Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաները նախադպրոցականի սոցիալ-հուզական զարգացման գործընթացում

##article.authors##

  • ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀՊՄՀ
  • ՄԱՐԻԱՆՆԱ ԱՄԻՐԱՂՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v1i51.303

Հիմնաբառեր-:

տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, սոցիալ-հուզական զարգացում, նախադպրոցական տարիք, հուզական դրսևորումներ, սոցիալական փոխազդեցություն, հաղորդակցական հմտություններ, թվային միջավայր

Վերացական

Հոդվածում քննարկվում է տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների դերը նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալ-հուզական զարգացման գործում։ Նախադպրոցական տարիքը համարվում է սոցիալ-հուզական զարգացման զգայուն փուլ, որի ընթացքում ձևավորվում են ինքնագիտակցությունը, ինքնակարգավորման մեխանիզմները, ապրումակցումը, սոցիալական փոխազդեցության հմտությունները, հաղորդակցական կարողությունները։ Հետևապես, այս համատեքստում արդիական է դառնում ՏՀՏ-ների ազդեցության ուսումնասիրությունը երեխայի սոցիալ-հուզական զարգացման գործընթացի վրա։

Հոդվածի նպատակն է վերլուծել տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ազդեցությունը նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալ-հուզական զարգացման վրա։ Հետազոտության ընթացքում կիրառվել են տեսական և էմպիրիկ մեթոդներ։ Տեսական մակարդակում իրականացվել է հիմնախնդրի վերաբերյալ մասնագիտական գրականության վերլուծություն,  Էմպիրիկ մասում օգտագործվել են դիտման, զրույցի, փորձարարության մեթոդները, որոնք թույլ են տվել վերլուծել ՏՀՏ-ների ազդեցությունը նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալ-հուզական զարգացման վրա։ Հետազոտության հիմնական արդյունքները ցույց են տալիս, որ ՏՀՏ-ների նպատակաուղղված, չափավոր և մանկավարժորեն վերահսկվող կիրառումը նպաստում է նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալ-հուզական զարգացմանը, հույզերի դրսևորմանը, հաղորդակցական ակտիվությանը, սոցիալական փոխազդեցության հմտությունների զարգացմանը։ Միևնույն ժամանակ բացահայտվել է, որ չկառավարվող և չափազանցված էկրանային միջավայրն ունի սոցիալ-հուզական զարգացման խաթարման ռիսկեր։

Հղումներ

Gosudarstvennyj obrazovatel'nyj standart doshkol'nogo obrazovaniya Respubliki Armeniya (State Educational Standard of Preschool Education) (2021). Ministerstvo obrazovaniya, nauki, kul'tury i sporta RA, Erevan

Bozhovich, L. I. (1995). Lichnost' i eyo formirovanie v detskom vozraste (Personality and its formation in childhood). Moskva: Pedagogika.

Vygotskij, L. S. (1983). Sobranie sochinenij (Collection Work). (T. 3). Moskva: Pedagogika.

Leont'ev, A. N. (1977). Deyatel'nost'. Soznanie. Lichnost'. (Activity, Consciousness, Personality). Moskva: Politizdat.

Lisina, M. I. (1986). Problemy ontogeneza obshcheniya (The Issue of Communication in Ontogenesis). Moskva: Pedagogika.

Elias, M. J. (2014). The future of character education and social-emotional learning: The role of educators. Journal of Character Education, 10(1), 1–20.

Nikolayev, M., Clark, K., & Reich, M. S. (2016). Social-emotional learning opportunities in online games for preschoolers. In Emotions, Technology, and Digital Games (pp. 211–229).

Young, K. S. (1999). Internet addiction: Evaluation and treatment. British Medical Journal, 7, 351–352.

Ներբեռնումներ

Հրապարակված

2026-05-22

Թողարկում

Բաժին

Articles