Առողջ ապրելակերպի մշակույթի ձեվավորման մանկավարժական պայմանները հիմնական դպրոցում
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v1i51.307Հիմնաբառեր-:
առողջ ապրելակերպ, մշակույթ, հիմնական դպրոց, սովորողներ, մանկավարժական պայմաննե, մանկավարժական պայմաններ, առողջապահական տեխնոլոգիաներՎերացական
Հոդվածը նվիրված է հիմնական դպրոցի սովորողների առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորման հիմնախնդրի ուսումնասիրությանը՝ որպես ժամանակակից կրթական գործընթացի կարևոր ուղղություն։ Հետազոտության արդիականությունը պայմանավորված է դպրոցահասակ երեխաների առողջության պահպանման, առողջության նկատմամբ արժեքային վերաբերմունքի ձևավորման և առողջ վարքագծի զարգացման անհրաժեշտությամբ։ Հոդվածի նպատակն է տեսականորեն հիմնավորել առողջ ապրելակերպի մշակույթի էությունը, դրա կառուցվածքային բաղադրիչները և ձևավորման մանկավարժական պայմանները հիմնական դպրոցում։ Հետազոտության ընթացքում կիրառվել են գիտական գրականության վերլուծության, համեմատության, ընդհանրացման և տեսական համակարգման մեթոդները։ Արդյունքում պարզաբանվել է, որ առողջ ապրելակերպի մշակույթը հանդիսանում է անձի ինտեգրատիվ բնութագիր, որը ներառում է ճանաչողական, մոտիվացիոն-արժեքային և վարքային բաղադրիչների միասնությունը։ Հիմնավորվել է, որ դրա արդյունավետ ձևավորումը պահանջում է առողջապահպան կրթական միջավայրի ստեղծում, ուսումնական և արտադասարանական գործունեության նպատակային կազմակերպում, ինչպես նաև սովորողների տարիքային և անհատական առանձնահատկությունների հաշվառում։ Եզրակացվել է, որ առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումը պետք է իրականացվի համակարգված և շարունակական մանկավարժական աշխատանքի պայմաններում։
Բանալի բառեր` առողջ ապրելակերպ, մշակույթ, հիմնական դպրոց, սովորողներ, մանկավարժական պայմաններ, առողջապահական տեխնոլոգիաներ:
Հղումներ
Amosov N. M. (2004). Razdum'ya o zdorov'e. Moskva.
Vilenskij M. Ya. (2006). Obshchee i osobennoe v pedagogicheskih kategoriyah «zdorovyj obraz zhizni» i «zdorovyj stil' zhizni». Pedagogicheskoe obrazovanie i nauka.
Kasimov R. A. (2010). Podhody k formirovaniyu edinogo ponyatiya «zdorovyj obraz zhizni». Pedagogika i obrazovanie.
Kuznecov V. S. (2012). Zdorov'esberegayushchie tekhnologii v obrazovatel'nom processe. Moskva.
Petrova O. V. (2013). Psihologo-pedagogicheskie aspekty formirovaniya kul'tury zdorovogo obraza zhizni. Sovremennoe obrazovanie.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 NAIRA GALOYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

