Միգրացիոն քաղաքականության արտացոլումը ամն և եմ անվտանգային ռազմավարական փաստաթղթերում. Քաղաքագիտական տեսանկյուն

##article.authors##

  • Meline Avagyan ԵՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v1i51.305

Հիմնաբառեր-:

միգրացիոն քաղաքականություն, անվտանգայնացում, ազգային անվտանգություն, ռազմավարական փաստաթղթեր, սոցիալական ինտեգրում, սահմանային վերահսկողություն, միջազգային միգրացիա, անվտանգության դիսկուրս

Վերացական

Հոդվածը նվիրված է միգրացիոն քաղաքականության ընկալման համեմատական վերլուծությանը` ԱՄՆ և Եվրոպական միության ռազմավարական փաստաթղթերում՝ քաղաքագիտական տեսանկյունից։ Հետազոտության նպատակն է բացահայտել, թե ինչպես է միգրացիան անվտանգայնացվում և միաժամանակ ինստիտուցիոնալացվում տարբեր քաղաքական համակարգերում, ինչպես նաև գնահատել այդ գործընթացների ազդեցությունը քաղաքականության ձևավորման և իրականացման վրա։ Տեսական հիմքը անվտանգայնացման տեսությունն է, որը հնարավորություն է տալիս վերլուծել, թե ինչպես է միգրացիան ներկայացվում որպես անվտանգության խնդիր և ինչպիսի քաղաքական հետևանքներ է առաջացնում այդ դիսկուրսը։ Հոդվածում կիրառվում է համեմատական և որակական վերլուծության մեթոդաբանություն՝ հիմնված ռազմավարական փաստաթղթերի բովանդակային ուսումնասիրության վրա։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունում միգրացիան առավելապես ընկալվում է անվտանգակենտրոն տրամաբանության շրջանակում, որտեղ առաջնահերթություն է տրվում սահմանային վերահսկողությանը, ռիսկերի կառավարմանը և ընտրողական ներգաղթի քաղաքականությանը։ Միաժամանակ, այն ներառում է նաև տնտեսական և ինտեգրացիոն բաղադրիչներ՝ ձևավորելով հիբրիդային կառավարման մոդել։ Ի տարբերություն դրա՝ Եվրոպական միության ռազմավարական մոտեցումը բնութագրվում է բազմամակարդակ և նորմատիվ-մարդակենտրոն դիսկուրսով, որտեղ միգրացիան դիտարկվում է ոչ միայն որպես անվտանգային մարտահրավեր, այլ նաև որպես մարդու իրավունքների, սոցիալական կայունության և տարածաշրջանային համագործակցության խնդիր։ Միևնույն ժամանակ, գործնական քաղաքականության մակարդակում նկատվում է արտաքինացման և վերահսկողության մեխանիզմների ուժեղացում, ինչը վկայում է ներքին հակասությունների մասին։ Հոդվածում եզրակացվում է, որ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԵՄ-ում ձևավորվում է միգրացիոն քաղաքականության հիբրիդային մոդել, որտեղ անվտանգայնացման և կառավարման մոտեցումները համադրվում են տարբեր համամասնություններով։ Այս տարբերությունները պայմանավորված են քաղաքական համակարգերի ինստիտուցիոնալ կառուցվածքով և արժեքային առաջնահերթություններով, ինչը որոշիչ ազդեցություն ունի միգրացիոն քաղաքականության ձևավորման վրա։

Հղումներ

Buzan B., Wæver, O., & de Wilde, J. (1998). Security: A New Framework for Analysis. Boulder, CO: Lynne Rienner Publishers.21-48 https://books.google.co.uk/books?id=j4BGrElsp8C&printsec=frontcover#v=onepage&q&f=false (Accessed: 01.05.2026)

Department of Homeland Security (DHS). (2023). Border Security Report. Washington, DC. 7, https://www.dhs.gov (Accessed: 18.04.2026)

European Commission. (2020). Action Plan on Integration and Inclusion 2021–2027. Brussels.5-7 https://www.euroaccess.eu/_media/file/123_Action_Plan_on_Integration_and_Inclusion_2021-2027.pdf (Accessed: 10.04.2026)

European Council. (2016, March 18). EU–Turkey Statement. 1-2, https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2016/03/18/eu-turkey-statement/pdf (Accessed: 20.04.2026)

European Union. (2016). Shared Vision, Common Action: A Stronger Europe (EU Global Strategy). Brussels. 9-11, 18-21 https://www.eeas.europa.eu/sites/default/files/eugs_review_web_0.pdf (Accessed: 18.04.2026)

Frontex. (2019). Risk Analysis for 2019. Warsaw: European Border and Coast Guard Agency. 10-13 https://www.statewatch.org/media/1370/eu-frontex-coop-third-countries-2019.pdf (Accessed: 20.04.2026)

National Security Strategy (NSS). (2025). Annual Report on U.S. Migration Policy. 11, 15-18 https://www.whitehouse.gov/wp-content/uploads/2025/12/2025-National-Security-Strategy.pdf (Accessed: 10.04.2026)

Secure the Border Act of 2023. https://grothman.house.gov/uploadedfiles/secure-the-border-act-hr2-one-pager.pdf (Accessed: 15.04.2026)

United Nations Development Programme (UNDP). (1994). Human Development Report. New York: Oxford University Press. 22-25 https://hdr.undp.org/system/files/documents/hdr1994encompletenostats.pdf (Accessed: 11.04.2026)

United Nations High Commissioner for Refugees (UNHCR). (2018). Global Compact on Refugees. Geneva: UNHCR. 14-18 https://globalcompactrefugees.org/sites/default/files/201912/Global%20compact%20on%20refugees%20EN.pdf (Accessed: 30.04.2026)

United States Citizenship and Immigration Services (USCIS). (2023). Deferred Action for Childhood Arrivals (DACA) Program Overview. https://www.uscis.gov (Accessed: 15.04.2026)

Ներբեռնումներ

Հրապարակված

2026-05-22

Թողարկում

Բաժին

Articles