ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v2i52.382Հիմնաբառեր-:
նախադպրոցական կրթություն, մաթեմատիկական կարողություններ, երկրաչափական պատկերացումներ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, խաղային ուսուցում, թվային կրթական միջոցներՎերացական
Հոդվածում ուսումնասիրվում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման ազդեցությունը նախադպրոցական տարիքի երեխաների մաթեմատիկական կարողությունների և երկրաչափական պատկերացումների զարգացման գործընթացի վրա։ Հետազոտության օբյեկտը ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մաթեմատիկական կարողությունների և երկրաչափական պատկերացումների զարգացման գործընթացն է: Հոդվածի նպատակն է բացահայտել ՏՀՏ-ի կիրառման մանկավարժական հնարավորությունները և գնահատել դրանց արդյունավետությունը նշված կարողությունների ձևավորման գործում։ Հետազոտության ընթացքում կիրառվել են գիտամեթոդական գրականության վերլուծության, մանկավարժական դիտման, խաղային ուսուցման, մանկավարժական փորձարարության և արդյունքների համեմատական վերլուծության մեթոդները։ Կիրառվել են ՏՀՏ-ով միջնորդավորված ուսուցման և խաղային ուսուցման մեթոդաբանություններ: Փորձարարական աշխատանքներում կիրառվել են մուլտիմեդիական շնորհանդեսներ, ինտերակտիվ խաղեր և էլեկտրոնային կրթական ռեսուրսներ։ Հետազոտության վերջնարդյունքները վկայում են, որ ՏՀՏ-ի նպատակային կիրառումը նպաստում է երկրաչափական պատկերների ճանաչման, անվանման, համեմատման և դասակարգման կարողությունների զարգացմանը, ինչպես նաև խթանում է երեխաների ճանաչողական ակտիվությունը, տրամաբանական և տարածական մտածողությունը, ուշադրությունն ու հիշողությունը։ Փորձարարական աշխատանքի արդյունքներով արձանագրվել է նաև երեխաների ներգրավվածության և ուսումնական մոտիվացիայի բարձրացում։ Հիմնական եզրակացությունն այն է, որ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մանկավարժորեն հիմնավորված կիրառումը խաղային ուսուցման համատեքստում արդյունավետ միջոց է նախադպրոցական տարիքի երեխաների մաթեմատիկական կարողությունների և երկրաչափական պատկերացումների զարգացման համար՝ ապահովելով ուսումնական գործընթացի առավել տեսանելի, ինտերակտիվ և երեխայակենտրոն կազմակերպում։
Հղումներ
Aleksandrova, E. I. (2010). Matematika (Mathematics). 1–4 kl.: Programma dlya obshcheobrazovatel'nyh uchrezhdenij (3-e izd., pererab.). Drofa.
Beloshistaya, A. V. (2003). Formirovanie i razvitie matematicheskih sposobnostej doshkol'nikov (The Formation and Development of Preschoolers’ Mathematical Abilities ). VLADOS.
Kalinina, T. V. (2008). Upravlenie DOU: Novye informacionnye tekhnologii v doshkol'nom detstve. Sfera.
Leonenko, O. B. (2009). Ispol'zovanie mul'timedijnyh prezentacij v doshkol'nom uchrezhdenii (Using Multimedia Presentations in Prischool Institutions). Spravochnik starshego vospitatelya, 4(32).
Mihajlova, Z. A., & Nepomnyashchaya, R. L. (1988). Teoreticheskie i metodicheskie voprosy formirovaniya matematicheskih predstavlenij u detej doshkol'nogo vozrasta (Theoretical and methodological issues in the development of mathematical concepts in preschool children). Prosveshchenie.
Starodubceva, I. V., & Zav'yalova, T. P. (2008). Igrovye zanyatiya po razvitiyu pamyati, vnimaniya, myshleniya i voobrazheniya u doshkol'nikov (Play-based Activities for Developing Preschoolers’ Memory, Attention, Thinking, and Imagination). Arkti.
Stozharova, M. YU. (2008). Matematika — uchimsya igraya (Mathematics: Learn through Play)․ Feniks.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Arevik Khoderyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

