ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

##article.authors##

  • Քնարիկ Հովակիմյան Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, ՀՀ, Գյումրի

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v3i53.400

Հիմնաբառեր-:

հոգեբանական համատեղելիություն, միջանձնային հարաբերություններ, հուզական ինտելեկտ, արժեքային կողմնորոշումներ, անձնային առանձնահատկություններ, սոցիալական միջավայր, սոցիալական հարմարեցում, փոխադարձ աջակցություն, հոգեբանական բարեկեցություն, սոցիալ-հոգեբանական:

Վերացական

Հոդվածում ուսումնասիրվում է տարեցների խնամքի և հոգածության հաստատությունների բնակիչների հոգեբանական համատեղելիության հիմնախնդիրը։ Տեսական մոտեցումների վերլուծությունն ու համադրումը ցույց է տալիս, որ հոգեբանական համատեղելիությունը բազմաբաղադրիչ սոցիալ-հոգեբանական երևույթ է, որի ձևավորման գործում կարևոր նշանակություն ունեն անձնային առանձնահատկությունները, միջանձնային հարաբերությունները, հաղորդակցությունը, հուզական ինտելեկտը, արժեքային կողմնորոշումները, կենսափորձը և սոցիալական միջավայրը։ Տարեցների հաստատություններում երկարատև համատեղ բնակության պայմաններում այս գործոնների փոխազդեցությունը կարևոր է սոցիալական հարմարման, փոխադարձ աջակցության և հոգեբանական բարեկեցության տեսանկյունից։ Հոգեբանական համատեղելիությունը դիտարկվում է որպես դինամիկ գործընթաց, որը կարող է փոփոխվել անձի և սոցիալական միջավայրի փոխազդեցության ընթացքում։ Առանձնացվում են հոգեբանական համատեղելիության հոգեֆիզիոլոգիական, անձնային և սոցիալ-հոգեբանական մակարդակները, ինչպես նաև ընդգծվում է հուզական ինտելեկտի, արժեքային կողմնորոշումների և միջանձնային հարաբերությունների փոխկապակցված դերը։ Ներկայացված տեսական մոտեցումը կարող է հիմք ծառայել տարեցների միջանձնային հարաբերությունների, սոցիալական հարմարման և հոգեբանական բարեկեցության հետագա ուսումնասիրությունների, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրերի մշակման համար։

Հղումներ

Erikson E. H., Erikson J. M. (1997) The Life Cycle Completed: Extended Version with New Chapters on the Ninth Stage of Development by Joan M. Erikson. New York: W. W. Norton․

Lomov B. F. (1984) Metodologicheskie i teoreticheskie problemy psihologii (Methodological and theoretical problems of psychology). Moskva․

Myasishchev V. N. (1995) Psihologiya otnoshenij: izbrannye psihologicheskie trudy (The Psychology of Relationships: Selected Psychological Works). pod red. A. A. Bodaleva. Moskva; Voronezh: Institut prakticheskoj psihologii․

Mayer J. D., Salovey P. (1997) What is Emotional Intelligence? In: Salovey P., Sluyter D. J. Emotional Development and Emotional Intelligence: Implications for Educators. New York: Basic Books․

Obozov N. N. (1979) Mezhlichnostnye otnosheniya. Leningrad (Interpersonal relationships. Leningrad). Izdatel'stvo Leningradskogo universiteta․

Rokeach M. (1973) The Nature of Human Values. New York: Free Press․

Ներբեռնումներ

Հրապարակված

2026-11-05

Թողարկում

Բաժին

Articles