ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ․ ԼԱՍՍՈՒԵԼԻ ՄՈԴԵԼԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v1i48.194Հիմնաբառեր-:
քարոզչություն, պատերազմ, համոզում, Լասսուել, Հայաստան, Ադրբեջան, տեղեկատվական պայքարՎերացական
Տեղեկատվական պատերազմների կարևորագույն բաղադրիչն է քարոզչությունը։ Դարեր շարունակ քարոզչությունը կիրառվել է սեփական դիրքերի ամրամպնդման, լայն շրջանակներին որոշակի նպատակի շուրջ համախմբելու, հակառակորդին վարկաբեկելու, սեփական նպատակները հնարավորինս անխոչընդոտ առաջ տանելու և այլ նպատակներով։ Կարևորվում է քարոզչական գործոնը հատկապես պատերազմական գործողություններին նախորդող շրջանում և հենց պատերազմների ժամանակ: Մեծածավալ քարոզչական աշխատանքներ են տարվել Առաջին, Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ և դրանց նախորդող շրջանում: Կորեական, Վիետնամական պատերազմների ժամանակ ահռելի աշխատանք է կատարել ամերիկյան քարոզչամեքենան: Մեր օրերում էլ քարոզչական դիմակայություն դրսևորումներ եղան 2008թ. վրաց-ռուսական պատերազմի, 2014թ. Ղրիմի ճգնաժամի ժամանակ, 2016թ․ հայ-ադրբեջանական Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ, և ներկայումս քարոզչությունը ամբողջ թափով կիրառվում է ռուս-ուկրաինական պատերազմին զուգընթաց։ Ուստի պատերազմական շրջանում քարոզչական մեխանիզմների ուսումնասիրությունը ունի կիրառական նշանակություն։
Հոդվածի նպատակն է վերլուծել պատերազմական շրջանի քարոզչության առանձնահատկությունները՝ ոլորտի խոշոր տեսաբաններից Հ․ Լասսուելի առաջ քաշած մոտեցումների հիման վրա՝ հայ-ադրբեջանական պատերազմներում համանման դրսևորումների օրինակներով։ Հոդվածում տրվում են քարոզչության վերաբերյալ առավել տարածված սահմանումներն ու բնութագրումները, այնուհետև անդրադարձ է կատարվում Լասսուելի «Համաշխարհային պատերազմի քարոզչական մեխանիզմները» գրքում տեղ գտած մոտեցումներին։ Հատկանշական է, որ թեև աշախատնքը գրվել է 20-րդ դարի առաջին կեսում, սակայն աշխատանքում նկարագրված պատերազմական շրջանի քարոզչական մեխանիզմները արդիական և կիրառելի են մինչ օրս։
Հղումներ
Arutyunyan G., Kotandzhyan G. (2009). Antiarmyanskaya informacionnaya sistema Azerbajdzhana (Anti-Armenian information system of Azerbaijan). Nauchno-obrazovatel'nyj fond «Noravank», Erevan. https://www.noravank.am/upload/pdf/book.pdf
Garol'd D. Lassuell (2021). Tekhnika propagandy v Mirovoj vojne (Propaganda Techniques in the World War). (Perevod s anglijskogo V. G. Nikolaeva), Moskva.
Jowett G. S., O’Donell V. (2006). Propaganda and persuasion. London. https://www.google.am/books/edition/Propaganda_and_Persuasion/vIC92PdJ0l0C?hl=hy&gbpv=1&dq=persuasion&printsec=frontcover
Armenia warns of escalation risk after Azeri leader calls it “fascist.” (2025,). Reuters.com. Retrieved March 18, 2025, from https://www.reuters.com/world/asia-pacific/armenia-warns-escalation-risk-after-azeri-leader-calls-it-fascist-2025-01-08/
-year old child killed by Azerbaijani artillery fire against civilian settlements: 2 wounded. (2016). Armenpress. https://armenpress.am/en/article/841788
Butler, B. E. (2020). The Syrian mercenaries used as “cannon fodder” in Nagorno-Karabakh. https://www.bbc.com/news/stories-55238803
France, & France. (2020). Nagorno-Karabakh: Armenia accuses Azerbaijan of using phosphorus bombs. France 24. https://www.france24.com/en/europe/20201119-nagorno-karabakh-ceasefire-armenia-accuses-azerbaijan-of-using-phosphorus-bombs
Jazeera, A. (2012). The axe murderer who became a Facebook hero. Al Jazeera. https://www.aljazeera.com/opinions/2012/9/5/the-axe-murderer-who-became-a-facebook-hero
Smith, & Lannes, B. (2025). Propaganda | Definition, History, Techniques, Examples, & Facts. Encyclopedia Britannica. https://www.britannica.com/topic/propaganda
Soylu, R. (2020). Turkish armed drones used against Armenia, Azerbaijan confirms. Middle East Eye. https://www.middleeasteye.net/news/armenia-azerbaijan-conflict-turkey-drones
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 ANNA SISOYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

