Հովհաննես թումանյանի «դեպի անհունը» պոեմը
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v1i51.318Հիմնաբառեր-:
հետամնացություն, խավար, մահ, ողբերգություն, լեթարգիկ քուն, թաղվել կենդանի, հուշ, կորստի ցավ, հոգի, անհունՎերացական
Հետազոտության օբյեկտը գյուղական միջավայրում հետամնաց բարքերն ու անգիտությունն են։ Հետազոտության նպատակն է՝ բացահայտել անցյալ դարաշրջանի բարքերը, մարդկային մտածելակերպի ինքնատիպությունը, կյանքի և մահվան, մարդու և բնության փոխհարաբերությունների մասին խորհրդածությունները Հովհաննես Թումանյանի «Դեպի անհունը» պոեմի հիման վրա։ Հետազոտության մեթոդաբանությունը և մեթոդները․ որպես մեթոդաբանական հիմք ընդունվել է պատմական ժամանակաշրջանի գյուղական մտածելակերպի առանձնահատուկ դրսևորումները, մտածելակերպի և իրական արարքների փոխկապակցվածությունը, պատճառահետևանքային կապերը, տվյալ ժամանակաշրջանի մարդու ընդհանուր զարգացման յուրահատկությունները։
Որպես մեթոդ ընտրվել է տվյալ ժամանակաշրջանի և ներկա ժամանակաշրջանի համեմատությունը, գրական ստեղծագործության վերլուծությունը, ինչպես նաև ստեղծագործության համակարգային բացահայտումները և տարբեր մոտեցումների միասնական ամբողջականությունը։
Որպես վերջնարդյունք արձանագրենք՝ մարդը որպես բնության մասնիկ՝ մահվանից հետո շարունակաում է ապրել բնության մեջ՝ ձուլվելով բնությանը, նրա ֆիզիկական մահը դեռևս չի նշանակում նրա կյանքի ավարտը, որովհետև նա գնում է դեպի անհունը՝ մնալով մարդկանց հիշողություններում՝ իր գործերով ու բարի հուշերով, և ինչպես մեր անմահ Հ․ Թումանյանն է գրել․ «Գործն է անմահ, լավ իմացեք»։
Որպես հիմնական եզրակացություն՝ արձանագրենք, որ ֆիզիկական մահը կյանքի ավարտ չէ, քանի որ մարդը եղել և շարունակում է մնալ բնության օրգանական մաս՝ շարունակելով գոյատևել մարդկանց հիշողություններում, հուզական ապրումներում և իր կերպարով լավ հետագիծ թողնելով ապրողների համար։
Հղումներ
Tamrazyan G. (1978)․Poet i sud'ba (The Poet and Destiny), Erevan, Sovetskij pisatel'․
Tumanyan O․ (1985), Navstrechu nezhiti (Towards the Undead), Erevan, sovetskij pisatel'․
Istoriya novoj armyanskoj literatury (History of New Armenian Literature). (1979), tom 5, Erevan, NAN․
Shiraz O. (1982). Biblejskoe (Biblical). Erevan, Sovetskij pisatel'.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 SIRVARD ASRYAN, ANNA DAVTYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

