ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԼՔՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v3i50.242Հիմնաբառեր-:
կյանքի դժվարին իրավիճակ, անտեսում, լքում, ալիմենտ, անպատժելիություն, սոցիալ-հոգեբանական խնդիրներ:Վերացական
Ամբողջ աշխարհում ծնողներից մեկի կողմից ընտանիքին լքելը սոցիալական համակարգի կարգավորման լրջագույն խնդիրներից է։ Նմանատիպ ընտանիքներում առաջանում է Կյանքի դժվարին իրավիճակ (ԿԴԻ), որից բխում են սոցիալ-հոգեբանական խնդիրներ, որոնք կարգավորվում են նաև տվյալ հարցին վերաբերող իրավական լուծումներով: Հոդվածի նպատակն է բացահայտել լքված ընտանիքներում երեխաների լավագույն շահը՝ միտված երեխայի կյանքի որակի դրական փոփոխության, լքված ընտանիքի ծնողների անտարբերության, սոցիալ-հոգեբանական համալիր խնդիրների անբավարար լուծման և իրավական դաշտի հնարավոր բացթողումներով:
Հոդվածի մեթոդաբանությունը: Կիրառվել են սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունների հիմնական սկզբունքները և պատճառահետևանքային կապերի վերլուծությունը: Իսկ որպես կոնկրետ մեթոդներ կիրառվել են միջազգային իրավական փաստաթղթերի ուսումնասիրության, հարցազրույցների, կլոր-սեղան քննարկումների, ընտանիքների անհատական դիտարկումների մեթոդները:
Հոդվածի վերջնարդյունքում պարզվեց, որ ծնողի կողմից լքված ընտանիքի սոցիալ-հոգեբանական խնդիրներին ավելանում է իրավական դաշտի կարգավորման խնդիրը, քանի որ լքելու պատճառահետևանքային կապը հաճախ դուրս է գալիս ոչ միայն ամուսինների համատեղ ապրելու համաձայնության շրջանակից, այլ ուղղակի վերաբերում է երկրում սահմանված անպատժելիության մթնոլորտի առկայությամբ, որի պարագայում ընտանիքը լքած ամուսիններից մեկը տվյալ երկրում այլևս պատասխանատվություն չի կրում ընտանիքի համար:
Հիմնական եզրակացությունը: Չնայած ԿԴ իրավիճակում հայտնված լքված ընտանիքներին հատկացվող որոշակի սոցիալական աջակցությանը և դրանց կատարելագործման մեխանիզմների ընդլայմանը, այդուհանդերձ լքված ընտանիքի սոցիալ-հոգեբանական և իրավական դաշտի դրական փոփոխությունների բացակայությունը էապես չի նպաստում այդ խնդիրների համալիր լուծմանը, հատկապես՝ պայմանավորված լքված ընտանիքի ծնողներից մեկի անպատժելիության առկայությամբ:
Հղումներ
Amato, P. R. (2000). The consequences of divorce for adults and children. Journal of Marriage and Family, 62(4), 1269–1287. https://doi.org/10.1111/j.1741-3737.2000.01269.x
Bowlby, J. (1988). A secure base: Parent-child attachment and healthy human development. Basic Books.
Federal Ministry for Family Affairs, Senior Citizens, Women and Youth (Germany). (n.d.). Jugendamt regulations and child welfare responsibilities. https://www.bmfsfj.de
Government of France. (n.d.). Code pénal (Art. 227-3). https://www.legifrance.gouv.fr
Government of Canada. (n.d.). Federal Child Support Guidelines and enforcement mechanisms. https://www.justice.gc.ca
Hetherington, E. M., & Kelly, J. (2002). For better or for worse: Divorce reconsidered. W. W. Norton.
Russian Federation. (n.d.). Criminal Code of the Russian Federation (Art. 157).
Republic of Armenia. (1996). Family Code of the Republic of Armenia.
Republic of Armenia. (2014). Law on Social Support.
United Nations Children’s Fund. (1989). Convention on the Rights of the Child. United Nations.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Narine Mkrtchyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

