«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v2i47.161Հիմնաբառեր-:
այլախոհություն, Հայոց ցեղասպանություն, հողային պահանջատիրություն, «Հանուն Հայրենիքի» ամսագիր, «Բաց նամակ Քոչինյաններին», «Դատական կատակերգություն», «Երկու խոսք Ղարաբաղի և Նախիջևանի մասին»Վերացական
20-րդ դարի 60-ական թթ․ընթացքում Խորհդրային Հայաստանում ձևավորվեցին մի շարք ընդհատակյա կազմակերպություններ, որոնք էական ազդեցություն ունեցան Խորհրդային Հայաստանում հասարակական տրամադրությունների վրա, մեծապես նպաստեցին ազգային հարցերի բարձրաձայնմանը, Հայաստանի անկախության վերականգման համար պայքարին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանը։ Ի թիվս այլ կազմակերպությունների, 1960-ական թթ․վերջին Խորհրդային Հայաստանում ասպարեզ իջավ «Հանուն Հայրենիքի» ընդհատակյա կազմակերպությունը, որը կրում էր ժամանակաշրջանի ոգուն բնորոշ գաղափարական՝ ազգային պահանջատիրություն պարունակող տարրեր։ «Հանուն Հայրենիքի» ընդհատակյա կազմակերպությունն իր ուրույն դերն ու նշանակությունն ունեցավ Խորհրդային Հայաստանում ծավալված այլախոհական շարժումների ընթացքում։
Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել հայկական այլախոհության դրսևորումներից մեկը՝ «Հանուն Հայրենիքի» ընդհատակյա կազմակերպությունը և նրա ծավալած գործունեությունը։
Նպատակն իրականացնելու համար խնդիր է դրվել հետազոտել և քննարկել Խորհրդային Հայաստանում հիմնադրված վերոնշյալ կազմակերպության հիմնադրման ընթացքը, գաղափարական առաջնահերթությունները և ծավալած գործունեությունը։
Հետազոտությունը կատարվել է պատմական, պատմահամեմատական մեթոդների միջոցով։ Իրականացվել է պետական և անձնական արխիվային նյութերի, հարցազրույցների, հուշագրությունների կոնտենտ վերլուծություն։
Հիմնավորվել է, որ «Հանուն Հայրենիքի» ընդհատակյա կազմակերպության հիմնական գաղափարական առաջնահերթությունը եղել է ազգային հարցերի մասին բարձրաձայնումը, Ղարաբաղի և Նախիջևանի՝ Մայր Հայաստանին վերամիավորման պահանջը, հայոց լեզվի մաքրության պահպանումը։ Այս ամենն արտացոլվել է կազմակերպության անդամների կողմից տպագրված համանուն ամսագրի հոդվածներում։
Հղումներ
Kirakosyan, Dzh. S., Saakyan R.G. (1972). Armeniya v dokumentah mezhdunarodnoj diplomatii i sovetskoj vneshnej politiki (Armenia in the documents of international diplomacy and Soviet foreign policy) (1828-1923), izd. Armenii, Erevan.
Arutyunyan, SH. (2024). Ideologicheskie orientacii inakomysliya v Sovetskoj Armenii v 1960-80-e gody (Ideological orientations of dissent in Soviet Armenia in the 1960s-80s), Nauchnyj vestnik: 1(46), Erevan.
Arutyunyan, SH. (2024). Sozdanie Ob"edinennoj nacional'noj partii, ee rol' i znachenie v Sovetskoj Armenii v 1960-80-e gody. vo vremya prodolzhayushchegosya dissidentskogo dvizheniya (The creation of the United National Party, its role and significance in Soviet Armenia in the 1960s-80s. During the ongoing dissident movement), Nauchnyj Arcah, 1(20), Erevan.
Arutyunyan, SH. (2024). Vtoroj period aktivizacii dissidentskih dvizhenij v Sovetskoj Armenii (The second period of activation of dissident movements in Soviet Armenia) (1968-1978), ZHurnal social'nyh nauk «Lraber», 1(670), Erevan:
Arutyunyan, SH. (2023). Moskva v 1921 godu Soglashenie ot 16 marta kak «pravovaya» osnova razdela Armenii i stimul dlya formirovaniya inakomysliya (Moscow in 1921 The March 16 Agreement as a “legal” basis for the division of Armenia and an incentive for the formation of dissent), Armyanskij zhurnal politicheskoj nauki 2(20), Erevan.
Arutyunyan, V. (2014). Inakomyslie v Sovetskoj Armenii, gazeta «Van Ar'ya», Erevan.
Nzhde (1968). ZHizn' i deyatel'nost', vekhi, svidetel'stva (Life and work, milestones, testimonies), TP. Gazeta Hamazkain, Bejrut.
Vasilyan, H. (2016). Politicheskij analiz ili ocherednaya popytka vosstanovleniya real'nosti (Political analysis or another attempt to restore reality), Erevan.
Istoriya Armenii (2016). Institut istorii Nacional'noj akademii nauk Respubliki Armeniya (Institute of History of the National Academy of Sciences of the Republic of Armenia), tom IV, kniga vtoraya, Erevan.
Nacional'nyj arhiv Armenii, (National Archives of Armenia) f. 1191, c. 20, s. 6.
Lichnyj arhiv Gevorga Ekimyana, (Personal archive of Gevorg Ekimyan) unikal'nye memuary.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 SHAHEN HARUTYUNYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

