Ժողովրդախոսակցական և բարբառային բառաշերտերի գործառական դրսեվորումները նար-դոսի «մեր թաղը» պատմվածաշարում
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v1i51.316Հիմնաբառեր-:
գեղարվեստական լեզու, ժողովրդախոսակցական բառապաշար, բարբառային բառաշերտ, կերպարային խոսք, լեզվական անհատականացում, գործառական ոճաբանություն, լեզվաոճական կառուցվածք, հայ արձակՎերացական
Հետազոտության օբյեկտն է ժողովրդախոսակցական և բարբառային բառաշերտերի դրսևորումները Նար-Դոսի խոսքարվեստում՝ «Մեր թաղը» պատմվածաշարի լեզվական նյութի հիման վրա։ Հոդվածի նպատակն է բացահայտել ոչ գրական բառապաշարի կիրառության լեզվաոճական առանձնահատկությունները և դրանց մասնակցությունը գեղարվեստական խոսքի կառուցվածքային կազմակերպմանը։ Հետազոտության մեթոդաբանությունն ընտրվել է պատմագիտական և գրականագիտական և լեզվաբանական նյութերի վերլուծման սկզբունքների հիման վրա, հատկապես՝ կոնկրետ իրավիճակների ուսումնասիրմամբ և պատճառահետևանքային կապերի բացահայտմամբ։ Իսկ որպես մեթոդ՝ դիտարկվել են ժողովրդախոսակցական եւ բարբառային միավորները՝ որպես խոսքի ժողովրդայնացման եւ կերպարների լեզվական առանձնահատկությունները ընդգծող միջոցներ։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ Նար-Դոսի ստեղծագործություններում ժողովրդախոսակցական և բարբառային միավորները հանդես են գալիս ոչ թե որպես խոսքի արտաքին ժողովրդայնացման միջոց, այլ որպես ստեղծագործության լեզվաոճական կառուցվածքի ներքին տարրեր՝ ապահովելով կերպարների լեզվական անհատականացումը, սոցիալական միջավայրի լեզվական արտահայտումը և հեղինակային խոսքի բազմաշերտ կազմակերպումը։ Դրանց նպատակային և տարբերակված գործածությունը պայմանավորված է հաղորդակցական իրավիճակով և գեղարվեստական մտածողության լեզվական մոդելավորման սկզբունքներով։
Ուսումնասիրության վերջնարդյունքը դրսևորվում է Նար-Դոսի լեզվի ոչ գրական շերտերի համակարգային վերաիմաստավորմամբ․ սույն ուսումնասիրության մեջ ժողովրդախոսակցական և բարբառային բառապաշարը դիտարկվում է փոխկապակցված գործառական համակարգում՝ դրանց տարբերակմամբ համահասկանալիության աստիճանի և տարածական սահմանափակվածության չափանիշներով։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս հստակեցնելու ոչ գրական բառաշերտերի ներքին կառուցվածքը և բացահայտելու դրանց դերը գեղարվեստական խոսքի կազմակերպման մեջ՝ ցույց տալով, որ դրանք մասնակցում են ոչ միայն կերպարային խոսքի ձևավորմանը, այլև հայ գրական լեզվի արտահայտչական հնարավորությունների հարստացմանը։
Հղումներ
Eloyan S. (1989). Sovremennaya armyanskaya leksicheskaya stilistika (Modern Armenian lexical stylistics). Erevan.
Tumanyan G. (1994). Sbornik sochinenij (Collection of works). (tom 6). Erevan.
Dialektnyj slovar' armyanskogo yazyka (Dialectal Dictionary of the Armenian Language). (2002). (tom 2). Erevan. Institut yazyka im. Grach'ya Acharyana Nacional'noj akademii nauk Respubliki Armeniya, izdatel'stvo «Nauka».
Arutyunyan G. (1979). Voprosy yazyka i stilya pisatelya (Questions of language and style of the writer). Erevan.
Melkonyan S. (1984). Ocherki po stilistike armyanskogo yazyka (Essays on the stylistics of the Armenian language). Erevan.
Nar-Dos. (1982). Nash rajon (Our district). Erevan.
Saakyan V., Nersisyan R. (2005). Slova blagodarnosti velikim armyanam (Words of gratitude to the great Armenians). Erevan.
Efimov A. I. (1957). Stilistika hudozhestvennoj rechi (Stylistics of artistic speech). Moskva․
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 KRISTINE NIKOGHOSYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

