Մխիթար գոշի գրական ժառանգության դաստիարակչական նշանակությունը

##article.authors##

  • ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՇՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v1i51.317

Հիմնաբառեր-:

այլաբանական կառուցվածք, բարոյաիրավական արժեհամակարգ, քաղաքացիական պատասխանատվություն, քննադատական մտածողություն, արժեքային կողմնորոշում, պետականակենտրոն դաստիարակություն, ազգային ինքնություն

Վերացական

Մխիթար Գոշի բարոյախոսական ժառանգության քննությունը ավագ դպրոցի կրթական հարացույցում դիտարկվում է որպես արդիականության մարտահրավերներին դիմակայելու հիմնարար միջոց: Ժամանակակից պատանու բարոյական ապակողմնորոշման պայմաններում Գոշի բարոյախոսական համակարգը, խարսխված լինելով արդարության, չափավորության և բանականության սկզբունքների վրա, առաջարկում է հասարակական արատների դեմ ներքին դիմադրողականություն ձևավորելու համար կարևոր  և ինքնատիպ զինանոց: Գոշի աշխարհայացքում բարոյականությունը հանդես է գալիս իրավագիտության և պետականաշինության գաղափարի հետ օրգանական միասնության մեջ: Իրավական պետության կայացման համատեքստում նրա պատգամած «համընդհանուր բարիքի» և սոցիալական պատասխանատվության սկզբունքները վերածվում են կրթական ուղենիշների՝ սերմանելով այն գիտակցությունը, որ անհատական առաքինությունը հասարակական-պետական հզորության հիմնասյունն է: Առակների այլաբանական կառուցվածքն ու բարոյական երկընտրանքների  լուծումը հզոր մեթոդական գործիքներ են պատանիների վերլուծական կարողությունների զարգացման համար: Դրանք նպաստում են երևույթների ենթատեքստային ընկալմանը և պատճառահետևանքային կապերի բացահայտման միջոցով գիտակցված բարոյական ընտրության կայացմանը: Միջնադարյան իմաստնության վերհանումը թույլ է տալիս սովորողին ընկալել ազգային մշակույթը որպես համամարդկային քաղաքակրթության անքակտելի մաս՝ խթանելով  ազգային ինքնաճանաչումն ու արժանապատվության ամրապնդումը:

Այսպիսով, Մխիթար Գոշի բարոյախոսական համակարգի ներդրումը կրթական գործընթացում ոչ միայն պատմագիտական ճանաչողության խնդիր է, այլև գիտամանկավարժական ռազմավարություն, որի նպատակն է ձևավորել բանական, բարոյապես հասուն և քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող ժամանակակից անհատին:

Հղումներ

Abegyan M. (1946). Istoriya drevnearmyanskoj literatury (History of ancient Armenian literature) (tom 2). Izdatel'stvo Akademii nauk Armyanskoj SSR.

Antabyan P. (1980). Mhitar Gosh (Mkhitar Gosh). «Armeniya».

Arevshatyan S. (1975). Filosofskaya nauka v srednevekovoj Armenii (Philosophy in Medieval Armenia). «Armeniya».

Badalyan S. (2002). Social'nye i pravovye vzglyady Mhitara Gosha (Social and legal views of Mkhitar Gosh). «Mhitar Gosh».

Gasparyan D. (2009). Istoriya drevnearmyanskoj i srednevekovoj literatury (History of ancient Armenian and medieval literature). «Tigran Velikij».

Gevorgyan A. (2010). Istoriya armyanskoj pedagogiki (History of Armenian pedagogy). Izdatel'stvo Erevanskogo universiteta.

Gosh M. (1980). Poslovicy (Fables). «Sovetskij pisatel'».

Gosh M. (1975). Kniga Suda (The Book of Judgment). «Armeniya».

Darbinyan-Melkonyan G. (2001). «Kniga zakonov» Mhitara Gosha kak istoricheskij istochnik (Mkhitar Gosh's "Book of Laws" as a historical source). «Nauka».

Tosunyan G. (1987). Yazyk «Knigi zakonov» Mhitara Gosha (The language of the “Book of Laws” by Mkhitar Gosh). Izdatel'stvo Akademii nauk Armyanskoj SSR.

Ishkhanyan R. (1993). Istoriya drevnej armyanskoj literatury (History of ancient Armenian literature). «Izdatel'stvo Erevanskogo universiteta».

Mkrtchyan M. (2005). Armyanskaya srednevekovaya pritcha (Armenian medieval parable). «Nauka».

Mnacakanyan A. (1981). Armyanskaya srednevekovaya liricheskaya poeziya (Armenian medieval lyric poetry). «Sovetskij pisatel'».

Nalbandyan V. (1982). Osnovnye napravleniya srednevekovoj armyanskoj literatury (The main directions of medieval Armenian literature). «Lujs».

Oganyan S. (2012). Teoriya i metodologiya obrazovaniya (Theory and methodology of education). «Redaktirovat' pechatnye izdaniya».

Ներբեռնումներ

Հրապարակված

2026-05-22

Թողարկում

Բաժին

Articles