ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v1i43.2Հիմնաբառեր-:
ֆորմալ, ոչ ֆորմալ կրթություն, ինֆորմալ կրթություն, շարունակական կրթություն, հմտություններ, աշխատաշուկա, գնահատումՎերացական
Հոդվածում բացահայտվում են ուսումնական գործընթացի կազմակերպման միտումները ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ մոդելների սկզբունքներով։ Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթությունը գնալով ավելի արդիական է դառնում հասարակության զարգացման ներկա փուլում: Ի տարբերություն ֆորմալ կրթության՝ կրթության այս ձևերը զերծ են խիստ կանոններից և կանոնակարգերից և կարող են ավելի մեծ չափով բավարարել քաղաքացիների կրթական կարիքները՝ անկախ նրանց տարիքից, սեռից և կրթական մակարդակից։ Բացի այդ, դրանք թույլ են տալիս ընդլայնել մասնագիտական կարողությունները՝ հոգալով տպավորությունների, անձնական զարգացման մարդու կարևորագույն կարիքը, ինչը հանգեցնում է մարդու մասնագիտական աճին։
Հոդվածում հիմնավորվում է այն միտքը, որ կրթության ոչ ֆորմալ և ինֆորմալ մոդելները հասանելի են բոլոր տարիքի մարդկանց, անհատի սոցիալականացման կարևոր մասն են, օգնում են նրան տիրապետել նոր սոցիալական դերերին, նպաստում են հոգևոր զարգացմանը:
Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մեծահասակների կրթության տարբեր ձևերի նկատմամբ հետաքրքրությունն ու նախասիրությունները։ Հոդվածի հեղինակներն անդրադառնում են Հայաստանում ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների գնահատման, ճանաչման և հավաստագրման (հավատարմագրման) խնդիրներին։ Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ մեծահասակների կրթության տարբեր ձևերի նկատմամբ հետաքրքրությունն աճում է ինչպես գիտության, այնպես էլ պրակտիկ մասնագետների կողմից, հատկապես տեղեկատվական հասարակության դարաշրջանում: Ճանաչված արդյունքները կարող են բավարար պայման լինել աշխատաշուկա մտնելու, իրագործելու համար որոշակի աշխատանք կամ զբաղմունք ապահովել։
Հղումներ
Council Recommendation of 20 December 2012 on the validation of non-formal and informal learning (Council Recommendation of 20 December 2012 on the validation of non-formal and informal learning). (2012). Council of the European Union. Official Journal of the European Union.
European Communities: A Memorandum on Lifelong Learning. (2000). Commission of the European Communities. Brussels.
Gavrilova I.V. Zatrudnova T.A. (2016). Formal'naya, neformal'naya i informal'naya modeli obrazovaniya (Formal, non-formal and informal models of education). Molodoj Uchenyj, 10(114), 1197–1200.
Zakon Respubliki Armeniya (2004). O vysshem i poslevuzovskom professional'nom obrazovanii (On higher and postgraduate professional education).
ZHelyazkova T.K. (2010). Informal'noe obrazovanie kak element obrazovatel'noj triady (Informal education as an element of the educational triad). Strategiyaa Obrazovatel'noj i Nauchnoj Politiki.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

