Դեռահասների գեղագիտական զգացմունքների ձեվավորման ցուցիչները «երաժշտություն» առարկայի դասերին
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v1i51.312Հիմնաբառեր-:
երաժշտություն, գեղագիտական զգացմունք, հույզ, գեղագիտական ընկալում, ցուցիչ, դեռահաս, ընկալում, գնահատումՎերացական
Հոդվածի նպատակն է մշակել սովորողների գեղագիտական զգացմունքների ձևավորվածության մակարդակն արտահայտող ցուցիչներ, որոնք թույլ կտան գնահատել աշակերտի հուզական-արժեքային վերաբերմունքը երաժշտության նկատմամբ։
Ուսումնասիրելով առարկայի չափորոշիչը, ծրագիրը և դասագրքերի բովանդակությունը, տեսնում ենք, որ ուսումնական նյութերն ապահովում են սովորողների գեղագիտական զգացմունքների ձևավորման համար անհրաժեշտ տեսական նյութ, գործնական առաջադրանքներ, սակայն երաժշտության ուսուցչի համար չկան դրանց չափման և գնահատման ցուցիչներ։ Օգտվելով ժամանակակից հոգեբանական և մանկավարժական հարուստ փորձից, մենք մշակել ենք գեղագիտական զգացմունքի ձևավորման կառուցվածքային բաղադրիչների՝ հուզական արձագանքի և ապրումակցման, գեղագիտական ընկալման, գնահատման և դատողության չափումների համար ցուցիչներ, որոնք օգտակար կլինեն առարկան դասավանդող ուսուցչին ուսուցման գործընթացում։
Հոդվածի շրջանակներում իրականացված ուսումնասիրության հիմնական ձեռքբերումներն են երաժշտության դասերին գեղագիտական զգացմունքների ձևավորման հիմնական ցուցիչների մշակումը, դրանց իրականացման համար առաջարկվող տարբեր մեթոդական հնարները, որոնք թույլ են տալիս ուսուցչին ախտորոշել և զարգացնել աշակերտների հուզական արձագանքը և ընկալման մակարդակը երաժշտական երկերի նկատմամբ։ Առաջադրված ցուցիչները կարող են ծառայել որպես ուղեցույց հանրակրթական դպրոցների երաժշտության ուսուցիչների համար՝ դասի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Հղումներ
Larina A. T. (2016). Emotsional'nyy intellekt (Emotional intelligence). Moskovskiy gorodskoy pedagogicheskiy universitet, Moskva, Rossiya.
Shestova M. A. (2021). Eksperimentalnaya estetika i esteticheskie emotsii: obzor zapadnykh trendov (Experimental Aesthetics and Aesthetic Emotions: A Review of Western Trends). Moskva, Rossiya. DOI: отсутствует
Shestova M. A., Zabelina M. R., Vasilchenko U. I., Anokhina K. V., Voldiner E. A. (2024). Aprobatsiya shkaly esteticheskikh emotsiy na rossiyskoy vyborke (Testing the aesthetic emotions scale on a Russian sample). Psikhologicheskiy zhurnal, 45(3), URL: https://journals.rcsi.science/0205-9592/article/view/261996
Kholikov K. B. (2023). Izmerenie emotsii pri razuchivanii muzyki, funktsiya komponentnogo protsessnogo podkhoda psikhologicheskogo-muzykalnogo razvitiya (Measuring emotion in music learning, a function of the component process approach to psychological-musical development). Turkistan Innovative University.
Crickmore L. (2017). The measurement of aesthetic emotion in music.
Frontiers in Psychology, 8, 651, https://doi.org/10.3389/fpsyg.2017.00651
Perlovsky L. (2014). Mystery in experimental psychology: How to measure aesthetic emotions? Frontiers in Psychology, 5, 1006. https://doi.org/10.3389/fpsyg.2014.01006
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 LALA SIMONYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

