ՀԻՎԱՆԴԱԿԵՆՏՐՈՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆԸ ՄԻՏՎԱԾ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

##article.authors##

  • ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԵՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v2i52.383

Հիմնաբառեր-:

հիվանդակենտրոն խնամք, ստոմատոլոգիական կրթություն, Դոմեն III, կլինիկական մտածողություն, բուժման պլանավորում, ԵՊԲՀ

Վերացական

Ժամանակակից ստոմատոլոգիական կրթությունը պետք է հիմնված լինի ոչ միայն տեսական գիտելիքի և մանիպուլյատիվ ունակությունների փոխանցման, այլև կլինիկական մտածողության, հիվանդակենտրոն մոտեցման, կանխարգելիչ մտածելակերպի և մասնագիտական որոշումների կայացման հմտությունների ձևավորման վրա։ Այս տեսանկյունից Association for Dental Education in Europe (ADEE) Դոմեն III-ը՝ «Հիվանդակենտրոն խնամք», կարևոր մեթոդական հիմք է ստոմատոլոգիական կրթական ծրագրերի արդիականացման համար։ Հոդվածի նպատակն է ներկայացնել ADEE-ի Դոմեն III-ի սկզբունքների վրա հիմնված դասավանդման մեթոդաբանությունը՝ ուղղված ստոմատոլոգիական կրթության գործընթացում հիվանդակենտրոն կլինիկական մտածողության ձևավորմանը։ Մեթոդաբանությունը հիմնված է ADEE-ի Դոմեն III-ի ուսումնառության արդյունքների և կոմպետենտությունների վերլուծության ու կրթական գործընթացում դրանց ինտեգրման սկզբունքների վրա։ Դիտարկվել են չորս հիմնական ուղղություններ՝ բերանի խոռոչի առողջության գիտական հիմքերի կիրառում, կլինիկական տեղեկատվության հավաքագրում և ախտորոշում, բուժման պլանավորում, ինչպես նաև բերանի խոռոչի առողջության ապահովում և պահպանում։ Իրականացվել է մասնագիտական գրականության վերլուծություն և համեմատվել տարբեր բուհերի փորձը։ Վերլուծության արդյունքում պարզվել է, որ Դոմեն III-ի սկզբունքների ինտեգրումը նպաստում է տեսական գիտելիքների և կլինիկական հմտությունների փոխկապակցմանը, հիվանդի վիճակի համակողմանի գնահատմանը, անհատականացված բուժման պլանավորմանը և ապացուցահեն մասնագիտական որոշումների կայացմանը։ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետներում ներկայացված մեթոդաբանության կիրառումը հնարավորություն է տալիս ուսուցումը դարձնել առավել արդյունքահեն, ինտեգրված և կլինիկական պրակտիկային մոտեցված։ Հիմնական եզրակացությունն այն է, որ, Դոմեն III-ի սկզբունքների վրա հիմնված դասավանդումը կարող է նպաստել հիվանդակենտրոն կլինիկական մտածողությամբ և հիմնավորված մասնագիտական որոշումներ կայացնելու կարողությամբ ապագա բժիշկ-ստոմատոլոգի ձևավորմանը։

Հղումներ

Ahmed, N., Aziz, S., Jouhar, R., Rehmat, M., Maqsood, A., Nadeem, R., Magsi, L., & Heboyan, A. (2024). Analysis of satisfaction levels and perceptions of clinical competency: a mixed method study on objective structured clinical examinations in undergraduate dental students. BMC Medical Education, 24(1). https://doi.org/10.1186/s12909-024-05639-0

Algarni, Y. A., Saini, R. S., Vaddamanu, S. K., Quadri, S. A., Gurumurthy, V., Vyas, R., Baba, S. M., Avetisyan, A., Mosaddad, S. A., & Heboyan, A. (2024). The impact of virtual reality simulation on dental education: A systematic review of learning outcomes and student engagement. Journal of Dental Education. https://doi.org/10.1002/jdd.13619

Field, J. C., Cowpe, J. G., & Walmsley, A. D. (2017). The Graduating European Dentist: A New Undergraduate Curriculum Framework. European Journal of Dental Education, 21, 2–10. https://doi.org/10.1111/eje.12307

Field, J. C., Kavadella, A., Szep, S., Davies, J. R., DeLap, E., & Manzanares Cespedes, M. C. (2017). The Graduating European Dentist—Domain III: Patient‐Centred Care. European Journal of Dental Education, 21(S1), 18–24. https://doi.org/10.1111/eje.12310

Field, J. C., Walmsley, A. D., Paganelli, C., McLoughlin, J., Szep, S., Kavadella, A., Manzanares Cespedes, M. C., Davies, J. R., DeLap, E., Levy, G., Gallagher, J., Roger-Leroi, V., & Cowpe, J. G. (2017). The Graduating European Dentist: Contemporaneous Methods of Teaching, Learning and Assessment in Dental Undergraduate Education. European Journal of Dental Education, 21, 28–35. https://doi.org/10.1111/eje.12312

Kaur, K. (2026). Caregiver-Mediated Determinants of Oral Health in Children with Autism Spectrum Disorder: A Scoping Review of Home Hygiene, Dietary Practices, Dental Access and Family Impact. The Journal of Basic and Clinical Dentistry, 3(1), 1–27. https://doi.org/10.64471/q8b51362

Nawaz, K. B., Zia, M., Irfan, M., Hanif, A., Shahid, R., & Alvi, S. (2025). Teledentistry: Building a Bridge Between Patient Care and Technology – A Narrative Review. The Journal of Basic and Clinical Dentistry, 2(2), 1–14. https://doi.org/10.64471/28gd7c53

Sarfaraz, S., Ali, S. K., Aly, S. M., Akram, T., Ahmed, N., Altamash, S., & Baykov, A. V. (2026). Evaluating the Immediate Impact of an Online Dental Faculty Development Course for Emergency Remote Teaching Preparedness. The Journal of Basic and Clinical Dentistry, 3(1), 1–16. https://doi.org/10.64471/50hyxx08

Sarfaraz, S., Surti, A., Ali, R., Rehman, R., Heboyan, A., & Ahmed, N. (2024). Faculty application and perceived effectiveness of cognitive psychology principles in medical education. A mixed method study. BMC Medical Education, 24(1). https://doi.org/10.1186/s12909-024-05892-3

Ներբեռնումներ

Հրապարակված

2026-10-27

Թողարկում

Բաժին

Articles