ԱՄՓՈՓՈւՄ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՇԱԽՄԱՏԻ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄՈԴԵԼԻՆ (վերլուծություններ և մեկնաբանություններ)

##article.authors##

  • ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀՊՄՀ
  • ՄԱՐԻԱՆՆԱ ԱՄԻՐԱՂՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v1i46.136

Հիմնաբառեր-:

առաջատար ուսումնական գործունեություն, համապիտանի ուսումնական գործունեություն, համեմատական վերլուծություն, շախմատի ուսուցչի կոմպետենցիաների մոդե

Վերացական

Հոդվածում մեկնաբանված է շախմատի ուսուցման հիմնական գործառույթը կրտսեր դպրոցում դասավանդվող ուսումնական առարկանների դասավանդման շարքում՝ այն դիտարկելով որպես առաջատար ուսումնական գործունեություն, քանի որ ամբողջապես արտացոլում է հոգեբանական նորագոյացումների էությունը: Շախմատային կրթությունը դիտարկվում է որպես համապիտանի ուսումնական գործողությունների նպատակամետ համադրման շարունակական գործընթացներ, որոնք հանգեցնում են կոնկրետ բնութագրիչներով գործողությունների (գիտական, համակարգված, ընդհանրացված և ամրակայված գիտելիքներ): Կրտսեր դպրոցականի ուսումնական գործունեության հայեցակարգը նորովի կարող է մեկնաբանվել շախմատ ուսումնական առարկայի յուրացման գործընթացում: Այս համատեքստում դիտարկվում է նաև շախմատի ուսուցչի մասնագիտական կոմպետենցիաների մոդելը, որը համապիտանի ուսումնական գործողությունների ձևավորման միջոց է և պետք է կրտսեր դպրոցում ենթարկվի փորձարարական ուսումնասիրման։ Այսպիսով, հետազոտության նպատակն է բացահայտել շախմատի դասավանդման իրական տեղը՝ որպես առաջատար գործունեություն և առաջարկել կոմպետենցիաների նոր մոդել՝ ճանաչողության ակտիվացման հեռանկարով։ Հետազոտության ընթացքում կիրառվել են հետևյալ մեթոդները՝ տեսական վերլուծություն, մոդելավորում, էմպիրիկ ուսումնասիրությունների համակցում։ Բացահայտվել է, որ շախմատային կրթությունը տարրական դպրոցում կառուցված է համապատասխան ուսումնական գործունեության համադրման մեխանիզմով, որն իր ճանաչողական բնույթով արտացոլում է շախմատի ուսուցչի կոմպետենցիաների ամբողջությունը։

Հղումներ

Gal'perin P. YA. (1965). Osnovnye rezul'taty issledovanij po probleme Formirovanie umstvennyh dejstvij i ponyatij (The Main Results of Research on the Problem of Formation of Mental Actions and Concepts). Moskva, MGU.

Davydov V. V. (1987). Vidy obobshcheniya v obuchenii (Types of Generalization in Teaching) (logiko -psihologicheskie problemy postroeniya uchebnyh predmetov). https://bookap.info/edu/avtorovped agogicheskayapsihologiyahrestomatiya/gl2.shtm

Davydov V. V. (1996). Teoriya razvivayushchego obucheniya (Developmental learning theory). Moskva, MGU.

El'konin D. B. (1961). Psihologicheskie voprosy formirovaniya uchebnoj deyatel'nosti v mladshem shkol'nom vozraste (Psychological Issues of the Formation of Educational Activities at Primary School Age). Voprosy psihologii: obucheniya i vospitaniya, Kiev.

Ներբեռնումներ

Հրապարակված

2024-04-26

Թողարկում

Բաժին

Articles