«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏԻԳՐԱՆԻ ԿԱՄ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԽՐԱՏՆԵՐ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԵՐՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v1i46.140Հիմնաբառեր-:
Խ. Աբովյան, Ժ.-Ժ. Ռուսո, Տիգրան, Վահանյան, մանկավարժական վեպ, դաստիարակություն, դասավանդման ինտերակտիվ մեթոդներ, կրթահամակարգ, անձի զարգացում, ազգային վերածնությունՎերացական
Հոդվածում քննության ենք առել մեծ լուսավորիչ, մանկավարժ Խաչատուր Աբովյանի՝ կյանքի վերջին տարիներին գրած «Պատմություն Տիգրանի կամ բարոյական խրատներ հայ մանուկներին» վեպը` անդրադառնալով Աբովյանի մանկավարժական-լուսավորչական հայացքներին, մեթոդաբանությանը, Նոր մտավորականության ձևավորման, նոր ռուսոյականության, մտավորական-մանկավարժի գործունեության հայեցակարգին, վեպի կերպարներին, տիպաբանությանը:
Խ. Աբովյանը, իր մանկավարժական վեպում ստեղծելով Տիգրանի և Աննայի կերպարները, որոնք իրենց երեխաների համար ուսուցիչ են ընտրում բազմահմուտ ու բազմագիտակ Կարապետ Վահանյանին, գրականություն է բերում մատաղ սերնդին կրթելու և դաստիարակելու գործում ծնողների և ուսուցիչների հանձնառության հիմնահարցերը, վեպի կերպարների ու նրանց առջև դրված զանազան խնդիրների միջոցով, գործող պատկերավոր օրինակներով ցույց է տալիս ֆիզիկական, մտավոր, բարոյական դաստիարակության սկզբունքներն ու մեթոդները իր պատկերած իրականության մեջ։
Հոդվածի խնդիրն է բացահայտել ստեղծագործության բովանդակային և գործառութային նշանակությունը 21-րդ դարում կիրարկվող մեթոդների համեմատությամբ: Հոդվածի նպատակն է ընդգծել այն իրողությունը, որ Աբովյանի վեպը այսօր ևս պահպանում է ուսուցողական-ճանաչողական նշանակությունը և հնարավոր է կիրառել անձի զարգացման գործընթացում:
Հոդվածում եկել ենք այն եզրակացության, որ Աբովյանը դեռևս XIX դարի առաջին կեսին հայ իրականության մեջ առաջինն է բերում դասավանդման ինտերակտիվ մեթոդների փոխներգործուն համակարգի էատարրեր, որ XX դ. վերջին ինտերակտիվ ուսուցում անվանումով տիրապետող են դառնում հայկական իրականության կրթահամակարգում:
Հղումներ
Abovyan KH. (1948). Yerkeri liakatar zhoghovatsu (Complete collection of works), (1), Yerevan, HSSRR GA hrat.
Abovyan KH. (1947). Yerkeri liakatar zhoghovatsu (Complete collection of works), (4), Yerevan, HSSRR GA hrat.
Abovyan KH. (1956). Yerkeri liakatar zhoghovatsu (Complete collection of works), (7), Yerevan, HSSRR GA hrat.
Bazyan S. (1966). Abovyani grakan zharrangut’yuny (Abovyan's literary legacy), Yerevan, YePH hrat.
Zaryan R. (1939). Abovyani kyank’y. hamarrot aknark (Abovyan's life. a brief overview), Yerevan, Haypethrat.
Zhamanakakits’nery Khach’atur Abovyani masin (1941) (Contemporaries about Khachatur Abovyan). kazmets’ yev neratsakannery grets’ Hrayr Muradyany, Yerevan, Armfani hrat.
Khudoyan S. (1941). KH. Abovyany mankavarzh (Kh. Abovyan is a pedagogue), Yerevan, Haypethrat.
Komenski Y.A. (1962). Mets didaktika (Great didactics), Yerevan, Haypetmankushrat․
Hayots’ grakanut’yan patmut’yun (2015). (History of Armenian literature), (3), Yerevan, HH GAA «Gitut’yun hrat.
Muradyan H. (1963). Khach’atur Abovyan (Khachatur Abovian), Yerevan,Haypethrat.
Muradyan N. (1979). Khach’atur Abovyani poyetikan (The poetics of Khachatur Abovyan), Yerevan, «Sovetakan groghե hrat.
Rruso ZH.-ZH. (1960). Emil kam dastiarakut’yan masin (Emil or about upbringing), (1), Yerevan, Haypethrat,
Soghoyan A. (2019). Khach’atur Abovyany mankagir. patumi arrandznahatkut’yunnery «Patmut’yun Tigrani…vepum (Khachatur Abovyan is a children's writer. features of the story in the novel "History of Tigran...), Banber Yerevani hamalsarani, hm. 3, ej 14-25.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

