Ծրագրավորման լեզուների ուսուցման մեթոդական և մանկավարժական առանձնահատկությունները միջին մասնագիտական կրթության համակարգում

##article.authors##

  • ԵՍԹԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v1i51.311

Հիմնաբառեր-:

ծրագրավորման մեթոդիկա, միջին մասնագիտական կրթություն (ՄՄԿ), նախագծահեն ուսուցում, C , Python, ալգորիթմական մտածողություն, մանկավարժական տեխնոլոգիաներ

Վերացական

    Վերջին տարիներին թվային տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը նոր մարտահրավերներ է դրել կրթական համակարգի, մասնավորապես՝ միջին մասնագիտական կրթության (ՄՄԿ) առջև։ Ծրագրավորման լեզուների դասավանդման ոլորտում մեթոդական և մանկավարժական ճիշտ մոտեցումների ընտրությունը դառնում է առանցքային՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ պատրաստելու համար։ ՄՄԿ համակարգում ուսուցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է տեսական հենքի և գործնական հմտությունների օպտիմալ համադրմամբ, որտեղ C++ և Python լեզուների զուգակցված ուսուցումն ապահովում է ուսանողների թե՛ հիմնարար, թե՛ կիրառական պատրաստվածությունը։ Սույն հոդվածում ներկայացվում են C++ և Python ծրագրավորման լեզուների ուսուցման մեթոդական առանձնահատկությունները քոլեջային կրթության համատեքստում։ Հոդվածում դիտարկվում են նախագծահեն ուսուցման (Project-based Learning) և խնդրահարույց ուսուցման մոդելները, որոնք նպաստում են ուսանողների ալգորիթմական մտածողության և ինքնուրույն աշխատելու հմտությունների զարգացմանը։ Աշխատանքը ներառում է մանկավարժական վերլուծություն և գործնական կոդային օրինակներ՝ ցուցադրելով C++ լեզվի դերը համակարգային տրամաբանության ձևավորման և Python-ի դերը՝ տվյալների արագ մշակման ու ավտոմատացման գործում։

Հղումներ

Nacional'nyj centr obespecheniya kachestva professional'nogo obrazovaniya (ANKO) (2025). Kvalifikacionnyj dokument dlya obrazovatel'nyh programm: Uchebnyj plan i standarty po special'nosti «Programmirovanie» srednego professional'nogo obrazovaniya (Qualification document for educational programs: Curriculum and standards for the specialty "Programming" of secondary vocational education). Erevan.

Abrahamyan S. K. (2024). Metodika prepodavaniya programmirovaniya v srednih professional'nyh uchebnyh zavedeniyah (Methods of teaching programming in secondary vocational educational institutions). Uchebno-metodicheskoe posobie. Erevan. Redaktirovat'. Pechat'.

Bloch J. (2018). Effective Java (3rd ed.)․ Addison-Wesley Professional.

Guzdial M. (2023). Learner-Centered Design of Computing Education: Research on Computing for Everyone. Morgan & Claypool Publishers. https://doi.org/10.2200/S00965ED1V01Y201911CSL013

Margolis J., & Fisher A. (2024). Unlocking the Clubhouse: Women in Computing․ MIT Press.

Stroustrup B. (2024). Programming: Principles and Practice Using C++ (3rd ed.). Addison-Wesley Professional.

Van Rossum G. (2025). The Python Tutorial. Python Software Foundation. docs.python.org

Ներբեռնումներ

Հրապարակված

2026-05-22

Թողարկում

Բաժին

Articles