ԿՐԿԵՍԻ ՄՈՒՏՔԸ ԵՐԵՎԱՆ XX ԴԱՐԻ ՍԿԶԲՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v3i50.246Հիմնաբառեր-:
կրկես, Երևան, հայկական կրկես, կրկեսի շենք, երևանյան կրկես, էլեկտրո-թատրոններՎերացական
Կրկեսի պատմությունը և կրկեսային արվեստի առաջացումը դժվար և բազմերանգ գործընթաց է և իր արմատներով գնում է դեպի վաղ անցյալ: Շատ մանրամասներ, ցավոք սրտի, մեզ չեն հասել, և մենք ստիպված ենք լինում կանխագուշակել, թե ինչպիսին էր կրկեսը մարդկության պատմության տարբեր շրջաններում: Սակայն մի բան պարզ է. հնագույն ժամանակներից առ այսօր կրկեսային արվեստը մեծ սեր և համբավ է վայելում տարբեր քաղաքներում բնակվող մշակութասեր հանրության լայն շրջանակներում: Բացառություն չէ նաև Երևանը: Կրկեսային արվեստի առկայությունը տեսնում ենք տարբեր հայաբնակ քաղաքներում: Հայ կրկեսի նորագույն պատմության սկիզբ պայմանականորեն կարելի է համարել 1846 թվականին Պոլսում կազմակերպված հայկական առաջին պրոֆեսիոնալ խումբի` «Արամյան թատրոնի» ստեղծումը, որը գործում է մոտ քսան տարի` մինչև 1866 թվականը: «Արամյան թատրոնի» կազմալուծումից հետո մինչև XX դարի սկիզբ հայ մամուլում այլևս չենք հանդիպում վկայություններ կրկեսային ներկայացումների մասին, ինչը սակայն չի նշանակում, որ կրկեսային խմբերը չեն այցելել հայաբնակ քաղաքներ, մասնավորապես Երևան:Հոդվածի նպատակն է հայ մամուլի ուսումնասիրությամբ ցույց տալ, որ կրկեսային արվեստը XX դարասկզբի Երևանի մշակութային կյանքում ունեցել է իր ուրույն տեղը և հող է նախապատրաստել կրկեսային արվեստի հետագա զարգացման համար:
Հղումներ
Ovannisyan Kh. V. (2010). Istoriya armyanskogo teatra (The History of Armenian Theatre). XIX vek (otvetstvennyy redaktor — Arutyunyan B. B., Institut iskusstv NAN RA). Yerevan: «Nairi».
Shakhvaladyan N. (2010). Vkhod tsirka v Yerevan (Introduction of Circuse in Yerevan). teatrovedcheskiy sayt «Teatral'nyye tochki».
https://theatricalpoints.com/hy/171
Petrosyan S. (2017). Armyanskiy tsirk (Armenian circus). Yerevan: izdatel'stvo «Tigran Mets».
Nakhatakyan R. (1985, 23 sentyabrya). Pervyy tsirk (The First Circus). gazeta «Vecherniy Yerevan», 20(8485).
Erivanskiya ob"yavleniya (Yerevan Announcement). (16.XII.1910), No. 92.
Erivanskiya ob"yavleniya (Yerevan Announcement). (27.VII.1913), No. 54.
Erivanskiya ob"yavleniya (Yerevan Announcement). (23.X.1913), No. 75.
Erivanskiya ob"yavleniya (Yerevan Announcement). (5.X.1913), 1913, No. 70.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Hrach Petrosyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

