ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԴԻՐՆԵՐԻ ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ՆԱՐ-ԴՈՍԻ «ՄԵՐ ԹԱՂԸ» ՊԱՏՄՎԱԾԱՇԱՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v3i53.396Հիմնաբառեր-:
Նար-Դոս, «Մեր թաղը», համեմատություն, մակդիր, պատկերավորման համակարգ, լեզվաոճ, արտահայտչականություն, պատկերավորություն, ժողովրդական լեզվամտածողություն։Վերացական
Հոդվածում ներկայացված են Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի համեմատությունների և մակդիրների կառուցվածքային, իմաստային և գործառութային առանձնահատկությունները, դրանց կիրառության հիմնական օրինաչափություններն ու արտահայտչական հնարավորությունները։ Վերլուծությունը ցույց է տվել, որ համեմատություններն ու մակդիրները Նար-Դոսի պատկերավորման համակարգի կարևոր բաղադրիչներից են։ Համեմատություններն առավելապես կառուցվում են ժողովրդական պատկերացումների, բնության, կենդանական աշխարհի և առօրյա կյանքի երևույթների հիման վրա, իսկ թեական համեմատությունները նպաստում են կերպարների անհատական ընկալումների և հուզական ապրումների արտահայտմանը։ Տարբեր իմաստային ոլորտների պատկերների համադրումը ուժեղացնում է համեմատությունների գեղարվեստական ազդեցությունը և արտահայտչականությունը։ Մակդիրները ներկայացված են կառուցվածքային և իմաստային բազմազան ձևերով՝ ներառելով պարզ և բաղադրյալ, գունային և անձնանուն-մակդիրները, կայուն մակդրային արտահայտությունները։ Հատկանշական է «աչքեր» և «հայացք» բաղադրիչներով մակդիրների հաճախականությունը, որոնք կարևոր դեր են կատարում կերպարների հոգեբանական վիճակի բացահայտման գործում։ Անձնանուն-մակդիրները հանդես են գալիս որպես կերպարների անհատականացման և ժողովրդական լեզվամտածողության արտահայտման յուրահատուկ միջոցներ։ Հետազոտության արդյունքները վկայում են, որ համեմատությունների և մակդիրների նպատակային ու բազմաբնույթ կիրառությունը պայմանավորում է Նար-Դոսի գեղարվեստական խոսքի արտահայտչականությունը, նպաստում ստեղծագործության լեզվաոճական ինքնատիպության ձևավորմանը և բացահայտում գրողի պատկերավոր մտածողության առանձնահատկությունները։
Հղումներ
Arutyunyan G. (1986). Hudozhestvennaya rech (Literary language). Erevan.
Dzhrbashyan E. (1980). Teoriya literatury (Literary Theory). Erevan.
Ezekyan L. (2003). Stilistika (Stylistics). Erevan.
Marutyan A. (1984). Kontekst kak sredstvo vizualizacii hudozhestvennoj rechi (Context as a Means of Visualizing Artistic Discourse). Armyanskij yazyk i literatura v shkole, (4).
Nar-Dos (1982). Nash rajon (Our neighborhood).
Pogosyan P. (1991). Osnovy rechevoj kul'tury (Fundamentals of Speech Culture). Erevan.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Array

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

