ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ. ՀՈԼԻՍՏԱԿԱՆ-ԷԿՈ-ՆԱՐԱՏԻՎ ՄՈՏԵՑՈՒՄ

##article.authors##

  • Լուսինե Սերոբյան Խ․ Աբվյանի անվան ՀՊՄՀ, ՀՀ, Երևան

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v3i53.393

Հիմնաբառեր-:

խնդրահարույց համացանցային օգտագործում, համացանցային կախվածություն, մանկավարժական կանխարգելում, թվային բարեկեցություն, ինքնակարգավորում, սոցիոէկոլոգիական մոտեցում, նարատիվ վերաիմաստավորում, հոլիստական-էկո-նարատիվ մոտեցում։

Վերացական

Թվային տեխնոլոգիաների ինտենսիվ ներթափանցումը սովորողների կրթական, հաղորդակցական և սոցիալական կենսագործունեության ոլորտներ նոր հնարավորությունների հետ մեկտեղ առաջադրում է խնդրահարույց համացանցային օգտագործման կանխարգելման մանկավարժական հիմնախնդիրը։

Հոդվածի նպատակն է տեսականորեն հիմնավորել և համակարգել սովորողների խնդրահարույց համացանցային օգտագործման կանխարգելման մանկավարժական ուղիները և ներկայացնել դրանց ինտեգրման հոլիստական-էկո-նարատիվ հեղինակային մոտեցումը։

Հետազոտության մեթոդաբանական հիմքը կազմել են համակարգային, հումանիստական, գործունեային, կարողունակահեն, սոցիոէկոլոգիական և ինքնակարգավորման մոտեցումները։ Կիրառվել են գիտական գրականության տեսական վերլուծության, համեմատության, համադրման, ընդհանրացման և հայեցակարգային մոդելավորման մեթոդներ։

Հիմնավորվում է, որ համացանցում անցկացրած ժամանակը չի կարող դիտարկվել որպես խնդրահարույց օգտագործման կամ կախվածության ինքնուրույն ախտորոշիչ ցուցիչ, իսկ մանկավարժական կանխարգելումը նպատակահարմար է կառուցել սովորողի թվային վարքի, կենսագործունեության և սոցիոէկոլոգիական միջավայրերի փոխազդեցության հաշվառմամբ։

Համակարգվել են կանխարգելման յոթ ընդհանուր մանկավարժական ուղիներ՝ համադպրոցական բազմաբաղադրիչ կանխարգելում, թվային բարեկեցություն և ինքնակարգավորում, մեդիա-տեղեկատվական և ալգորիթմական գրագիտություն, մետաճանաչողական և սոցիալ-հուզական կարողությունների զարգացում, ընտանիք–դպրոց գործընկերություն և ծնողական թվային միջնորդություն, ռիսկային սովորողների վաղ ճանաչում ու տարբերակված աջակցություն, ինչպես նաև ճանաչողական-վարքային և մոտիվացիոն սկզբունքների նպատակային կիրառում։

Որպես հոդվածի գիտական նորույթ՝ առաջարկվում է հոլիստական-էկո-նարատիվ մոտեցումը և դրա երեք հեղինակային ուղիները՝ կենսագործունեական հավասարակշռության ձևավորում, թվային կենսափորձի էկո-նարատիվ վերաիմաստավորում և սոցիոէկոլոգիական ռեսուրսների ակտիվացում։ Հիմնավորվում է կանխարգելման անցումը արտաքին վերահսկողությունից դեպի գիտակցում, համատեղ կարգավորում, ինքնակարգավորում և թվային բարեկեցություն։

Հղումներ

Caplan, S. E. (2010). Theory and measurement of generalized problematic Internet use: A two-step approach. Computers in Human Behavior, 26(5), 1089–1097. https://doi.org/10.1016/j.chb.2010.03.012

Colder Carras, M., Aljuboori, D., Shi, J., Date, M., Karkoub, F., García Ortiz, K., Abreha, F. M., & Thrul, J. (2024). Prevention and health promotion interventions for young people in the context of digital well-being: Rapid systematic review. Journal of Medical Internet Research, 26, e59968. https://doi.org/10.2196/59968

Davis, R. A. (2001). A cognitive-behavioral model of pathological Internet use. Computers in Human Behavior, 17(2), 187–195. https://doi.org/10.1016/S0747-5632(00)00041-8

Martínez-Hernández, N., & Lloret-Irles, D. (2024). Are school-based interventions effective in preventing Internet misuse? A systematic review. Journal of Prevention, 45, 193–212. https://doi.org/10.1007/s10935-023-00757-9

Munzer, T., Milkovich, L. M., Madigan, S., et al. (2026). Digital ecosystems, children, and adolescents: Technical report. Pediatrics, 157(2), e2025075321. https://doi.org/10.1542/peds.2025-075321

Pazdur, M., Tutus, D., & Haag, A.C. (2025). Risk factors for problematic social media use in youth: A systematic review of longitudinal studies. Adolescent Research Review, 10, 237–253. https://doi.org/10.1007/s40894-025-00264-4

Pérez-Wiesner, M., Bühler, K.-M., López-Moreno, J. A., & López-Salmerón, M. D. (2025). Effectiveness of psychological treatments for problematic use of Internet, video games, social media and instant messaging: A systematic review and meta-analysis. International Journal of Environmental Research and Public Health, 22(10), 1598. https://doi.org/10.3390/ijerph22101598

Şahin, S. S., & Ayaz-Alkaya, S. (2026). The effect of motivational interviewing on internet addiction and digital game addiction in adolescents: A randomized controlled trial. European Journal of Pediatrics, 185, 336. https://doi.org/10.1007/s00431-026-06993-5

Vossen, H. G. M., van den Eijnden, R. J. J. M., Visser, I., et al. (2024). Parenting and problematic social media use: A systematic review. Current Addiction Reports, 11, 511–527. https://doi.org/10.1007/s40429-024-00559-x

World Health Organization. (2020). Addictive behaviours: Gaming disorder. World Health Organization.

WHO Regional Office for Europe. (2024). Teens, screens and mental health. Copenhagen: WHO Regional Office for Europe.

Žmavc, M., Horvat, J., Židan, M., & Selak, Š. (2025). The effectiveness of school-based interventions to reduce problematic digital technology use and screen time: A systematic review and meta-analysis. Journal of Behavioral Addictions, 14(2), 571–589. https://doi.org/10.1556/2006.2025.00043

Ներբեռնումներ

Հրապարակված

2026-11-05

Թողարկում

Բաժին

Articles