Ավագ նախադպրոցականի կառուցողական աշխատանքի կազմակերպումը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v1i51.309Հիմնաբառեր-:
նախադպրոցական կրթություն, կառուցողական գործունեություն, տեխնիկական մտածողություն, ճանաչողական գործունեություն, մոդել, հավաքման աշխատանքներՎերացական
Հոդվածում ուսումնասիրվում է նախադպրոցական ուսումնական հաստատության ավագ խմբում երեխաների կառուցողական գործունեությունը՝ մետաղական կոնստրուկտորների կիրառմամբ ու տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներգրավմամբ։ Հոդվածի նպատակն է բացահայտել ՏՀՏ կիրառման արդյունավետությունը մետաղական կոնստրուկտորներով կազմակերպվող կառուցողական աշխատանքներում և դրա ազդեցությունը երեխաների ճանաչողական, տեխնիկական և ստեղծագործական զարգացման վրա։ Աշխատանքի մեթոդաբանությունը ներառում է տեսական վերլուծություն, մանկավարժական դիտարկում, փորձարարական աշխատանքների կազմակերպում, ինչպես նաև կառուցողական գործունեության կազմակերպման մոդելների ուսումնասիրություն։ Աշխատանքում կիրառվել են ՏՀՏ միջոցներ՝ սահիկաշարերի, տեսողական նյութերի և քայլային ցուցադրությունների միջոցով ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով։ Հետազոտության վերջնարդյունքում հաստատվել է, որ մետաղական կոնստրուկտորների և ՏՀՏ համատեղ կիրառումը նպաստում է երեխաների մանր մոտորիկայի, տարածական և տեխնիկական մտածողության, ստեղծագործական երևակայության զարգացմանը, ինչպես նաև բարձրացնում է ուսումնական գործընթացի արդյունավետությունը և երեխաների ներգրավվածության մակարդակը։ Եզրակացությամբ հիմնավորվում է, որ ՏՀՏ ինտեգրումը կառուցողական գործունեության մեջ հանդիսանում է արդյունավետ մանկավարժական միջոց, որը խթանում է նախադպրոցականների համակողմանի զարգացումը, ձևավորում համագործակցային և ինքնուրույն աշխատանքի հմտություններ, ինչպես նաև նպաստում է կրթական գործընթացի արդիականացմանը։
Հղումներ
Ishmakova M. S. (2013). Konstruirovanie v doshkol'nom obrazovanii v usloviyah vvedeniya (Design in preschool education in the context of the introduction) FGOS: Posobie dlya pedagogov. Vserossijskij uchebno-metodicheskij centr obrazovatel'noj robototekhniki; Maska.
Gorvic Yu. M., Chajnova L. D., Pod'yakov N. N. (1998). Novye informacionnye tekhnologii v doshkol'nom obrazovanii (New information technologies in preschool education). Linka-Press.
Halamov V. N., Semenov F. I., Frolova R. A., Buchko, L. M., & Podryadova E. A. (2021). Mekhanika i elektromekhanika (Mechanics and electromechanics). Chast' 2 (konstruktor Leva i Tinker Kit). Izd. Halamov V. N.
Kucakova L. V. (2012). Konstruirovanie i hudozhestvennyj trud v detskom sadu (Design and artistic work in kindergarten). Sfera.
Shulyak A. S. (2022). Robototekhnicheskoe konstruirovanie s det'mi starshego doshkol'nogo vozrasta (Robotics design with older preschool children). Praleska, 9, 19–23.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 AREVIK KHODERYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

