Հետպատերազմյան շրջանում անձի արժեհամակարգային ճգնաժամի հոգեբանական առանձնահատկությունները

##article.authors##

  • ՎԱՐԴՈՒՀԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՇՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v1i51.302

Հիմնաբառեր-:

հետպատերազմյան շրջան, արժեհամակարգային ճգնաժամ, հետտրավմատիկ սթրեսային խանգարում, սոցիալական վստահություն, հոգեբանական ռեզիլենտություն, արժեքային կողմնորոշումներ, հետտրավմատիկ աճ

Վերացական

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել հետպատերազմյան շրջանում անձի արժեհամակարգային ճգնաժամի հոգեբանական առանձնահատկությունները։ Պատերազմից հետո ձևավորվող սոցիալ-հոգեբանական միջավայրը պայմանավորում է անձի արժեքային համակարգի, սոցիալական դիրքորոշումների, վարքային մոդելների և կյանքի իմաստավորման գործընթացների էական վերափոխումներ։ Հոդվածում դիտարկվում են հետպատերազմյան տրավմատիկ փորձառությունների ազդեցությունը անձի արժեհամակարգային ապակայունացման գործընթացում, սոցիալական վստահության նվազման հոգեբանական հետևանքները և անձի վարքային արձագանքների առանձնահատկությունները։ Տեսական վերլուծության հիմքում դիտարկվել են Մ. Ռոկիչի արժեքների տեսությունը և Շ. Շվարցի արժեքային կողմնորոշումների հայեցակարգը, անդրադարձ է կատարվել Վ. Ֆրանկլի իմաստաստեղծ մոտեցմանը։ Հոդվածում արտացոլված են նաև փորձարարական հետազոտության արդյունքները։ Փորձարարությունն իրականացվել է հետպատերազմյան փորձառություն ունեցող անձանց շրջանում։ Հետազոտության ընթացքում կիրառվել են հոգեբանական զրույցի մեթոդը, Մ. Ռոկիչի «Արժեքային կողմնորոշումներ» մեթոդիկան և հարցման մեթոդը։ Հետազոտությամբ հաստատվում է, որ հետպատերազմյան պայմաններում մասնակիցների մեծամասնության մոտ առաջնային են դարձել անվտանգության, ընտանիքի պահպանման և հոգեբանական կայունության հետ կապված արժեքները, մինչդեռ նվազել են մասնագիտական ինքնիրացման, սոցիալական ակտիվության և ապագայի պլանավորման հետ կապված արժեքային կողմնորոշումները։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հետպատերազմյան արժեհամակարգային ճգնաժամը հիմնականում արտահայտվում է անձի ներքին հոգեբանական հավասարակշռության խաթարմամբ և ապագայի նկատմամբ անորոշության խորացմամբ։ Միևնույն ժամանակ որոշ մասնակիցների մոտ նկատվել է կյանքի արժեքների վերաիմաստավորման և հոգեբանական կայունությունը վերականգնելու ձգտում։ Հոդվածը կարող է կիրառական նշանակություն ունենալ հետպատերազմյան պայմաններում հոգեբանական աջակցության, սոցիալական ադապտացիայի և հոգեկրթական ծրագրերի մշակման գործընթացներում։

Հղումներ

Leont'ev D. A. (2003). Psihologiya smysla (Psychology of meaning). Moskva: Smysl.

Rubinshtejn S. L. (2002). Osnovy obshchej psihologii (Bases of General Psychology). Sankt-Peterburg: Piter.

Frankl V. (1963). Man’s Search for Meaning. Boston, MA: Beacon Press.

Rokeach M. (1973). The Nature of Human Values. New York, NY: Free Press.

Schwartz S. H. (1992). Universals in the content and structure of values. Advances in Experimental Social Psychology, 25, 1–65. Retrieved May 7, 2026, from: https://www.sciencedirect.com/science/article/pii/S0065260108602816 content and structure of values. Advances in Experimental Social Psychology, 25, 1–65.

Tedeschi R. & Calhoun L. (2004). Posttraumatic growth: Conceptual foundations and empirical evidence. Psychological Inquiry, 15(1), 1–18. Retrieved May 7, 2026, from: https://www.tandfonline.com/doi/abs/10.1207/s15327965pli1501_01

Ներբեռնումներ

Հրապարակված

2026-05-22

Թողարկում

Բաժին

Articles