ՓԱԽՍՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

##article.authors##

  • ԷԼԻՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v1i46.137

Հիմնաբառեր-:

սոցիալ-մանկավարժական խնդիրներ, փախստական, տեղահանված անձ, ուսումնառող, հարմարվողականություն (ադապտացիա), պատմություն, հետազոտություն

Վերացական

Հարկադիր տեղահանումը կամ բռնագաղթը առաջացնում են ֆիզիոլոգիական և հոգեբանական սթրես, որը բացասաբար է ազդում փախստական/տեղահանված ուսումնառողների ֆիզիկական, էմոցիոնալ բարեկեցության և կրթության վրա:

Հոդվածի նպատակն է բացահայտել սոցիալ-մանկավարժական այն դժվարությունները, որոնց առերեսվել են փախստական/տեղահանված ուսումնառողները՝ հիմնվելով փոձառնական հետազոտության արդյունքների վրա, որն անցկացվել է շրջափակման պայմաններում 2022թ. դեկտեմբեր-2023թ. հունիս ժամանակահատվածում Արցախում (Լեռնային Ղարաբաղ):

Մեթոդներ. կիրառվել է խառը տիպի հետազոտության մեթոդը (քանակական անկետավորում, որակական հարցազրույց, ֆոկուս խմբեր, դիտարկում/դասալսում) տեղահանված ուսումնառողների, նրանց ծնողների, ինչպես նաև նրանց դասավանդող ուսուցիչների/դասախոսների հարցման համար, իսկ արդյունքները մշակվել են քննական, պատմահամեմատական վերլուծության մեթոդային համալիրով:

          Հետազոտության արդյունքները փաստում են, որ տեղահանված և փախստական ուսումնառողների հարկադիր տեղահանումը պատճառ է կոգնիտիվ, վարքային, մոտիվացիոն-սպառողական, հաղորդակցական դժվարությունների առաջացման համար: Փախստական և տեղահանված ուսումնառողների կեսից ավելին (69,6%) կարծում է, որ տեղահանվելուց հետո սկսել են ավելի վատ սովորել, և հուզող խնդիրների թվում հարցվածները նշել են  նախկին բնակության վայրի կարոտը (62%), ինչն էնդեմիկ երևույթ է: Հետաքրքիր էր, որ ծնողների մեծամասնությունը (74,2%) կարծում է, որ հենց տեղահանման պատճառով իրենց երեխաների առաջադիմությունն ուսումնական հաստատությունում նվազել է: Իսկ դասավանդող մանկավարժական կազմի բացարձակ մեծամասնությունը (72.2%) հատկանշում է տեղահանված ուսումնառողների թույլ նախաձեռնողականությունն ու պասիվությունը:

Հետազոտության վերջնարդյունքում՝ զինված հակամարտություններից, պատերազմից փախստական/տեղահանված ուսումնառող երեխաներին բնորոշ են հոգեբանամանկավարժական խնդիրներ, որոնք ներառում են ուսումնական առարկաներ յուրացնելու դժվարություններ, նևրոտիկ հակազդումներ, ֆոբիաներ, քնի/ախորժակի, տրավմատիկ շոկով պայմանավորված վարքային խանգարումներ:

Հղումներ

Trekhstoronnee soglashenie. (2020). Zayavlenie Prem'er-ministra Respubliki Armeniya, Prezidenta Azerbajdzhanskoj Respubliki i Prezidenta Rossijskoj Federacii (Statement by the Prime Minister of the Republic of Armenia, the President of the Azerbaijan Republic and the President of the Russian Federation), punkt 6, str. 1. Istochnik: https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/ Hajtararutyun-pdf.

Mhitaryan E. M. (2021). Pravovoj status bezhencev v Respublike Arcah (Legal status of refugees in the Republic of Artsakh). Nauchnyj Arcah, 8(1), 102-103.

Ajzenbruh M. (1988). Psihicheskoe zdorov'e bezhencev-detej i ih kul'turnoe razvitie. Mezhdunarodnoe migracionnoe revyu, 22, 282-300.

Veber M. (1990). Izbrannye proizvedeniya. Moskva: Progress.

Volobueva N. A. (2015). K voprosu o sociokul'turnoj adaptacii detej i podrostkov iz semej bezhencev i vynuzhdennyh pereselencev. Moskva.

Korel L. (2005). Sociologiya adaptacii: voprosy teorii, metodologii i metodiki. Novosibirsk: Nauka.

North C., & Grace MyHyun K. (2023). School Inclusion of Refugee Students: Recent Trends From International Data. Educational Researcher, 52(4), 206–218. doi:10.3102/0013189X221149396

Ocampo, L. (2023). Expert Opinion: Genocide against Armenians in 2023. New York.

Ombutsman R. o. (2022). Interim Report On The Violations Of Human Rights Of Artsakh People As A Result Of The Deliberate Disruption Of Critical Infrastructure In The Midst Of The Blockade Of Artsakh By Azerbaijan Since December 12,. Получено из https://artsakhombuds.am/en/document/987

UNHCR's report (2022). UNHCR's Global Trends report 2022. Получено из https://www.unhcr.org/global-trends-report-2022․

Ներբեռնումներ

Հրապարակված

2024-04-26

Թողարկում

Բաժին

Articles