ԱՖՂԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ XX ԴԱՐՈՒՄ (ԷԹՆԻԿ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ)

##article.authors##

  • ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v2i47.160

Հիմնաբառեր-:

Աֆղանստան, հասարակություն, կանանց հիմնախնդիր, գենդերային իրավունքներ, իսլամական արժեհամակարգ, միջէթնիկ հիմնախնդիրներ

Վերացական

Ժամանակակից Աֆղանստանում էթնիկ և կանանց հիմնախնդիրները հանդիսանում են հասարակության կերպափոխությունների որոշակիացման ցուցիչներ և հնարավորություն են տալիս պատկերելու հարաբերությունների և հնարավոր լուծումների տեսլականը, որը համարժեք կլիներ հասարակական հարաբերությունների ներկա համաշխարհային ստանդարտներին։

            Հոդվածը նվիրված է աֆղանական հասարակության էթնիկ և կանանց հիմնախնդիրների ուսումնասիրությանը, որտեղ փորձել են համապարփակ հետազոտության ենթարկել XX դարում տեղի ունեցած գլոբալ գործընթացների ուղղակի և անուղղակի ազդեցությունն աֆղանական հասարակության այս երկու հիմնախնդիրների վրա։

Հետազոտության օբյեկտն է աֆղանական հասարակությունը, իսկ առարկան՝ էթնո-քաղաքական և կանանց հիմնախնդիրները՝ XX դարի արտաքին և ներքին բազմաչափ գործընթացների համատեքստում։ Ուսումնասիրության նպատակն է աֆղանական հասարակության կերպափոխություններն ուրվագծել էթնիկ և կանանց հիմնախնդիրների ենթախորքին և ցույց տալ վերջիններս ազդեցությունը հանրային միջավայրի գործընթացների վրա։

            Հոդվածում համապարփակ քննության են ենթարկված Աֆղանստանի «ազգային առաձնահատկությունները», կլանային և միջցեղային հարաբերությունների պրիզման, արտաքին դերակատարների ազդեցությունը էթնիկ գործընթացների, կրոնա-ազգային միջավայրի կերպափոխության, ազգային փոքրամասնությունների ինքնութեանական միտվածությունն ու այլ հիմնահարցեր։ Դիտարկված է կանանց դերակատարումը Աֆղանստանում, նրանց հասարակական ինտեգրման, հանրային աշխատանքում ներառման, բարձրագույն կրթության իրացման հնավարությունները և այլն։

XX դարում, հատկապես խորհրդային ներազդեցության և ներկայության պայմաններում, աֆղան կանանց իրավունքների համահավասարեցման շուրջ ձեռնարկվեցին մի շարք քայլեր՝ ինտեգրման, կրթության հավասար հնարավորությունների ընձեռման և այլն, սակայն այդ ձեռքբերումներն տեղային էին, հատուկ միայն քաղաքային միջավայրին։ Իսկ 1989 թվականին խորհրդային զորքերի դուրսբերումից, քաղաքացիական պատերազմից, մոջահեդների իշխանության գալուց հետո կանանց և էթնիկ հիմնախնդիրների լուծման հեռանկարը կրկին դարձավ անորոշ։

Հղումներ

Bosin, YU. V. (2002). Afganistan: polietnicheskoe obshchestvo i gosudarstvennaya vlast' v istoricheskom kontekste (Afghanistan: Multi-Ethnic Society and State Power in Historical Context). M.: Gumanitarij.

Karimzhanova, G. K. (2017). O polozhenii zhenshchin ili" gendernyj vopros" v Afganistane. Iz istorii k nastoyashchemu (On the Status of Women or the "Gender Question" in Afghanistan. From History to the Present). International scientific review, 6(37).

Okimbekov, U. V. (2023). ZHenskij vopros v Afganistane pri talibah (Women's Issue in Afghanistan under the Taliban). Rossiya i mir: nauchnyj dialog, (2).

Turonok, S., & Ebadi, H. (1997). Afganskij konflikt: sociokul'turnoe izmerenie (The Afghan conflict: socio-cultural dimension). Central'naya Aziya i Kavkaz, (10).

Ahmed-Ghosh, H. (2003). A history of women in Afghanistan: lessons learnt for the future or yesterdays and tomorrow: women in Afghanistan. Journal of international Women's Studies, 4(3).

Gregorian, V. (1969). The emergence of modern Afghanistan; Politics of Reform and modernization, 1880-1946. Stanford University Press.

Hobsbawm, E. J. (1992). Nations and nationalism since 1780: Programme, myth, reality. Cambridge university press.

Marsden, P. (2002). The Taliban: war and religion in Afghanistan. New Africa Books.

Moghadam, V. M. (2014). Nationalist Agendas and Women’s Rights Conflicts in Afghanistan in the Twentieth Century. In Feminist nationalism (pp. 75-100). Routledge.

Nichols, R. (2005). Afghan Historiography: Classical Study, Conventional Narrative, National Polemic. History Compass, 3(1).

Reed, J. (2010). Neocolonialism in Cold War Afghanistan. Middle Eastern Communities and Migration Student Research Paper.

Smith, A. (1995). Nations and nationalism in a global era. Cambridge: Polity Press.

Van Vleck, J. (2009). An airline at the crossroads of the world: Ariana Afghan Airlines, modernization, and the global Cold War. History and Technology, 25(1).

Ներբեռնումներ

Հրապարակված

2024-12-24

Թողարկում

Բաժին

Articles