ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ-ԻՆՏԵԳՐԱՏԻՎ ՄՈԴԵԼԸ

##article.authors##

  • ՆԱԻՐԱ ԳԱԼՈՅԱՆ ՇՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v2i52.379

Հիմնաբառեր-:

առողջ ապրելակերպ, ինտեգրատիվ մոդել, ինտերակտիվ մեթոդներ, նախագծային ուսուցում, դպրոց-ընտանիք համագործակցություն, կարողունակությունների ձևավորում, մանկավարժական փորձարարություն

Վերացական

Հոդվածում ներկայացված է հանրակրթական դպրոցի սովորողների շրջանում առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորման ինտերակտիվ-ինտեգրատիվ մոդելը: Հետազոտության նպատակն է հիմնավորել ուսուցման ակտիվ մեթոդների և միջառարկայական կապերի համադրման արդյունավետությունը առողջապահական վարքագծի ձևավորման գործում: Մանկավարժական փորձարարության ընթացքում կիրառվել են նախագծային ուսուցման, «Առողջության ակումբների» և սպորտային-կրթական համակցված միջոցառումների ձևաչափերը: Մոդելի առանցքային բաղադրիչն է հանդիսանում դպրոց-ընտանիք սոցիալական գործընկերության ամրապնդումը, որն ապահովում է կրթական ներազդեցության շարունակականությունը տնային միջավայրում:

Հետազոտության արդյունքները փաստում են, որ ինտերակտիվ-ինտեգրատիվ մոտեցումը նպաստում է սովորողների ակտիվության բարձրացմանը, ինքնակարգավորման հմտությունների զարգացմանը և տեսական գիտելիքների վերափոխմանը կայուն կենսակերպի: Հոդվածում ձևակերպված եզրահանգումները և մեթոդական առաջարկությունները կարող են կիրառվել մանկավարժների և կրթության կազմակերպիչների կողմից՝ առողջապահական կրթության որակի բարձրացման նպատակով:

Հղումներ

Asatryan, L. (2018). Osnovy pedagogiki (Bases of Pedagogy).

Oganesyan, A. i dr. (2006). Obuchenie v sotrudnichestve (Communicative Teaching).

Minasyan, S. (2008). Valeologiya (Valeology).

Vajner, E. N. (2010). Valeologiya (Valeology): Uchebnik dlya vuzov. Flinta.

Jensen, E. (2005). Teaching with the brain in mind. Association for Supervision and Curriculum Development.

Larmer, J., Mergendoller, J., & Boss, S. (2015). Setting the standard for project based learning. ASCD.

Nutbeam, D., & Harris, E. (2015). Theory in a nutshell: A practical guide to health promotion theories. McGraw-Hill Education.

Ներբեռնումներ

Հրապարակված

2026-10-27

Թողարկում

Բաժին

Articles