ԲՈՒՀՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈԴԵԼՆԵՐԸ. ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՄՈԴԵԼ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v2i52.378Հիմնաբառեր-:
սոցիալականացում, բարձրագույն կրթություն, սոցիալականացման կառավարում, կառավարման մոդել, պատկանելիություն, մասնագիտական ինքնություն, թվային սոցիալականացումՎերացական
Ժամանակակից բարձրագույն կրթության վերափոխումները պայմանավորում են ուսանողների սոցիալականացման գործընթացի կառավարման տեսական և գործնական հիմքերի վերաիմաստավորման անհրաժեշտությունը։ Թվային փոխակերպումը, կրթական միջավայրերի հիբրիդացումը, ուսանողական բազմազանության աճը, աշխատաշուկայի փոփոխվող պահանջները և մասնակցային կառավարման զարգացումը սոցիալականացումը դարձնում են բուհական կառավարման ռազմավարական հիմնախնդիր։
Հետազոտությունը տեսական-հայեցակարգային բնույթ ունի. կիրառվել են գիտական աղբյուրների տեսական և համեմատական վերլուծության, համակարգման, դասակարգման, ընդհանրացման, հայեցակարգային համադրման և մանկավարժական մոդելավորման մեթոդները։
Հիմնավորվում է, որ բուհում ուսանողների սոցիալականացումը չի կարող սահմանափակվել նոր կրթական միջավայրին հարմարմամբ. այն ներառում է ակադեմիական և սոցիալական ինտեգրումը, բուհական համայնքին պատկանելիությունը, մասնագիտական ինքնության, սոցիալական և մասնագիտական կարողունակությունների, ինքնակարգավորման, թվային սոցիալականացման և սոցիալական գործունակության զարգացումը։
Համեմատական վերլուծության հիման վրա առաջարկվում է հեղինակային ինտեգրված կառուցվածքային-գործառական մոդել, որը համադրում է համակարգային, էկոլոգիական, Ուեյդմանի սոցիալականացման, կարողունակահեն, ինտեգրման և պատկանելիության, թվային-հիբրիդային ու մասնակցային մոտեցումների փոխլրացնող դրույթները։ Առաջարկվող մոդելի փուլային-ցիկլային կառուցվածքը սոցիալականացման կառավարումը ներկայացնում է որպես հայտորոշումից և նպատակադրումից մինչև իրականացում, գնահատում, հետադարձ կապ և կառավարչական ճշգրտում զարգացող շարունակական գործընթաց։
Հղումներ
Ahn, M. Y., & Davis, H. H. (2020). Four domains of students’ sense of belonging to university. Studies in Higher Education, 45(3), 622–634. https://doi.org/10.1080/03075079.2018.1564902
Allen, K.-A., Slaten, C., Hong, S., Lan, M., Craig, H., May, F., & Counted, V. (2024). Belonging in higher education: A twenty-year systematic review. Journal of University Teaching and Learning Practice, 21(5). https://doi.org/10.53761/s2he6n66
Bovill, C. (2020). Co-creation in learning and teaching: The case for a whole-class approach in higher education. Higher Education, 79(6), 1023–1037. https://doi.org/10.1007/s10734-019-00453-w
Bronfenbrenner, U. (1979). The ecology of human development: Experiments by nature and design. Harvard University Press. https://doi.org/10.4159/9780674028845
Bronfenbrenner, U., & Morris, P. A. (2006). The bioecological model of human development. In R. M. Lerner (Ed.), Handbook of child psychology: Vol. 1. Theoretical models of human development (6th ed., pp. 793–828). Wiley. https://doi.org/10.1002/9780470147658.chpsy0114
Council of the European Union. (2018). Council recommendation of 22 May 2018 on key competences for lifelong learning (2018/C 189/01). Official Journal of the European Union, C 189, 1–13.
Farnese, M. L., Spagnoli, P., & Livi, S. (2022). Undergraduates’ academic socialization: A cross-time analysis. British Journal of Educational Psychology, 92(4), 1239–1255. https://doi.org/10.1111/bjep.12497
Gutović, V., Bouckaert, M., Xia, T., Quinteiro Goris, J. A., Baroni Boces, G., Sears, M. D., Peterson, M. S., & Osei, E. (2026). Higher education global trends report: Towards inclusive, equitable and quality higher education in an internationally mobile landscape. UNESCO International Institute for Higher Education in Latin America and the Caribbean. https://doi.org/10.54674/IN.2026.94
OECD. (2023). OECD digital education outlook 2023: Towards an effective digital education ecosystem. OECD Publishing. https://doi.org/10.1787/c74f03de-en
Tinto, V. (1994). Leaving college: Rethinking the causes and cures of student attrition (2nd ed.). University of Chicago Press. https://doi.org/10.7208/chicago/9780226922461.001.0001
Weidman, J. C. (1989). Undergraduate socialization: A conceptual approach. In J. C. Smart (Ed.), Higher education: Handbook of theory and research (Vol. 5, pp. 289–322). Agathon Press.
Weidman, J. C., DeAngelo, L., & Bethea, K. A. (2014). Understanding student identity from a socialization perspective. New Directions for Higher Education, 2014(166), 43–51. https://doi.org/10.1002/he.20094
Weidman, J. C., & DeAngelo, L. (2020). Toward a 21st century socialization model of higher education’s impact on students. In J. C. Weidman & L. DeAngelo (Eds.), Socialization in higher education and the early career: Theory, research and application (pp. 311–323). Springer. https://doi.org/10.1007/978-3-030-33350-8_17
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Laura Asatryan, Lilit Manukyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

