ՄԱՐՔԵԹԻՆԳԸ ՈՐՊԵՍ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԻՔ ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v1i44.47Հիմնաբառեր-:
մարքեթինգ, ճգնաժամ, գծային ռեգրեսիա, ՀՆԱ, զուտ շահույթ, բանկՎերացական
Մարքեթինգը, ճգնաժամերի ընթացքում և հետճգնաժամային փուլերում, որպես բիզնեսի և հաճախորդների միջև կապող օղակ, կարևորագույն դեր է կատարում ինչպես տնտեսության վերականգնման, այնպես էլ ուսումնական գործընթացում: Ինչպես կազմակերպություններում, այնպես էլ բանկերում մարքեթինքը օգտագործվում է որպես հակաճգնաժամային կառավարման գործիք, որին պետք է տեղեկացված լինեն ապագա տնտեսագետները։ Մարքեթինգային ռազմավարություններն առևտրային բանկերի շուկայական արդյունավետության բարձրացման այն գործիքներն են, որոնք թույլ են տալիս բանկերին առաջատար դիրք գրավել բանկային համակարգում: Վերջին տարիններին մարքեթինգը հասել է իր զարգացման գագաթնակետին և առևտրային բանկերն իրենց առաքելությունն իրագործում են՝ հիմք ընդունելով կազմակերպության մարքեթինգային ռազմավարություններն ու նպատակները: Ճգնաժամերի ընթացքում և հետճգնաժամային ժամանակահատվածում բանկերը պետք է վերանայեն իրենց մարքեթինգային ռազմավարությունները՝ հարմարեցնելով դրանք նոր ձևավորվող շուկայական իրավիճակին, սակայն դա չպետք է իրականացվի մարքեթինգային ծախսերի կրճատման միջոցով, քանի որ այն բանկերը, որոնք շահույթը պահպանելու նպատակով նախաձեռնում են մարքեթինգային ծախսերի կրճատում, հետագայում կարող են զիջել իրենց շուկայական դիրքերն ու մասնաբաժինը։ Հոդվածում ներկայացվել է Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը, իրականացվել է գծային ռեգրեսիա, ստուգվել են Գաուս-Մարկովի պայմանները՝ պարզելու համար ՀՀ առևտրային բանկերում մարքեթինգային ծախսերի ազդեցությունը շահութաբերության ավելացման տեսանկյունից։ Այստեղից էլ հոդվածի նպատակն է քննարկվող տվյալները, մոտեցումները կիրառել ուսանողների հետ տարվող աշխատանքներում։
Հղումներ
Ajrapetyan N., Unanyan N. (2003). Bankovskij marketing (Bank Marketing). Erevan.
Muradyan A. (2014). Voprosy effektivnosti realizacii marketingovyh strategij (Issues of the effectiveness of the implementation of marketing strategies). Erevan.
Sargsyan K. (2015). Problemy povysheniya effektivnosti gosudarstvennoj antikrizisnoj politiki (Problems of Improving the Efficiency of State Anti-Crisis Policy). Erevan, NAN RA.
ZHukov E.F. (1997). Menedzhment i marketing v bankah (Management and marketing in banks). Moskva, Banki i birzhi, YUNITI.
Korotkov E. M. (2014). Antikrizisnoe upravlenie (Crisis management). Moskva.
Kotler F. (2005). Osnovy marketinga, kratkij kurs (Fundamentals of Marketing, a short course). Moskva, SPb,K: Izdatel'skij dom Vil'yams.
Lamven ZH.ZH. (1996). Strategicheskij marketing: Evropejskaya perspektiva (Strategic Marketing: A European Perspective). Spb: Nauka.
Lyasko V.I. (2005). Strategicheskoe planirovanie razvitiya predpriyatiya (Strategic planning of enterprise development). Moskva, Ekzamen.
Sevruk V.T. (1994). Bankovskij marketing (Bank Marketing). Moskva, Delo, LTD.
Utkin A.E․ (2012). Bankovskiy marketing (Bank Marketing). Moskva, Infra.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

