ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v2i47.162Հիմնաբառեր-:
Վրաստան, Ռուսաստան, Արևմուտք, արտաքին քաղաքականություն, հայեցակարգ, Հարավային Կովկաս, երկկողմ հարաբերություններ, բազմակողմ դիվանագիտությունՎերացական
Վրաստանի արտաքին քաղաքականությունը և հատկապես տարածաշրջանային քաղաքականությունը հասկանալու համար կարևոր նշանակություն ունեն կառավարության կողմից ընդունված արտաքին քաղաքական հայեցակարգերը և փաստաթղթերը։ Վրաստանը և նրա արտաքին քաղաքականությունը ՀՀ արտաքին քաղաքականության ուսումնասիրության առաջնահերթություններից են՝ հաշվի առնելով հայ-վրացական բարձր մակարդակի հարաբերությունները, Վրաստանի տարանցիկ նշանակությունը, Վրաստանում ապրող մեծաթիվ հայ համայնքի առկայությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում փոխադարձ շահերն ու հետաքրքրությունները։
Հոդվածում վերլուծում ենք Վրաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգերը և կառավարության կողմից ընդունված փաստաթղթերը, դրանց առաջնահերթությունները և աշխարհաքաղաքական զարգացումներից հետո տեղ գտած փոփոխությունները։ Գիտական աշխատանքը շարադրելիս օգտագործել ենք պատմահամեմատական, իրադարձային և բովանդակային վերլուծությունների համակարգային մեթոդները։
Գիտական աշխատանքի ընթացքում մեր առջև դրել ենք հետևյալ նպատակները․
Ուսումնասիրել Վրաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգերը, կառավարության կողմից ընդունված փաստաթղթերը, աշխարհաքաղաքական զարգացումներից հետո տեղ գտած հայեցակարգային փոփոխությունները, ինչպես նաև հայեցակարգերի և արտաքին քաղաքական որոշ փաստաթղթերի արդիականությունը։
Ձեռքբերումներ․
Վրաստանի արտաքին քաղաքական հայեցակարգերը աշխարհաքաղաքական զարգացումներից հետո ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների, որոնք ամբողջովին չեն արտահայտում այն իրականությունը, որն առկա է Վրաստանի որդեգրած արտաքին քաղաքականության մեջ։
Հղումներ
Caucasus Watch. (2019). Georgian Government adopts foreign policy strategy for 2019-2022. Caucasus Watch. https://caucasuswatch.de/en/news/georgian-government-adopts-foreign-policy-strategy-for-2019-2022.html
Kakachia, K., & Metreveli, M. (2013). Foreign policy: The quest for sustainable security. Konrad-Adenauer-Stiftung. https://www.kas.de/c/document_library/get_file?uuid=ab4f5ccc-a514-bce0-655b-75096aa181a7&groupId=252038
Mikeladze, L. (2022). Georgia’s external communication: Grand strategy and tailored approaches. Mikeladze Foundation. https://mikeladzefoundation.org/uploads/files/2022-09/1662634886_georgias-external-communication_grand-strategy-and-tailored-approaches_dimitri-tskitishvili.pdf
Ministry of Foreign Affairs of Georgia (MFA Georgia). (2006). Foreign policy strategy 2006-2009. https://gfsis.org.ge/media/download/GSAC/resources/115_1973_997704_Strategy_MFA2006-2009En.pdf
Ministry of Foreign Affairs of Georgia (MFA Georgia). (2021). Georgian Foreign Ministry unveils 10-year action plan (10 August 2021). Civil.ge. https://civil.ge/archives/436078
Sportel, E., & Tchkoidze, V. (2011). Strengthening oversight of the security sector in Georgia: An agenda 2011. Centre for European Security Studies. https://cess.org/wp-content/uploads/2019/12/Georgia-GP-27.pdf
Tskitishvili, D. (2022). Georgia’s external communication: Grand strategy and tailored approaches (August 2022). Mikeladze Foundation. https://mikeladzefoundation.org/uploads/files/2022-09/1662634886_georgias-external-communication_grand-strategy-and-tailored-approaches_dimitri-tskitishvili.pdf
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 KAREN GHAZARYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

