ՏԱՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՂԵԾՐԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v2i47.167Հիմնաբառեր-:
քնարական կերպար, բանաստեղծական աշխարհ, պատում, լույս, խորհրդապատկեր, բնություն, ներհյուսում, բազմաշերտ խառնվածքՎերացական
Հոդվածի հետազոտության օբյեկտ է հանդիսացել արդի գրականության վառ անհատականություններից մեկի՝ վաղամեռիկ բանաստեղծուհի Տանյա Հովհաննիսյանի բանաստեղծական աշխարհը:
Հետազոտության նպատակն է առաջին անգամ գիտական հոդվածով և ոչ թե գրական անդրադարձով գրականագիտական վերլուծության ենթարկել հեղինակի բանաստեղծական ժառանգությունը, որի մեջ յուրաքանքյուր մարդ կարող է տեսնել իր հոգեաշխարհի արտացոլանքը, կարդալ իր խոհերի և խոկումների պատասխանները, դիտարկել մարդկային հոգեբանության ելևէջներն ու տարուբերումները և, վերջապես, հաղորդակից դառնալ բանաստեղծական ինքնատիպ դրսևորումների, որոնք իրենց վրա ոչ մի գրական ազդեցության դրոշմ չեն կրում, և որոնք ավարտվում են բազմակետերով, այսինքն՝ ժամանակակից իրականության մեջ յուրաքանչյուր մարդ կարող է իր հոգեբանությանը հարիր մտքեր և ձևակերպումներ հավելել:
Արձանագրենք՝ այն ակնառու փաստը, որ Տանյա Հովհաննիսյանի յուրատիպ արվեստն այսօր ունի արդիական լիցքեր՝ իր մեջ պարփակելով մերօրյա իրականության խառնարանում դեգերող մարդու հոգեաշխարհը բնութագծող գաղափարներ և դիտարկումներ՝ կենդանագրված իսկական արվեստագետին բնորոշ հատու վրձնահարվածներով:
Հղումներ
Avetisyan Z. (2011). Psihologiya literaturnogo proizvedeniya (Psychology of a literary work). Erevan, izd. EGU.
Sovremennye problemy teorii literatury (Contemporary Problems of Literary Theory). (2016). Erevan, izd. EGU.
Oganesyan T. (2013): Podborka stihov (A selection of poems). Erevan, gazeta «Nairi».
Kalantaryan Dzh. (2006). Ocherki sovremennoj armyanskoj literatury (Essays on Modern Armenian Literature). Erevan, Zangak-97.
Kalantaryan ZH. (2021). Skvoz' vremena, so vremenem (Through time, with time). Erevan, izd. EGU.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 OFELIA HOVHANNISYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

