ՓՈԽԱՌՅԱԼ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՆԱՐ-ԴՈՍԻ «ՄԵՐ ԹԱՂԸ» ՊԱՏՄՎԱԾԱՇԱՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v2i52.384Հիմնաբառեր-:
Նար-Դոս, «Մեր թաղը», փոխառյալ բառապաշար, կոնտակտային լեզվաբանություն, լեզվական յուրացում, կերպարային խոսք, լեզվական կոլորիտ, թիֆլիսյան բազմալեզու միջավայրՎերացական
Սույն հոդվածում լեզվական շփումների (կոնտակտային) լեզվաբանության, հանրալեզվաբանության և գեղարվեստական խոսքի ոճաբանության համադրությամբ քննվում է Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի փոխառյալ բառապաշարը։
Հետազոտության խնդիրը փոխառությունները սոսկ ըստ ծագման ներկայացնելը չէ, այլ դրանց տեքստային վարքագծի բացահայտումը՝ հաշվի առնելով անմիջական կամ միջնորդավորված փոխանցման ուղին, հնչյունական ու ձևաբանական յուրացման աստիճանը, հեղինակային և կերպարային խոսքում բաշխվածությունը, ինչպես նաև իմաստագործառական բեռնվածությունը։ Ուսումնասիրության ընթացքում կիրառվել են նկարագրական, համատեքստային, լեզվաոճական, գործառական-իմաստաբանական և համադրական մեթոդներ։ Վերլուծական միավորը ոչ միայն առանձին փոխառյալ բառն է, այլև այն խոսքային միջավայրը, որտեղ տվյալ միավորը ձեռք է բերում սոցիալական, ժամանակային, տարածական կամ գնահատողական հավելիմաստ։ Քննությունը ցույց է տվել, որ հին և բարձր աստիճանով յուրացված պարսկական, արաբական ու թուրքական շերտերը հիմնականում գործում են որպես ժողովրդախոսակցական-կենցաղային բառապաշարի բնական բաղադրիչներ, մինչդեռ ռուսերենից, ռուսերենի միջնորդությամբ և վրացերենից ներթափանցած առավել նշույթավորված միավորները հաճախ հանդես են գալիս որպես քաղաքային կյանքի, վարչական-տնտեսական հարաբերությունների և թիֆլիսյան բազմալեզու միջավայրի հանրալեզվաբանական ցուցիչներ։ Հիմնական եզրակացությունն այն է, որ, փոխառությունները կատարում են անվանողական, կերպարակերտող, ժամանակատարածական (քրոնոտոպային), սոցիալական-ցուցիչային և արտահայտչական գործառույթներ։
Հղումներ
Agayan, E. B. (1976). Tolkovyj slovar' sovremennogo armyanskogo yazyka (Armenian Etymological Dictionary). Izdatel'stvo «Ajastan».
Acharyan, G. (1940). Istoriya armyanskogo yazyka (History of the Armenian Language). (CHast' A).
Acharyan, G. (1971). Etimologicheskij kornevoj slovar' armyanskogo yazyka (Explanatory Dictionary of Modern Armenian). (T. 1, A–D). Izdatel'stvo Erevanskogo universiteta.
Ezekyan, L. (2003). Stilistika armyanskogo yazyka (Stylistics of the Armenian Language).
Oganesyan, L. (1990). Iranskie zaimstvovaniya v armyanskom yazyke (Iranian Loanwords in the Armenian Language).
Malhasyanc, S. (1944–1945). Tolkovyj slovar' armyanskogo yazyka (Explanatory Dictionary of the Armenian Language). (Tt. 1–4). Petrat.
Nar-Dos. (1982). Nash kvartal (Our Neighborhood).
Sukiasyan, A. (2008). Sovremennyj armyanskij yazyk (Modern Armenian Language).
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Kristine Nikoghosyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

