Նախագծային ուսուցման մեթոդաբանական առանձնահատկությունները հասարակագիտության դասավանդման գործընթացում
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v1i51.304Հիմնաբառեր-:
նախագծային մեթո, հասարակագիտություն, պետական խորհրդանիշներ, քաղաքացիական գիտակցություն, համեմատական վերլուծություն, խորհրդանիշներ, միջառարկայական կապեր, ազգային ինքնությունՎերացական
Արդի կրթական հարացույցում հասարակագիտության դասավանդման արդյունավետությունը պայմանավորված է ակտիվ և մասնակցային մեթոդների ներդրմամբ, որոնց շարքում առանցքային նշանակություն ունի նախագծային ուսուցումը: Սույն հոդվածում վերլուծվում են նախագծային մեթոդի կիրառման մեթոդաբանական առանձնահատկությունները՝ որպես սովորողների քննադատական մտածողության և քաղաքացիական դիրքորոշման ձևավորման արդյունավետ գործիք: Հետազոտության տեսական հիմքը խարսխված է կոնստրուկտիվիզմի հայեցակարգի (Ժ. Պիաժե, Լ. Վիգոտսկի) և Ջ. Դյուիի «գործունեության միջոցով ուսուցման» սկզբունքների վրա:
Հետազոտության գործնական հենքը Երևանի թիվ 64 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ իրականացված միջառարկայական նախագիծն է, որը նվիրված է Հայաստանի և Ֆրանսիայի պետական խորհրդանիշների համեմատական քննությանը: Համադրելով հասարակագիտության և ֆրանսերենի ինտեգրված ուսուցման հնարավորությունները՝ աշխատանքում կիրառվել է հետազոտական քայլաշարի պարույրաձև մոդել, որն ապահովում է գիտելիքի աստիճանական կուտակումն ու վերացարկումը:
Համեմատական վերլուծությունը բացահայտել է սովորողների վերլուծական հմտությունների որակական աճ. ֆրանսիական խորհրդանիշներում հանրապետական-քաղաքացիական արժեքների և հայկականում պատմական-հոգևոր տոկունության շեշտադրումների վերհանումը նպաստել է ազգային ինքնության և համամարդկային արժեքների խորքային ընկալմանը: Նախագծի շոշափելի արդյունքը աշակերտների կողմից ստեղծված երկլեզու պատկերագիրքն է: Հետազոտությունն ապացուցում է, որ նախագծային ուսուցումը խթանում է ինքնուրույն հետազոտական գործունեությունը, զարգացնում է փաստարկված դիրքորոշում արտահայտելու կարողունակությունը և նպաստում է միջառարկայական կապերի ամրապնդմանը ժամանակակից հանրակրթության համատեքստում:
Հղումներ
Bada, S. (2015). Constructivism learning theory: A paradigm for teaching and learning. Journal of Research & Method in Education․
Graves, G. (2021). Developing historical critical thinking through active history learning methods. Journal of History Education Research.
Graves, G. (2023). Developing students’ historical critical thinking through active history learning strategies. Journal of History Education Research and Practice.
Harland, T. (2003). Vygotsky’s zone of proximal development and problem-based learning: Linking a theoretical concept with practice through action research. Teaching in Higher Education․
van Zanden, P., Denessen, E., Cillessen, A., & Meijer, P. C. (2020). Fostering critical thinking skills in secondary education to prepare students for university: Teacher perceptions and practices. Research in Post-Compulsory Education․
Varava, Yu. (2019). Teoriya kollektivnogo vospitaniya A. S. Makarenko (The theory of collective education of A. S. Makarenko). Psikhologo-pedagogicheskoe nasledie proshlogo v sovremennoi sotsial’no-pedagogicheskoi deyatel’nosti․
Zhirkova, Z. (2023). Osnovy proektnoi deyatel’nosti. Metody proektnoi deyatel’nosti: uchebnoe posobie dlya bakalavrov vysshikh uchebnykh zavedenii (Fundamentals of project-based activity. Methods of project-based activity): A textbook for bachelor’s students.
Solov’ev, G. (2018). A. S. Makarenko i V. A. Sukhomlinskii: Proektirovanie zhiznennogo puti vospitannikov (A. S. Makarenko and V. A. Sukhomlinsky: Designing the life path of pupils). Pedagogika V. A. Sukhomlinskogo i sovremennoe obrazovatel’noe prostranstvo dopolnitel’nogo obrazovaniya detei․
Tomina, E. (2011). Pedagogicheskie idei Dzhona D’yui: istoriya i sovremennost’ (Pedagogical ideas of John Dewey: History and modernity). Vestnik OGU․
Chechel’, I. (1998). Metod proektov ili popytka izbavit’ uchitelya ot obyazannostei vseznayushchego orakula (The project method or an attempt to relieve the teacher of the duties of an all-knowing oracle). Direktor shkoly.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 SAMVEL POGHOSYAN; ARMINE YEPRIKYAN, RAMELA SARGSYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

