ԿԱՐՈՂՈՒՆԱԿԱՀԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

##article.authors##

  • ԱՆՆԱ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v2i47.171

Հիմնաբառեր-:

կարողունակահեն կրթական մոդել, չափորոշիչ, փորձարկվող նախադպրոցական ուսումնական հաստատություններ, կրթական հիմնական ծրագիր

Վերացական

Հասարակական կյանքում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունները հանգեցնում են կրթական համակարգում բարեփոխումների, որի արդյունքում վերանայվում է կրթության բովանդակությունը, ակնկալվող վերջնարդյունքները, ինչն էլ հանգեցնում է վերջիններիս չափելիության խնդրի առաջացմանը։ Բուռն գլոբալիզացիան, տարբեր երկրների պատերազմական  լարված իրավիճակները, մարդկային հարաբերությունների վիրտուալացումը, շփման բացակայությունը նոր իրականություն են թելադրում՝ առաջացնելով կարողունակություններով օժտված անձանց ձևավորման անհրաժեշտությունը։ Այդ է վկայում 2005 թվականին Վարշավայում կայացած Եվրոպայի խորհրդի երրորդ գագաթնաժողովի ընթացքում պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից ամրագրված այն փաստը,  որ ամբողջ աշխարհում կրթական համակարգի հիմքում պետք է լինի կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը։ (Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ, 2020)։ ՀՀ կրթական բարեփոխումների գործընթացում ևս ամրագրվեց կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը: ՀՀ կառավարության կողմից 2021 թվականին հաստատված նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որպես հանրակրթության պետական չափորոշչի սկզբնական բաղկացուցիչ մաս, բխում  է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից:

Հոդվածի նպատակն է քննարկել ՀՀ նախադպրոցական կրթության կարողունակահեն մոդելի էությունը և բացահայտել վերջինիս ներդրման հետ կապված դժվարությունները։ Հոդվածում կիրառված մեթոդներն են՝ տեսական նյութի վերլուծություն, դիտում, զրույց, փորձարարություն։ Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են կարողունակահեն կրթության կազմակերպման դժվարությունները թվով 542 ՀՀ փորձարկված ՆՈւՀ-երում և մշակվել են դրանց հաղթահարման  ուղիները։ 

Հղումներ

Orientirovochnaya osnova vozmozhnostej demokraticheskoj kul'tury (A guide to the possibilities of democratic culture). (Tom 1). (2020). Sovet Evropy.

Manukyan M., Amirdzhanyan A. i drugie. (2024). Doshkol'noe obrazovanie (Preschool education). YUNISEF.

Mitoyan G., Smbatyan L. (2010). Razvivayushchee posobie dlya detskogo sada (Developmental manual for kindergarten). Erevan.

Gosudarstvennyj obrazovatel'nyj standart doshkol'nogo obrazovaniya (State educational standard of preschool education). (2021). Postanovlenie Pravitel'stva RA № 744-N.

ZHak Delor. (1996). Obrazovanie: skrytoe sokrovishche (Education: A Hidden Treasure). YUNESKO.

Hutorskoj, A. V. (2003). Klyuchevye kompetencii kak komponent lichnostno-orientirovannoj paradigmy obrazovaniya (Key competencies as a component of the personality-oriented paradigm of education). Nacional'noe obrazovanie, 2.

Ներբեռնումներ

Հրապարակված

2024-12-24

Թողարկում

Բաժին

Articles