ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԱՍՆԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

##article.authors##

  • ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՊՈՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v1i46.139

Հիմնաբառեր-:

պետական չափորոշիչ, դասավանդման նպատակներ, դասավանդման խնդիրներ, ուշադրություն, խոսք, երևակայություն, մտածողություն, ուսուցողականություն

Վերացական

Պետական նոր չափորոշիչներով հասարակության և կառավարության կողմից կրթության առջև դրված հիմնական խնդիրը անհատի բազմակողմանի և ներդաշնակ զարգացումն է, որը հանդիսանում է ուսումնական հաստատությունների առջև դրված գլխավոր պայմաններից մեկը: Դասավանդվող առարկայի ընդհանուր նպատակները հակիրճ ձևակերպված են ուսումնական ծրագրերում, որոնք առավել որոշակիացվում են առանձին ուսումնական և մեթոդական ձեռնարկներում:

          Հոդվածում ներկայացվում է պատմական կրթության համադպրոցական նպատակներն ու դրանց հասնելու մի շարք եղանակներ:

Պատմական կրթությունը մարդկային գիտակցության ձևերից մեկն է և այն երիտասարդ սերնդին դաստիարակելու համար օգտագործվել է անհիշելի ժամանակներից և այսօր առանց դրա հասարակությունը չի կարող առաջընթաց ունենալ, որովհետև այստեղ խաչաձևվում են ազգայինն ու համամարդկայինը, պետականությունն ու պետական շահերը, որոնցից էլ բխում են աշխարհայացքային և մեթոդաբանական հիմնախնդիրները:

Մեթոդական գրականության մեջ այս հարցերին անդրադարձել են Ն.Գ. Դայրին, Ե.Ե. Վյազեմսկին, Պ.Վ. Գորան, Վ. Օկոնը, Կ. Ջ. Ջոնսը և այլք: Ցավալի է, որ Հայաստանի Հանրապետությունում պատմության դասավանդման մեթոդիկայի զարգացման այս կարևոր հարցերին նվիրված լուրջ աշխատություններ դեռևս չկան:

Հոդվածի նպատակն է բացահայտել սովորողների պատմական կրթության համադպրոցական խնդիրների էությունը, որոնք կնպաստեն երիտասարդ սերնդի հայրենասիրական, սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային, բնապահպանական և մի շարք այլ հիմնախնդիրների դաստիարակությանը:

Հղումներ

Bahmutova L.S., Kaluckaya E.K. (2016). Metodika prepodavaniya obshchestvoznaniya (Methods of teaching social science). Moskva.

Vyazemskij E.E., Strelova O.YU. (2015). Pedagogicheskie podhody k realizacii koncepcii edinogo uchebnika po istorii (Pedagogical approaches to the implementation of the concept of a unified history textbook). Moskva.

Vyazemskij E.E., Strelova O. YU. (2012). Teoriya i metodika prepodavaniya istorii (Theory and methodology of teaching history). Moskva.

Gora P.V. (1988). Povyshenie effektizhnosti obucheniya istorii v srednej shkole. (Increasing the effectiveness of teaching history in secondary schools). Moskva.

Dajri N. G. (Ed.). (1978). Metodika obucheniya istorii v srednej shkole (Methodology of teaching history at secondary school), (2nd ed., Vol. 2). Moskva.

SHogan V.V., Storozhakova E.V. (2019). Metodika prepodavaniya istorii v shkole. (Methodology of teaching history at school) M oskva.

Ներբեռնումներ

Հրապարակված

2024-04-26

Թողարկում

Բաժին

Articles