«ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ («7-Ի ԳՈՐԾ»)»․ ԱՅԼԱԽՈՀԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v3i50.247Հիմնաբառեր-:
այլախոհություն, ՀԵՄ, հողային պահանջատիրություն, ազգային ինքնագիտակցություն, Հայոց ցեղասպանություն, «7 հայրենասերներ»Վերացական
Հոդվածը նվիրված է Խորհրդային Հայաստանի առաջին կազմակերպված այլախոհական կառույցին՝ Հայ երիտասարդական միությանը (ՀԵՄ), որը պատմության մեջ հայտնի է նաև որպես «7 հայրենասերների գործ»։ Աշխատանքի մեջ վերլուծվում են ՀԵՄ-ի ձևավորման պատմական, գաղափարական և քաղաքական հիմքերը՝ դիտարկելով այն որպես Խորհրդային Հայաստանում համակարգված այլախոհական պայքարի մեկնարկ։
Հոդվածում ներկայացված են կազմակերպության հիմնադրման ընթացքը, նպատակների ու գործունեության առաջնահերթությունները։ ՀԵՄ-ի գործունեությունը գնահատվում է որպես շրջադարձային փուլ Խորհրդային Հայաստանի այլախոհական շարժման պատմության մեջ։ Այն իր կառուցվածքով ու գործունեությամբ ոչ միայն ձևավորեց քաղաքական դիմադրության նոր ձևաչափ, այլև խթանեց ազգային ինքնագիտակցության վերածնունդը՝ մեծ դեր ունենալով Խորհրդային Հայաստանում այլախոհական համակարգված պայքարի ձևավորման վրա։
Հոդվածի նպատակն է ուսումնասիրել հայկական այլախոհական շարժման առաջին համակարգված դրսևորումը՝ «Հայ երիտասարդական միության» հիմնադրման և կազմակերպական ձևավորման գործընթացը։ Հետազոտությունը իրականացվել է պատմական և պատմահամեմատական մեթոդների կիրառմամբ՝ համադրելով փաստաթղթային, արխիվային և բանավոր աղբյուրները։ Վերլուծության հիմքում դրվել է պետական ու անձնական արխիվների նյութերի, ինչպես նաև մասնակիցների հուշագրությունների և հարցազրույցների համակողմանի կոնտենտ վերլուծությունը։
Հղումներ
REFERENCE LIST
Airikyan, P. (2016). Iz moikh tyuremnykh vospominaniy: Kniga I (From My Prison Memoirs: Book I). Izd-vo AIM (1965–1973).
Natsional’nyy arkhiv Armenii. (f. 1191, op. 20, d. 2). Erevan. (National Archives of Armenia).
Istoriya armyan. (2016). Institut istorii NAN RA. 2-e izd., T. 4 (History of the Armenians, 2nd ed., Vol. 4). Erevan.
Arutyunyan, V. (2022). Istoriya politzaklyuchyonnogo (A Political Prisoner’s Story). Fond “Ani” armyanskikh issledovaniy, Erevan.
Arutyunyan, Sh. (2024). Vozniknovenie pervykh dissidentskikh organizatsiy i dinamika ideologicheskogo razvitiya v Sovetskoy Armenii v nachale 1960-kh godov (The Emergence of the First Dissident Organizations and the Dynamics of Ideological Development in Soviet Armenia in the Early 1960s). Istoriya i kul’tura, 21(1).
Arutyunyan, Sh. (2024). Ideynye napravleniya dissidentstva v Sovetskoy Armenii v 1960–80-e gody (Ideological Trends of Dissidence in Soviet Armenia in the 1960s–80s). Nauchnyy vestnik, 1(46).
Arutyunyan, Sh. (b. g.). Neopublikovannye memuary (Unpublished Memoirs).
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Shahen Harutyunyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

