ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀՈՒԶԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԻ, ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v2i52.389Հիմնաբառեր-:
տարեցներ, հուզական ինտելեկտ, միջանձնային հարաբերություններ, արժեքային կողմնորոշումներ, հոգեբանական զարգացում, փոխադարձ աջակցությունՎերացական
Հոդվածում ներկայացվում է տարեցների հուզական ինտելեկտի, միջանձնային հարաբերությունների և արժեքային կողմնորոշումների զարգացմանն ուղղված հոգեբանական ծրագրի բովանդակությունը և արդյունքների վերլուծությունը։ Ծրագրի մշակման հիմքում դրվել են տարեցների հոգեբանական առանձնահատկությունների նախնական ուսումնասիրության արդյունքները։ Զարգացման աշխատանքում կիրառվել են խմբային քննարկումներ, իրավիճակային առաջադրանքներ, դերային խաղեր, պատմողական նյութեր և անձնական փորձի վերլուծություն։ Հուզական ինտելեկտի զարգացման ընթացքում ուշադրություն է դարձվել հուզական տեղեկացվածության, զգացմունքների կառավարման, ինքնամոտիվացիայի և էմպաթիայի զարգացմանը։ Միջանձնային հարաբերությունների բարելավման նպատակով կիրառվել է Կարպմանի դրամատիկական եռանկյան մոդելը՝ «Զոհ», «Հետապնդող» և «Փրկիչ» դերերի գիտակցման և կառուցողական հաղորդակցման ձևավորման համար։ Արժեքային կողմնորոշումների զարգացման աշխատանքը միտված է եղել առողջության, ազնվության, փոխադարձ աջակցության, ինքնուրույնության, պատասխանատվության և հանդուրժողականության նշանակության գիտակցմանը։ Փորձարարական և ստուգիչ խմբերի տվյալների համեմատական վերլուծությունը հնարավորություն է տվել գնահատելու ծրագրի արդյունավետությունը։ Ուսումնասիրության օբյեկտը։ Տարեցների հուզական ինտելեկտի, միջանձնային հարաբերությունների և արժեքային կողմնորոշումների զարգացման գործընթացն է խնամքի և հոգածության հաստատություններում։
Ուսումնասիրության նպատակը։ Բացահայտել տարեցների հուզական ինտելեկտի, միջանձնային հարաբերությունների և արժեքային կողմնորոշումների զարգացման առանձնահատկությունները և գնահատել դրանց զարգացմանն ուղղված հոգեբանական ծրագրի արդյունքները։ Ուսումնասիրության մեթոդաբանությունը և մեթոդները։ Ուսումնասիրության մեթոդաբանական հիմքը համակարգային մոտեցումն է, որի շրջանակում հուզական ինտելեկտը, միջանձնային հարաբերությունները և արժեքային կողմնորոշումները դիտարկվում են փոխկապակցվածության մեջ։ Ծրագրի մշակման և իրականացման ընթացքում կիրառվել են խմբային քննարկումների, իրավիճակային առաջադրանքների, դերային խաղերի և անձնական փորձի վերլուծության եղանակները։ Հետազոտության ընթացքում կիրառվել են նաև հուզական ինտելեկտի, միջանձնային հարաբերությունների և արժեքային կողմնորոշումների ուսումնասիրության հոգեբանական մեթոդիկաները, ինչպես նաև ստացված տվյալների համեմատական վերլուծության մեթոդը։
Հղումներ
Goulman, D. (2013). Emocional'nyj intellekt. Pochemu on mozhet znachit' bol'she, chem IQ (Emotional intelligence: Why it can matter more than IQ). Mann, Ivanov i Ferber.
Karpman, S. B. (1968). Analiz skazok i scenarnaya drama (Fairy tales and script drama analysis). Transactional Analysis Bulletin, 7(26), 39–43.
Liri, T. (1957). Mezhlichnostnaya diagnostika lichnosti: funkcional'naya teoriya i metodologiya ocenki lichnosti (Interpersonal diagnosis of personality: A functional theory and methodology for personality evaluation). Ronald Press.
Matt'yus, G., Lyusin, D. V., Zejdner, M., & Roberts, R. D. (2004). Emocional'nyj intellekt: problemy teorii, izmereniya i primeneniya na praktike (Emotional intelligence: Issues of theory, measurement and practical application). Psihologiya. ZHurnal Vysshej shkoly ekonomiki, 1(4), 3–26.
Rokich, M. (1973). Priroda chelovecheskih cennostej (The nature of human values). Free Press.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Knarik Hovakimyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

