ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ՝ ԵՐԿՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՈՒ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v2i49.215Հիմնաբառեր-:
Հ․ Թումանյան, ճանապարհորդություններ, ժողովրդական բանահյուսություն, «Փարվանա», «Թմկաբերդի առումը», ազգային առաքելություն, ուղևորություն դեպի Պոլիս, ակամա ճանապարհորդՎերացական
Հոդվածի նպատակն է ներկայացնել իրողությունը, որ կյանքն ու իրական հանգամանքները ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին հնարավորություն չեն տվել ճանապարհորդելու՝ պարզապես նոր աշխարհներ տեսնելու նպատակով: Բանաստեղծի գրեթե բոլոր ճանապարհորդությունները նախևառաջ պայմանավորված են եղել ի վերուստ սահմանված և գիտակցաբար ընտրված ազգային բարձր առաքելությամբ, որի ամրագրումն է մեր ասելիքի կարևորագույն առաջադրույթը:
Նպատակին հասնելու համար մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները՝ ուսումնասիրել թեմային առնչվող գիտա-հուշագրական գրականությունը և ներկայացնել Թումանյանի ճանապարհորդությունների քարտեզը՝ մատնանշելով դրանց նպատակային և բովանդակային հիմնադրույթները, ընդգծել բանաստեղծի մարդկային նկարագրի, գեղարվեստական մտածողության ու տաղանդի կատարյալ իրացումները ճանապարհորդությունների ընթացքում։
Քննություն կատարելիս օգտվել ենք պատմահամեմատական, զուգադրական, վերլուծական մեթոդներից:
Մարդկային արժեքների մեկնաբանության ու գնահատման շարունակական ընթացքը, ի մասնավորի Թումանյանի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրման պատմատեսությունը, բերում է հարցադրումների ու չափանիշների վերանայման անհրաժեշտություն, որ պայմանավորված է 21-րդ դարի ընթացիկ վիճակի առթած հարցադրումներով, օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների փոփոխություններով:
Հոդվածի վերջում եզրակացրել ենք, որ Թումանյանի ճանապարհորդությունները, տարժամանակյա հաջորդականությամբ ագուցվելով միմյանց, կազմում են բանաստեղծի կենսագրական հետագծի և երկրային ժամանակի բացառիկ շրջանակ, որ հետո պիտի շարունակվեր տիեզերական անսահմանության ու վերերկրային ժամանակի տիրույթում: Ճանապարհորդություններից յուրաքանչյուրը մի նոր գույնով է ուրվագծել Թումանյանի՝ բոլորանվեր հայի ու ազգային անձնազոհ գործչի անկրկնելի կերպարը, բացահայտել նրա մտածողությունն ու կենսահայեցութունը, հոգևոր ստեղծումների սնուցիչ աղբյուրը:
Հղումներ
Rabota (13.VI.1915), 24.
Rabota (27.VI.1915), 28.
Budushcheye (25.II.1922), 11.
Avetisyan Z. (1973). Tvorcheskaya laboratoriya Tumanyana (Tumanyans creative laboratory), Yerevan, Izdatel'stvo Akademii nauk ASSR.
Tumanyan A. (2018). Polnoye sobraniye sochineniy (pereizdaniye) (Complete collection of works), t. 1, Yerevan, Bekor-Grat.
Tumanyan A. (2018). Polnoye sobraniye sochineniy (pereizdaniye) (Complete collection of works), t. 2, Yerevan.
Tumanyan A. (1994). Polnoye sobraniye sochineniy (Complete collection of works), t. 6, Yerevan, NAN RA Izdatelstvo Nauka․
Tumanyan A. (1995). Polnoye sobraniye sochineniy (Complete collection of works), t. 7, Yerevan, NAN RA, Izdatelstvo Nauka․
Tumanyan A. (1997). Polnoye sobraniye sochineniy (Complete collection of works), t. 9, Yerevan, NAN RA Izdatelstvo Nauka․
Tumanyan A. (1999). Polnoye sobraniye sochineniy (Complete collection of works), t. 10, Yerevan, NAN RA Izdatelstvo Nauka․
Tumanyan N. (1969). Vospominaniya i besedy (Memories and Conversations), Yerevan, Izdatelstvo Luys․
Tumanyan: issledovaniya i publikatsii (1964) (Tumanyan: Studies and Publications), t. 1, Yerevan, Izdatelstvo Akademii nauk Armyanskoy SSR.
Tumanyan v vospominaniyakh sovremennikov (Ispravlennoye izdaniye) (2019) (Tumanyan in the Memories of Contemporaries), t. 1, Yerevan, Izdatelstvo Tigrana Metsa.
Tumanyan v vospominaniyakh sovremennikov (Ispravlennoye izdaniye) (2020) (Tumanyan in the Memories of Contemporaries), t. 2, Yerevan, Izdatelstvo Antares․
Golos naroda (2.XI.1921), 933.
Tsarukyan A. (1960). Staryye mechty, novyye puti (Old dreams, New Paths), Beyrut.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 YEVA MNATSAKANYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

