«ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

##article.authors##

  • ՆԱՐԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Վանաձորի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v2i52.386

Հիմնաբառեր-:

կրթական և սոցիալական միջավայր, ուսումնառություն, սոցիալ-մանկավարժական աշխատանք, աջակցություն, ուսուցման կազմակերպման ձևեր

Վերացական

Հոդվածում քննարկվում են «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտության ուսանողների հետ տեսողության խանգարումով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ տարվող սոցիալ-մանկավարժական աշխատանքի առանձնահատկությունները, ներկայացվում են սովորողի կրթական և սոցիալական կարիքները, սոցիալական մանկավարժի դերակատարումը, ինչպես նաև թեմայի ուսուցման համակցված մեթոդաբանությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվում դասախոսության և գործնական պարապմունքի փոխկապակցված կազմակերպմանը, իրավիճակային վերլուծությունների կատարմանը, սովորողի հետ վստահության և փոխադարձ ըմբռնման դերին, որոնք էլ նպաստում են ուսանողների մասնագիտական կարողունակությունների և ներառական մտածողության ձևավորմանը։ Հոդվածի նպատակն է ներկայացնել «Տեսողության խանգարումով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողների հետ աշխատանքի յուրահատկությունները» թեմայի ուսուցման կազմակերպման մեթոդական փորձը՝ ընդգծելով դասախոսության և գործնական պարապմունքի փոխլրացնող դերը սոցիալական մանկավարժների մասնագիտական պատրաստման գործում։ Դասախոսության և գործնական պարապմունքի ընթացքում կիրառվում են մի շարք մեթոդներ և գործիքներ՝ սահիկաշար, դասախոսություն-քննարկում, հարցուպատասխան, «մեկ րոպեանոց ռեֆլեքսիա», մտագրոհ, տեսանյութերի դիտում, գծապատկերների օգտագործում, իրավիճակային վերլուծություն, անհատական և խմբային աշխատանք, դերախաղ, ուսումնական խաղ, քննարկում, «անտեսանելի վստահություն», որոնց կիրառումը նպաստում է ուսանողների ակտիվ ներգրավվածությանը, նախաձեռնողականության դրսևորմանը, դրական միջանձնային փոխհարաբերությունների ձևավորմանը և սոցիալական հմտությունների զարգացմանը։ Հիմնական եզրակացությունը։ Հոդվածում ներկայացված մեթոդական կառուցվածքը կարող է ծառայել որպես ուղեցույց դասավանդողների համար: Տեսողության խանգարում ունեցող սովորողների հետ աշխատանքի նմանօրինակ, խորքային ուսուցումը երաշխավորում է, որ ապագա մանկավարժները կրթական համակարգ կմտնեն ոչ թե որպես ներառման գործընթացի լուռ դիտորդներ, այլ որպես որակյալ և անվտանգ միջավայրի ակտիվ ու կարողունակ կերտողներ:

Հղումներ

Azaryan, R. N., & Avagyan, A. V. (2016). Special'naya pedagogika (Special Pedagogy): Uchebnik dlya studentov pedagogicheskih vuzov. Zangak.

Marutyan, M., Muradyan, S., Balasanyan, G., Dilanyan, A., Egiazaryan, S., & Dzvakeryan, A. (2019). Psihologo-pedagogicheskaya podderzhka detej s narusheniyami zreniya i mnozhestvennymi narusheniyami razvitiya (Psychological and Pedagogical Support for Children with Visual Impairments and Multiple Disabilities). Uchebno-metodicheskoe posobie. Asogik.

Muradyan, S. V. (2025). Kak obespechit' dostupnost' obrazovaniya dlya uchashchihsya s narusheniyami zreniya (How to Ensure Educational Accessibility for Students with Visual Impairments). Metodicheskoe rukovodstvo: Posobie dlya pedagogov. Edit Print.

Muradyan, S. V. (2017). Razvitie prostranstvennoj orientirovki detej s narusheniyami zreniya posredstvom podvizhnyh igr (Development of Spatial Orientation in Children with Visual Impairments Through Active Games). Uchebno-metodicheskoe posobie dlya uchitelej i vospitatelej obshcheobrazovatel'nyh shkol.

Svadzhyan, A. G., Mnacakanyan, L. A., Sargsyan, T. A., Akopyan, N. A., Mkrtchyan, T. A., Msrikyan, G. A., Mkrtchyan, M. K., Hugeyan, A. V., Ponomarenko, I. R., Abraamyan, I. S., Oganesyan, A. A., & Hachatryan, S. G. (2023). Inklyuzivnoe prepodavanie: Metodicheskoe posobie dlya pedagogov (Inclusive Teaching: A Methodological Manual for Educators). Respublikanskij psihologo-pedagogicheskij centr, Edit Print.

Sistema pravovoj informacii Respubliki Armeniya. (2026). (Legal Information System of the Republic of Armenia). Nazvanie sootvetstvuyushchego pravovogo akta. ARLIS. https://www.arlis.am/hy/acts/207498/latest (data obrashcheniya: 22.05.2026).

Ներբեռնումներ

Հրապարակված

2026-10-27

Թողարկում

Բաժին

Articles