Նեոռոմանտիկական գեղագիտության առանձնահատկությունները Ռուբեն Սևակի պոետիկական համակարգում xx դարասկզբի գրական զարգացումների համատեքստում
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v1i51.319Հիմնաբառեր-:
Ռուբեն Սևակ, նեոռոմանտիզմ, բժշկական դիսկուրս, միջգիտակարգային քննություն, պոետիկական համակարգ, կլինիկական հայացք, համաշխարհային գրականությունՎերացական
Սույն հետազոտությունը նպատակաուղղված է XX դարասկզբի արևմտահայ գրականության ականավոր ներկայացուցիչ Ռուբեն Սևակի գեղարվեստական ժառանգության վերարժևորմանը՝ միջգիտակարգային հայեցակարգի շրջանակներում: Աշխատանքի առանցքում հեղինակի բժշկական դիսկուրսի և մասնագիտական փորձառության ներազդեցությունն է նրա գեղարվեստական մտածողության և պոետիկական համակարգի ձևավորման վրա:
Հետազոտության արդիականությունը պայմանավորված է Սևակի ստեղծագործությունը համաշխարհային բժիշկ-բանաստեղծների (Ա. Չեխով, Գ. Բենն, Ու. Ուիլյամս) ստեղծագործական պրակտիկայի համատեքստում քննելու անհրաժեշտությամբ: Աշխատանքում հիմնավորվում է, որ հեղինակի «կլինիկական հայացքը» ոչ թե սահմանափակել է նեոռոմանտիկական ներշնչանքը, այլ հակառակը՝ հանգեցրել է գիտական ռացիոնալիզմի և զգայականության բացառիկ սինթեզի: Վերլուծության են ենթարկվում գիտական տերմինաբանության պոետիկական փոխակերպման մեխանիզմները, որոնց շնորհիվ կենսաբանական և մարմնական իրողությունները Սևակի տեքստերում ստանում են գոյաբանական և փիլիսոփայական հնչեղություն:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում եվրոպական համալսարանական կրթության (Լոզանի համալսարան) դերին՝ որպես արևմտահայ մտավորական էլիտայի գեղագիտական հայացքների ձևավորման հենքի: Ցույց է տրվում, որ Սևակի մոտ բժշկական էթիկան վերաճում է ստեղծագործական «թերապիայի», որտեղ գրական խոսքը ստանում է ազգային աղետն ու հավաքական տրավման ախտորոշելու և հոգևոր ապաքինման ուղիներ որոնելու առաքելություն: Հետազոտության արդյունքում փաստվում է, որ Սևակի պոետիկական համակարգը ինքնատիպ «ֆիզիոլոգիական քնարերգության» դրսևորում է, որտեղ անատոմիական ճշգրտությունը ծառայում է մարդկային հոգեբանության և ազգային ճակատագրի խորքային բացահայտմանը: Աշխատանքը կարող է հիմք հանդիսանալ արևմտահայ գրականության հետագա տիպաբանական ուսումնասիրությունների համար:
Հղումներ
Grigoryan A. (2015). Poetika Rubena Sevaka (The Poetics of Ruben Sevak). Institut literatury im. M. Abegyana, NAN RA.
Muradyan S. (2012). Psihologicheskij analiz hudozhestvennogo obraza (Psychological Analysis of the Artistic Image). «Redaktirovat' pechat'».
Sarinyan S. (2010). Dva stoletiya armyanskoj literatury (Kniga D. Zapadnoarmyanskaya literatura) (Two Centuries of Armenian Literature, Book D (Western Armenian Literature). «Nauka».
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 SHOGHIK MELKONYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

