսական վերլուծությունն ու ինտերակտիվ մանկավարժական մեթոդները: Հիմնական շեշտը դրվել է հետազոտության վրա հիմնված ուսուցման, դեպքերի վերլուծության մեթոդի, առօրյա կենսաքաղաքական դրսևորումների քննարկման և «Մարդաբանական դիտանկյուն» ռազմավարության կիրառման վրա, որն իրենից ներկայացնում է սոցիալ-պատական, իրավական երևույթների դիտարկում մարդու, նրա առօրեական պրակտիկաների, ապրված իրականության պրիզմայով։

Հետազոտության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ մինչ օրս կենսաքաղաքականության դասավանդումը բուհական համակարգում չի իրականացվել մարդաբանական գիտելիքի և ժամանակակից կիրառական-մանկավարժական մեթոդների համակարգված զուգորդմամբ: Հետազոտության արդյունքներով հանգել ենք եզրակացության, որ «Կենսաքաղաքականություն» առարկայի դասավանդման ընթացքում մարդաբանական մոտեցման կիրառումն արդյունավետորեն խթանում է ուսանողների վերլուծական մտածողությունը և գործնական հմտությունների դրսևորմանը: Տվյալները ակնբախ են դարձրել, որ դասապրոցեսում մարդաբանական գործիքակազմի ինտեգրումը նկատելիորեն բարձրացնում է ուսանողների ուսումնական մոտիվացիան և ուսումնասիրվող թեմայի նկատմամբ հետաքրքրությունը:

Հղումներ

Agamben, G. (1995). Homo Sacer: Il potere sovrano e la nuda vita. Torino: Giulio Einaudi editore.

Agamben, G. (2003). Stato di eccezione. Torino: Bollati Boringhieri.

Antonyan L. (2021). Vozmozhnosti ispol'zovaniya sredstv informacionno-kommunikacionnyh tekhnologij v processe obucheniya (Possibilities for using information and communication technology tools in the learning process). Obrazovanie v XXI veke, 1(5).

Arakelyan A., Avagyan A. (2024). Osobennosti ierarhii motivov v obrazovatel'noj motivacii studentov (Features of the hierarchy of motives in the educational motivation of students). Nauchnyj vestnik, 2(47).

Ellis, C. (2004). The Ethnographic I: A Methodological Novel about Autoethnography. Walnut Creek: Altamira Press.

Ellis, C., & Bochner, A. P. (2000). Autoethnography, Personal Narrative, Reflexivity. In N. K. Denzin & Y. S. Lincoln (Eds.), Handbook of Qualitative Research (2nd ed., pp. 733–768). Thousand Oaks: SAGE Publications.

Esposito, R. (2002). Immunitas: Protezione e negazione della vita. Torino: Giulio Einaudi editore.

Esposito, R. (2004). Bíos: Biopolitica e filosofia. Torino: Giulio Einaudi editore.

Foucault, M. (1976). Histoire de la sexualité, Tome 1: La volonté de savoir. Paris: Gallimard.

Foucault, M. (1997). «Il faut défendre la société»: Cours au Collège de France (1975-1976). Paris: Seuil/Gallimard.

Foucault, M. (2004). Sécurité, territoire, population: Cours au Collège de France (1977-1978). Paris: Seuil/Gallimard.

Foucault, M. (2004). Naissance de la biopolitique: Cours au Collège de France (1978-1979). Paris: Seuil/Gallimard.

Freire, P. (1970). Pedagogy of the Oppressed. New York: Herder and Herder.

Geertz, C. (1973). The Interpretation of Cultures: Selected Essays. New York: Basic Books.

Kleinman, A. (1988). The Illness Narratives: Suffering, Healing, and the Human Condition. New York: Basic Books.

Kolb, D. A. (1984). Experiential Learning: Experience as the Source of Learning and Development. Englewood Cliffs, NJ: Prentice-Hall.

Lock, M., & Nguyen, V.-K. (2010). An Anthropology of Biomedicine. Chichester: Wiley-Blackwell.

Mbembe, A. (2003). Necropolitics. Public Culture, 15(1), 11–40.

Pink, S. (2013). Doing Visual Ethnography (3rd ed.). London: SAGE Publications.

Rabinow, P. (1996). Essays on the Anthropology of Reason. Princeton: Princeton University Press.

Rabinow, P. (2011). The Accompaniment: Assembling the Contemporary. Chicago: University of Chicago Press.

Rose, N. (2007). The Politics of Life Itself: Biomedicine, Power, and Subjectivity in the Twenty-First Century. Princeton: Princeton University Press.

Rose, N., & Novas, C. (2005). Biological Citizenship. In A. Ong & S. J. Collier (Eds.), Global Assemblages: Technology, Politics, and Ethics as Anthropological Problems (pp. 439–463). Malden: Blackwell Publishing.

Scheper-Hughes, N., & Lock, M. M. (1987). The Mindful Body: A Prolegomenon to Future Work in Medical Anthropology. Medical Anthropology Quarterly, 1(1), 6–41.

Ներբեռնումներ

Հրապարակված

2026-11-05

Թողարկում

Բաժին

Articles