ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v1i44.53Հիմնաբառեր-:
դիզայն, մոդելավորում, ֆոտոդիզայն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, արդյունաբերական դիզայնՎերացական
Հոդվածում քննարկվում են դիզայներական գործունեության առանձնահատկությունները XXI դարի սկզբից: Լինելով ամենամասսայական արվեստի տեսակ՝ այն առաջացել է միայն 20-րդ դ. առաջին կեսին:
Այսօր դիզայներական ամենատարածված ոլորտները համարվում են առօրեական առարկաների արտադրությունը, գիտատեխնիկական հայտնագործությունների գեղարվեստական նախագծումները մինչև նորաձևության շուկայական ձևափոխումները: Հարմարավետության պահանջների աճը նաև ստիպում է դիզայներին անընդհատ աշխատանք ծավալել այնպիսի իրերի ձևային լուծումների որոնման վերաբերյալ, որոնք կհամապատասխանեն փոփոխվող իրականությանը:
Ժամանակակից դիզայներական գործունեությունը չի սահմանափակվում միայն առանձին իրերի գեղարվեստական լուծումներով: Այսօր նրա դիտարկման ներքո գտնվում է միջավայրն իր ամբողջությամբ, լինի դա թե՛ բնակելի կամ հասարակական շենքի ինտերիերի ձևավորում, թե՛ արտաքին տարածքների, լանդշաֆտների, քաղաքային միջավայրի դիզայն:
Հոդվածի նպատակն է վերհանել ժամանակակից դիզայնի գործունեության առանձնահատկությունները նրա տարաբնույթ բնագավառներում և մասնագետ դիզայներներին մատուցել տեխնոլոգիական կատարումները:
Հոդվածը կառուցված է գիտական հետազոտությանը համապատասխան ուսումնասիրությունների հենքի վրա, ընդ որում ուսումնասիրվել են նախկինում եղած նախագծումները (հիմնականում տեխնիկական միջոցներով), և ներառվել են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղ հիմնականում կիրառվել է համակարգչային դիզայն հասկացությունը:
Հղումներ
Bagdasaryan L. (1991). My vojdyom v 21 vek ne zavtra (We will enter the 21st century the day after tomorrow). Erevan: Iskusstvo.
Kirillova L. I. (1973). Kompoziciya v sovremennoj arhitekture (Composition in modern architecture). Moskva: Stroj․
Kondrat'eva K. A. (1984). Cvet hudozhestvennom konstruirovanie (Color Artistic Design). Moskva: MVHPU․
Nelson Q. (1957). The problems of design. New York: Whitney publications․
Gloag J. (1956). The industrial art explained. London: George Allen and Unwin limited․
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

