ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԻՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

##article.authors##

  • ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԵՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v1i48.192

Հիմնաբառեր-:

քաղաքական կայունություն, քաղաքական ինստիտուտներ, լեգիտիմություն, օրենքի գերակայություն, լիդերություն, էթնիկ խմբեր, քաղաքացիական անհնազանդություններ

Վերացական

Հասարակության ինքնության, զարգացման, քաղաքացիական համերաշխության ու ներդաշնակության և առհասարակ պետության գոյության բնականոն ընթացքն ապահովելու գործում էական դերակատարում ունի քաղաքական կայունությունը: Քաղաքական կայունություն ունեցող հասարականություններում բավականին քիչ է քաղաքական ցնցումների ու քաղաքացիական անկարգությունների հավանականությունը, քաղաքական ղեկավարությունը դրսևորում է ունակություն հենց առաջացման վաղ փուլում կարգավորելու հասարակության մեջ նկատվող քաղաքական հակասությունները, կարողություն՝ բացառելու սոցիալ-քաղաքական բախումները, ապստամբությունները, ապահովելու տնտեսական կայունությունը, երկրի սահմանների անխախտելիությունը, արտաքին սպառնալիքների չեզոքացումը: Նման պայմաններում հնարավորություն է ստեղծվում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կազմել երկարաժամկետ պլաններ, կատարել ներդրումներ և այլն: Քաղաքական կայունություն ապահովելու համար ղեկավարությունը պետք է մշակի ճիշտ ռազմավարություններ և ունենա քաղաքական կամք այդ ռազմավարությունները կյանքի կոչելու համար:

Քաղաքական կայունության հայեցակարգը բավականին արդիական է քաղաքագիտության շրջանակներում և մշտապես եղել է հետազոտողների ուշադրության կենտրոնում: Հայեցակարգը ուսումնասիրվում է նաև տարբեր ոլորտներում՝ տնտեսագիտություն, սոցոլոգիա, միջազգային հարաբերություններ:

Այսօր չկան քաղաքական կայունության հասնելու ուղիների վերաբերյալ միասնական տեսակետներ: Բազմաթիվ են քաղաքական կայունության վերաբերյալ մեկնաբանություն-ները, սահմանումները, տարբեր հետազոտողներ առաջ են քաշում քաղաքական կայունության վրա ազդող գորոծոնների իրենց տեսակները, մշակում մեթոդներ քաղաքական կայունության վերաբերյալ:

Այս հոդվածում վերլուծվում են քաղաքական կայունության վրա ազդող առավել տարածված գործոնները, մեկնաբանվում է հասկացությունը և ներկայացվում սահմանումները: Հոդվածի նպատակն է վերլուծել քաղաքական կայունության վրա ազդող հիմնական գործոնները, գնահատել դրանց ազդեցությունը, ինչպես նաև ներկայացնել քաղաքական կայունության հասկացությունը ու սահմանումները՝ նշելով դրանց մեկնաբանությունները տարբեր գիտնականների կողմից։ Ուսումնասիրության նպատակին հասնելու համար օգտագործվել է համադրական վերլուծության մեթոդաբանություն՝ ընդգրկելով տարբեր ուսումնասիրություններ, հիմնվելով թեմայի վերաբերյալ ներկայիս առաջատար տեսական գործերի և իրական օրինակների վրա: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ քաղաքական կայունությունը պայմանավորված է մի շարք ներքին և արտաքին գործոններով, որոնք կարող են տարբեր ազդեցություն ունենալ պետության տարբեր մակարդակներում: Ուսումնասիրությունը նաև ընդգծում է այն կարևորությունը, որ քաղաքական ղեկավարությունը մեծ դերակատարություն ունի կայունության ապահովման գործում, և այս գործոնների ամբողջական ու համակարգված վերլուծության միջոցով հնարավոր է ձևավորել ավելի արդյունավետ մոտեցումներ կայունության պահպանման համար։

Հղումներ

Sargsyan A. (2021). Problema legitimnosti politicheskoj vlasti v kontekste institucionalizacii uchastiya (The issue of legitimacy of political power in the context of institutionalization of participation). Banber, Erevanskij universitet, Mezhdunarodnye otnosheniya, Politologiya, 1.

Arutyunyan E.A. (2002). Problema razvitiya politicheskoj sistemy v perekhodnom obshchestve. Nauchno-obrazovatel'nyj fond (The Problem of Political System Development in a Transitional Society). «Noravank», Erevan.

Vardanyan L. i Pogosyan V. (2018). Politicheskoe liderstvo kak issledovatel'skaya problema v politicheskoj nauke (Political Leadership as a Research Problem in Political Science). VEM Vsearmyanskij zhurnal, nauchno-prakticheskij, 3.

Aver'yanov. YU. I. (1993). Politologiya: Enciklopedicheskij slovar' (Political Science: Encyclopedic Dictionary). Izd-vo Mosk. kommerch. un-ta.

Grishin O․ E․ (2015). Politicheskaya stabil'nost': ponyatie, faktory, innovacii (Political stability: concept, factors, innovations)։ Istoricheskie, Filosofskie, Politicheskie i YUridicheskie Nauki, Kul'turologiya i Iskusstvovedenie. Voprosy Teorii I Praktiki, 51(54). https://www.gramota.net/materials/3/2015/6-1/14.html

Lipinskij D. A., Musatkina A. A. (2019). YUridicheskaya otvetstvennost' i bezotvetstvennost', pravovaya i nacional'naya bezopasnost' (Legal responsibility and irresponsibility, legal and national security): problemy sootnosheniya i sistemnyh svyazej. YUridicheskaya Nauka I Pravoohranitel'naya Praktika. https://cyberleninka.ru/article/n/yuridicheskaya-otvetstvennost-i-bezotvetstvennost-pravovaya-i-natsionalnaya-bezopasnost-problemy-sootnosheniya-i-sistemnyh-svyazey/pdf.

Claude A. (1975). A definition of political stability. Comparative Politics, 2(7). https://transparency.am/glossary/term/rule_of_law T’ransp’arensi int’erneshnl hakakorrupts’ion kentron, hakakorrupts’ion bararan, (Transparency International Anticorruption Center, Anticorruption Glossary). 19.10.2024.

https://bigenc.ru/c/politicheskii-institut-d8dda3 Bol'shaya rossiyskaya entsiklopediya, politicheskiye instituty (Great Russian Encyclopedia, Political Institutions). 21.10.2024.

https://peoples_religion.academic.ru/678/%D1%8D%D1%82%D0%BD%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B3%D1%80%D1%83%D0%BF%D0%BF%D0%B0 Etnicheskaya gruppa, Entsiklopediya «Narody i religii mira», (Ethnic Group, Encyclopedia, Peoples and Religions of the World). 20.10.2024.

Ներբեռնումներ

Հրապարակված

2025-06-02

Թողարկում

Բաժին

Articles