ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ՀՈՒԶԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԴԵՐՆ ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈւՄ

##article.authors##

  • Վլադիմիր Կարապետյան ՀՊՄՀ
  • Մարիաննա Ամիրաղյան ՀՊՄՀ
  • Մարիամ Իսպիրյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v3i50.243

Հիմնաբառեր-:

ավագ նախադպրոցական տարիք, սոցիալ-հոգեբանական զարգացում, հուզական կապ, երեխա–դաստիարակ փոխազդեցություն

Վերացական

Հոդվածում քննարկվում են ավագ նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունները և դաստիարակի ու երեխայի միջև ձևավորվող հուզական կապերի ազդեցությունը այդ գործընթացի վրա։ Հատուկ ուշադրություն է դարձվում մանկավարժական միջավայրում հուզական անվտանգության, վստահության և փոխադարձ ըմբռնման դերին՝ որպես երեխայի սոցիալական վարքագծի և հոգեկան կայունության ձևավորման կարևոր նախադրյալներ։ Հոդվածի նպատակն է հիմնավորել երեխա–դաստիարակ հուզական կապերի նշանակությունն ավագ նախադպրոցականի սոցիալ-հոգեբանական զարգացման գործընթացում և բացահայտել այդ կապերի դրսևորման հիմնական ձևերն ու մեխանիզմները։ Հետազոտության մեթոդաբանությունը ներառում է համապարփակ դիտարկումներ, հարցազրույցներ՝ PARLA մեթոդի կիրառմամբ, ԿՎԹ տեխնիկաներ և վարժություններ՝ ուղղված երեխայի և դաստիարակի փոխազդեցության բնույթի, հաղորդակցման ձևերի և հուզական արձագանքների գնահատմանը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դաստիարակի զգայուն, հուզականորեն աջակցող և ապրումակցային մոտեցումները նպաստում են երեխայի հետ վստահելի և անվտանգ կապերի ձևավորմանը, որոնք ուղղակիորեն անդրադառնում են երեխայի սոցիալական հմտությունների, ինքնարտահայտման և հուզական ինքնակարգավորման զարգացման վրա։ Բացի այդ, հիմնավորվել է, որ դաստիարակի բաց և կառուցողական հարաբերությունները նպաստում են խմբային գործունեության ընթացքում երեխաների ակտիվ ներգրավվածությանը, նախաձեռնողականության դրսևորմանը և դրական միջանձնային փոխհարաբերությունների ձևավորմանը։

Հղումներ

Karapetyan V., Dallakyan A., Khachatryan E. (2020). Razvitie igrovoi deyatel’nosti doshkol’nikov eksperimental’nym metodom PARLA (Development of Preschoolers’ Game Activity through Experimental Method PARLA). Psikhologiya, IGU.

Bowlby, J. (1969). Attachment and Loss: Vol. 1. Attachment. London: Penguin Books.

Ainsworth, M. (1978). Patterns of Attachment. Hillsdale, NJ: Erlbaum.

Vygotsky, L. S. (1978). Mind in Society. Cambridge, MA: Harvard University Press.

Bandura, A. (1977). Social Learning Theory. Englewood Cliffs, NJ: Prentice Hall.

Rogers, C. (1961). On Becoming a Person. Boston: Houghton Mifflin.

Howes, C., & Spieker, S. (2008). Attachment relationships in the context of multiple caregivers.

Ներբեռնումներ

Հրապարակված

2025-12-24

Թողարկում

Բաժին

Articles